Ուխտանես
Ուխտանես (935 — մոտ 1000), 10-րդ դարի հայ պատմիչ, եկեղեցական գործիչ, Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս:
Գրել է երեք մասից բաղկացած «Հայոց պատմություն» երկասիրությունը, որից պահպանվել են միայն առաջին և երկրորդ հատվածները: Գրքի առաջին մասում շարադրում է Հայաստանի վաղնջական պատմությունը` սկզբից մինչև քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանը` հիմնվելով հիմնականում Մովսես Խորենացու աշխատության վրա: Երկրորդ մասը նվիրված է 7-րդ դարի սկզբին տեղի ունեցած Վրաց և Հայոց եկեղեցիների բաժանման պատմությանը: Նյութը շարադրելիս հեղինակը մեջբերում է ժամանակաշրջանի Հայոց և Վրաց կաթողիկոսների, Սմբատ Մարզպանի և Վրաց կաթողիկոս Կյուրիոնի ողջ թղթակցությունը: Աշխատության երկրորդ հատվածի 26 գլուխները թղթակցություններ են, 44-ը՝ հեղինակի պատմական մեկնաբանություններ:
Ուխտանես եպիսկոպոսի գրքի աշխարհաբար թարգմանությունը կատարել է հայ լեզվաբան Վարագ Առաքելյանը, նրա թարգմանությունը հրատարակվել է հետմահու` 2006 թ.:
Աղբյուրներ [խմբագրել]
- Ուխտանես եպիսկոպոս, Հայոց պատմություն, Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթությունները Վ. Առաքելյանի, Երևան, 2006թ, 264 էջ:
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002
|
|||||||