Հայաստան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հայաստանի Հանրապետություն
Հայաստանի դրոշը Հայաստանի զինանշանը
Դրոշը Զինանշանը
Ազգային հիմն՝
Մեր Հայրենիք
Հայաստանի դիրքը
Մայրաքաղաք Երևան
40°16′N, 44°34′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) Հայերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Սերժ Սարգսյան
 -  Վարչապետ Տիգրան Սարգսյան
Անկախություն Սկսած ԽՍՀՄ-ից 
 -  Հայտարարված Օգոստոս 23 1990 
 -  Հաստատված Սեպտեմբեր 21 1991 
Տարածք
 -  Ընդհանուր 29,743 կմ² (141րդ)
11,506 մղոն² 
 -  Ջրային (%) 4.7
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 3,219,400 (136րդ)
 -  2001 մարդահամարը 3,002,594 
 -  Խտություն 101 /կմ² (98րդ)
262 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $14.17 բիլիոն (127րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,270 (115րդ)
Ջինի (2003) 33.8 (միջակ
ՄԶՀ (2004) 0.768 (միջակ) (80րդ)
Դրամական միավոր Դրամ (AMD)
Ժամային գոտի UTC (UTC+4)
 -  Ամռանը (DST) DST (UTC+5)
Ինտերնետ .am
Հեռախոսային կոդ +374

Հայաստանի Հանրապետությունը պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին, Հարավային Կովկասում։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց համաժողովրդական անկախության հանրաքվե։ Հայաստանի բնակչության 99%-ը «Այո» ասաց անկախությանը և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց «Անկախության մասին հռչակագիր» և հռչակեց Հայաստանի Հանրապետության (ՀՀ) անկախությունը։ Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես ազգային տոն։ ՀՀ պետական լեզուն Հայերենն է իսկ գիրը 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայկական գիրը։ ՀՀ ազգային եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է։[1] Հայաստանը առաջին, Քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունած երկիրն է։

ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համաժողովրդական հանրաքվեով։

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն

Հարևան երկրները. սահամանակցում է հյուսիսում՝ Վրաստանի, հյուսիսարևելքում՝ Ադրբեջանի, հարավարևելքում՝ Լեռնային Ղարաբաղի, հարավում՝ Իրանի, հարավ-արևմուտքում՝ Նախիջևանի (Ադրբեջան) և արևմուտքում՝ Թուրքիայի հետ։

Նա նաև լեռնային երկիր է՝ 90%-ը ծովի մակարդակից բարձր է 1.000 մետր։ Ամենաբարձր լեռը Արագածն է (4.090 մ)։ Ամենամեծ լիճը Սևանն է՝ 1.417 քառ. կմ։

Արևելյան Հայաստանի պատկերը՝ նկարահանված ՆԱՍԱ-ի (ԱՄՆ) արբանյակից։

Հայաստանի մեծ քաղաքները.

  1. Երևան 1 093 499
  2. Գյումրի 148 383
  3. Վանաձոր 101 099
  4. Հրազդան 42 000
  5. Էջմիածին 35 500
  6. Արտաշատ 33 100
  7. Աբովյան 32 800
  8. Կապան 32 200
  9. Արմավիր29 900
  10. Աշտարակ 21 800
  11. Գորիս 20 000

[խմբագրել] Օգտակար հանածոները

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարները։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։

[խմբագրել] Բնակչություն

Հայաստանի բնակչությունը 3,219,400 (հուլիսի 1, 2006 թ.)։ Հայերը կազմում են ազգաբնակչության 96 տոկոսը։ Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ էն։ Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն։

[խմբագրել] Քաղաքականություն

Հայաստանը իր քաղաքական կարգով կիսանախագահական ներկայացչական ժողովրդավարական հանրապետություն է։

[խմբագրել] Տոները և հիշատակի օրերը

[խմբագրել] Արցախյան ազատագրական պատերազմ

Արցախի հերոսական հայությունը 1988-1994 թթ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց Բաքվի դեմ, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և վաղնջական հայկական Արցախ մարզը վերադարձնել Հայաստանի կազմի մէջ։ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը զինված ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, սակայն չկարողացավ ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Արդյունքում Արցախը 1991 թ. սեպտեմբեր 2-ին հռչակեց իրեն անկախ Հանրապետություն և ճնշեց ադրբեջանական շրջակա կրակակետերը։


