Շարական
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնել ստուգված հղումներ և ավելացնել հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Շարական, հայ միջնադարյան հոգևոր երգ, օրհներգություն։ Երգվում է եկեղեցական տոների ժամանակ։ Յուրաքանչյուր տոն ունի երգերի առանձին շարք, որից և ծագում է «շարական» անունը։ Շարականները ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով, V-XV դդ.։ Հայ թարգմանական գրականության հիմնադիրները Հին ու Նոր կտակարանները թարգմանելուն զուգընթաց հոգացել են նաև ընդհանուր քրիստոնեական երգաբանությունը Հայաստան ներմուծելու, հայ ազգային եկեղեցական երաժշտություն ստեղծելու մասին։ Առաջին շարականագիրներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին։ Շարականների հեղինակները եղել են երաժիշտ, բանաստեղծ, երգիչ. իրենք են հորինել եղակակը, բառերը և երգել։ Երգերը բովանդակում են աստվածաշնչային մտքեր, որոնք համապատասխան էլ շարականների շարքերն ստացել են իրենց անունը. 1.Օրհնութիւն, 2.Հարց (սրան կից՝ «Գործք» կամ «Գործատուն»), 3.Մեծացուսցէ, 4.Ողորմեա, 5.Տէր յերկնից, 6.Մանկունք, 7.Ճաշու, 8.Համբարձի։ Սրանց մի մասը երգվում է գիշերային և առավոտյան ժամերգության ընթացքում, մյուսը՝ ճաշի կամ երեկոյան ժամերին։ Շարքերի ամբողջությունը կոչվում է «Կանոն» կամ «Կարգ»։ Շարականները երգւում են ըստ միջնադարյան հայ երաժշտության ութ ձայնեղանակների (աձ, ակ, բձ, բկ, գձ, գկ, դձ, դկ)։
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Շարականի մասին «Ակն» կայքում (անգլ.)

