Ճամբարակ
Ճամբարակ (մինչև 1992-ը՝ Կրասնոսելսկ) քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզի 5 քաղաքներից մեկը, մարզի հյուսիս-արևելյան մասում, ՀՀ արևելյան սահմանից 1 կմ հեռավորության վրա։ Լեռնային բնակավայր է, ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1860 մ է։ Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 125 կմ է, իսկ մարզկենտրոն Գավառից` 90 կմ։ Բնակչության թվաքանակը 2001 թ մարդահամարի տվյալներով՝ 6.198 մարդ։
[խմբագրել] Պատմություն
Ճամբարակ քաղաքը ձևավորվել է երեք բնակավայրերի միացումից. դրանք են Կրասնոսելսկը, Վերին Ճամբարակն ու Ներքին Ճամբարակը։ Կրասնոսելսկի նախկին անվանումներից են եղել՝ Միխայլովկան, Կարմիրը և Կրասնոսելսկը։ Միխայլովկա գյուղը հիմնադրվել է 1740-1785 թվականներին Ռուսաստանի` Սամարայի և Սարատովի նահանգներից վերաբնակեցված մոլոկանների կողմից։ Մեծ մասը եղել են աղանդավորներ։
1971-ին Կրասնասելսկը ներառնելով Ներքին և Վերին Ճամբարակները, ստացավ քաղաքատիպ ավանի կարգավիճակ, 1992-ին վերանվանվել է Ճամբարակի, իսկ 1996թ, մարզերի ձևավորումից հետո արդեն ստացել է քաղաքի կարգավիճակ:
Մինչև 1988 - 1989 թվականները բնակչության հիմնական մասը կազմել են հայերը, ռուսները, ադրբեջանցիները, քրդերը, մորդվացիները։ Շրջանում բնակվող ադրբեջանցիների հեռանալուց հետո, նրանց փոխարեն վերաբնակվեցին Բաքվից, Կիրավաբադից, Սումգայիթից, Շամխորից և Ադրբեջանի այլ շրջաններից տեղահանված փախստական հայեր։ 1992-1994 պատերազմական գործողությունների պատճառով գրեթե ողջ ռուս բնակչությունը տեղափոխվեց Ռուսաստան։
Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։
[խմբագրել] Մշակույթ
Քաղաքում կա 4 միջնակարգ դպրոց, գեղարվեստի, մանկական երաժշտական դպրոցներ։ Պատմական հուշարձաններից՝ 11-րդ և 15-16–րդ դարերի եկեղեցիների ավերակներ, 20-ից ավել տարբեր դարերի խաչքարեր։
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Երևան Աբովյան | Ագարակ | Ալավերդի | Ախթալա | Աշտարակ | Ապարան | Արարատ | Արթիկ | Արմավիր | Արտաշատ | Բերդ | Բյուրեղավան | Գավառ | Գյումրի | Գորիս | Դաստակերտ | Դիլիջան | Եղեգնաձոր | Եղվարդ | Թալին | Թումանյան | Իջևան | Ծաղկաձոր | Կապան | Հրազդան | Ճամբարակ | Մարալիկ | Մարտունի | Մասիս | Մեծամոր | Մեղրի | Նոյեմբերյան | Նոր Հաճն | Շամլուղ | Չարենցավան | Ջերմուկ | Սիսիան | Սպիտակ | Ստեփանավան | Սևան | Վաղարշապատ | Վայք | Վանաձոր | Վարդենիս | Վեդի | Տաշիր | Քաջարան |
||
| Պորտալ:Հայաստան | ||