[խմբագրել] Պատմություն

Հայերի պատմությունը սկսվում է Քրիստոսից մի քանի հազար տարի առաջ՝ հնդևրոպական մյուս ժողովուրդների պատմության հետ միասին, երբ սկսվեց նախահայրենիքից տարբեր ժողովուրդների նախնիների վերաբնակեցումը աշխարհի տարբեր մասեր։ Նախահայրենիքների մասին կան մի քանի վարկածներ։ Ըստ վերջին վարկածի՝ նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հյուսիսում (հեղ.՝ Վ. Իվանով, Թ. Գամկրելիձե «Հնդևրոպացիները և հնդևրոպական լեզուն», Թբիլիսի, 1984 թ., ռուսերեն)։ Մի քանի հազար տարի առաջ գերմանացիների, կելտերի, թոխարների, սլավոնների և այլ հնդևրոպական ժողովուրդների նախնիները հեռացան նշված տարածքներից։ Ամենաքիչը տեղաշարժվեցին հայերի, իրանցիների, խեթերի նախնիները։

Հնդևրոպական ժողովուրդների բաժանման գործընթացը սկսվել է խեթերի բաժանումից։ Ամենավերջում այս տարածքում ապրել են հույների, հնդիրանցիների և հայերի նախնիները, դրա պատճառով հայերենին մոտ են հնդևրոպական բարբառներից հունարենը, հետո՝ հնդիրանական լեզուները։ Հայկական պետականություն եղել է Ուրարտուից շատ առաջ։ Աքքադական արքա Սարգոնի մ.թ.ա. 24-րդ դարի արձանագրությունում նշվում է «Արմանում» երկրի անունը։ Նրա թոռ Նարամ Սինը նույնպես նշում է «Արմանում» երկրի անունը ցուցակի 11-րդ տեղում։ Մ.թ.ա. 15-րդ դարերում Եգիպտոսի Թաթմոս 3-րդի արձանագրությունում նշվում է «Էրմէնին»։ Մ.թ.ա. 13-15 դարերում խեթական արձանագրությունում նշվում է «Հայասա»-ն։

Մ.թ.ա. 14-12 և 9-6 դարերում ասորական արձանագրությունում նշվում է Նաիրի և Ուրարտու (Արարատ) երկիրը։

Մեծ Հայքի թագավորությունը II-VII դարերում

[խմբագրել] Հայոց թագավորներ

  • 301 թ. Տրդատ երրորդը հռչակում է Քրիստոնեությունը Մեծ Հայքի պետական կրոն (առաջինը աշխարհում)
  • 387 թ. Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։
  • 405 թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց Այբուբենը։
  • 1915 թ․, Օսմանյան կայսրությունը իրականացրեց Հայոց Ցեղասպանությունը 1.5 միլիոն հայեր մահացան։
  • 1918 թ. Հայաստանի առաջին Հանրապետություն անկախությունը կունենա, 1918 թվականի մայիսի 28-ին 600 տարվա ընդմիջումից հետո։ Սարդարապատ, որ բանաստեղծը իրավամբ գրել է. «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»։
  • 1920 թ. սովետական միութեան կը մտնե։

Հայաստանը և Ադրբեջանը անկախութենեն վերջ կը պատերազմեն Արցախի համար, որտեղ շատ հայեր կապրին։ 1994-ին մայիսին, զինադադար կորոշվի, երբ հայերը արդեն Լեռնային Ղարաբաղ և ուրիշ 7 շրջան ազատագրեցին։ Այսօր Լեռնային Ղարաբաղ կառավարություն կազմել է, բայց մինչև այսօր էլ համաձայնություն չգտնվեցավ երկու քաղաքներուն մէչ։

[խմբագրել] Մարզեր

  1. Արագածոտն
  2. Արարատ
  3. Արմավիր
  4. Գեղարքունիք
  5. Կոտայք
  6. Լոռի
  7. Շիրակ
  8. Սյունիք
  9. Տավուշ
  10. Վայոց ձոր
  11. Երևան

[խմբագրել] Հայ պետական գործիչներ

[խմբագրել] Հայ ռազմական գործիչներ

[խմբագրել] Պատմագիտություն

Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմութեան ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են հայ պատմիչների աշխատությունները։ Հայ պատմագրության անդրանիկ երկը, «Վարք Մաշտոցի» գրվել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարված ընդօրինակությամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի գրած այս երկում նկարագրվում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, տրվում է հայկական, վրացական և աղվանից գրերի ստեղծման պատմությունը (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1841), ֆրանսերեն (1869), անգլերեն (1952), ռուսերեն (1962)իտալերեն (1857)։

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմության մեջ տրված է Հայաստանում հեթանոսական կրոնի դեմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման պատմությունը, քրիստոնեության սկզբնական շրջանի պատմության ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբյուրը զանազան խմբագրություններով հայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրություններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանվել են իտալերեն (1843), շվեդերեն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով)։ Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատությունն ընդգրկում է 330-387 թթ. պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմությունը։ Այստեղ կարևոր տեղեկություններ կան հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունների մասին, ինչպես և ուշագրավ տվյալներ Անդրկովկասի ժողովուրդների պատմության վերաբերյալ (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1879), ֆրանսերեն (1867), ռուսերեն(1953))։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Հայոց պատմութեան» մէջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմությունը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը։ Մովսես Խորենացին սերունդների կողմից իրավամբ Պատմահայր անունն է ստացել։ Մատենադարանում պահվում են նրա «Հայոց պատմության» 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագույնը իններորդ դարից է։ Հայաստանի պատմությունը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է հույն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղվածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին հայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով։ «Հայոց պատմութեան» համար աղբյուր են հանդիասցել նաև հայկական բանահյուսությունը և ուրիշ ժողովուրդների ավանդական անցյալն ուսումնասիրելու համար։ Բավական է ասել, որ իրանական բանահյուսության հանրայայտ հերոս Ռոստամի անվան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսես Խորենացուն։ Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բյուրասպի Աժդահակի առասպելը։

Համաշխարհային նշանակություն ունեցող այս երկն արդեն ավելի քան երկու դար է ուսումնասիրվում է նաև օտար պատմաբանների և բանասերների կողմից։ 1736 թ. այն թարգմանվել է լատիներեն և հայերեն բնագրի հետ միասին լույս է տեսել Լոնդոնում։ Իսկ մինչ այդ նրա համառոտ բովանդակութիւնը շվեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում։ 18-րդ դարի հրատարակություններին հաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակութիւններ՝ ռուսերեն (1809 թ., 1858 թ., 1893 թ.) ֆրանսերեն (1836 թ., 1844 թ., 1869 թ., 1993 թ.), իտալերեն (1841 թ., 1850 թ.) գերմաներեն (1869 թ., 1881 թ.) հունգարերեն (1892 թ.), պարսկերեն (1992 թ.)։

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն իր «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի» երկում պատմում է Սասանյան Պարսկաստանի դեմ 451 թ. Հայերի մղած անձնուրաց պայքարի, հայրենի երկրի ազատության ու անկախության համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին։ Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զորագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնյանի անունը։ «Վարդանանց պատմությունը» արժեքավոր տեղեկություններ է պարունակում զրադաշտական կրոնի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կյանքի վերաբերեալ։ Աշխատությունը հրատարակվել է մօտ 40 անգամ հայերեն և օտար լեզուներով՝ անգլերեն (1830թ., 1926թ., 1952թ.), իտալերեն (1840թ.), ֆրանսերեն (1841թ., 1869թ.), ռուսերեն (1853թ., 1884թ., 1971թ.)։

Մատենադարանում են պահվում 5-րդ դարի պատմիչ ու «Հայոց պատմության» երկու ընդօրինակությունները։ Պատմությունն ընդգրկում է 387-486 թթ. միջև ընկած ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների նկարագրությունը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բյուզանդական կայսրության սահմաններում, Վրաստանում, Աղվանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը։ Դեպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշավանքների վերաբերյալ հավաստի աղբյուր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը։ Այստեղ հանդիպում են հայերի, վրացիների, աղվանների, խազարների և միւս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերութիւններին վերաբերող որոշ տեղեկություններ, որ այլ աղբյուրներից հայտնի չեն։ Ղևոնդի Պատմությունը հետաքրքիր սկզբնաղբյուր է նաև արաբական բռնակալութեան դեմ մղված ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրման համար։ Հայ պատմագրության մէջ առանձնակի տեղ ունի Մովսես Կաղանկատուացու անունով հայտնի “Պատմություն Աղվանից” երկը։ 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցությամբ ստեղծված այս Պատմութիւնը համաշխարհային գրականության մեջ միակն է, որ նվիրված է հատկապես Աղվանից աշխարհի պատմությանը /"Աղվանից աշխարհ" ասելով հիմնականում հասկացվել է "Հայոց Արևելից կողմանք"-ը/։ 10-րդ դարի մյուս մատենագիրներից Յովհաննես Դրասխանակերտցու ու, Ուխտանեսի և Ստեփանոս Ասողիկի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերությունների և սոցիալական պայքարի մասին։ 11-րդ դարի պատմիչ Արիստակէս Լաստիվերտցին պատմել է սելջուկ թուրքերի և բյուզանդացիների արշավանքների մասին։ Այս շրջանում է, որ սկսվում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ։ Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասութիւնները վաճառականների և հարուստ մարդկանց անազնվության, խաբեբայության, կաշառակերության, շահամոլության, իշխանների անմիաբանության մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար։ 12-13–րդ դարերում տեղի է ունենում քաղաքային կյանքի զգալի աշխուժացում։ Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ։ Կիլիկիայում հիմնվում է հայկական իշխանություն, որը գոյատևում է շուրջ երեք դար (մինչև 1375թ.)։ Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրության ամենաբեղուն շրջաններից մեկն է, որը տվել է ավելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մատթևոս Ուռհայեցի, Մխիթար Այրիվանեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի կամ Ականցի, Վահրամ Րաբունի, Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ, Ստեփանոս Օրբելեան և ուրիշներ։ 14-16-րդ դարերը հայ պատմագրության ամենաամուլ դարերն են։ Այս ժամանկաշրջանը տվել է ընդամենը մեկ նշանավվոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուրի և նրա յաջորդների արշաւանքների շրջանի Հայաստանի պատմությունը։ Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահվում են Գրիգոր Խլաթեցու Ծերենցի (1350-1425), Մովսէս Արծկեցու, Առաքել Բաղիշեցու, Աբրահամ Անկիւրացու, Սիմեոն Ապարանցու չափածո պատմությունները, Անդրեաս Եվդոկացու, Բարսեղ Արճիշեցու, Յովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրություն”-ները, որոնք արժեքաւոր տեղեկություններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կյանքի մասին։ 17-18-րդ դարերը խիստ տարբերվում են նախորդ շրջանից։ Նրանք հարուստ են ինչպես մանր այնպէս և խոշոր պատմական գործերով։ 17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669թ. ) “Հայոց պատմութիւնն” ընդգրկում է 1601-1662թթ. տեղի ունեցած դեպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում։ Այստեղ մանրամասն ներկայացվում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմությունը։ Մատենադարանում պահվում են նաև այդ շրջանի մյուս նշանավոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկաւագի (ծնւ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդին Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալեանի (1728թ.) և ուրիշների աշխատութիւնները, ինչպէս և Յակոբ Շամախեցու (1763թ.), կաթողիկոս Սիմէոն Երևանցու (1780թ.) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը։ Որոշակի պատմագրական արժեք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատութիւնների հայերեն թարգմանությունները, որոնց թվում են Յովսեփ Փլավիոսի, Եսեբիոս Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայել Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 4-րդ դարի առաջին կեսի հույն պատմիչ Եվսեբիոս Կեսարացու Ժամանակագրությունը (“Քրոնիկոն”), որի յունարեն բնագիրն անհետ կորել է, որը բանասիրութեանը յայտնի դարձաւ 1787 թվականին, այժմ Մատենադարանում պահվող թիւ 1904 ձեռագրի միջոցով։ Հայկական պատմական մատենագրության ինքնուրույն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժեք են ներկայացնում Մատենադարանում պահվող օտար լեզուներով գրված պատմագրական աշխատությունները։

[խմբագրել] Ֆոտոսրահ

[խմբագրել] Հայ պատմիչներ

[խմբագրել] Հայաստանի և Հայերի մասին գրած համաշխարհային պատմագրության նշանավոր ներկայացուցիչներ

[խմբագրել] Գրականություն

[խմբագրել] Արվեստ

[խմբագրել] Երաժշտություն

[խմբագրել] Կերպարվեստ

[խմբագրել] Հայ դերասաններ

[խմբագրել] Առաջարկվում է ընթերցել նաև

[խմբագրել] Աղբյուրներ

  1. ՀՀ Սահմանադրություն, Հոդված 8.1
ԱՊՀ-ի դրոշը Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ) ԱՊՀ-ի դրոշը
Ադրբեջան | Բելառուս | Հայաստան | Ղազախստան | Ղրղզստան | Մոլդովա | Ուկրաինա | Ուզբեկստան | Ռուսաստան | Վրաստան | Տաջիկստան
Դիտող Անդամ՝ Թուրքմենստան


Անձնական գործիքներ
Այլ լեզուներով