Հովհաննես Ա Մանդակունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ա Մանդակունի
Դիմանկար
Ծնվել է403
ԾննդավայրԾախնոտ, Աշմունիք, Տուրուբերան, Մեծ Հայք
Մահացել է490
Մահվան վայրՇիրակ, Այրարատ, Հայկական մարզպանություն
Քաղաքացիություն Մեծ Հայք և Հայկական մարզպանություն
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս և եպիսկոպոս
 Hovhan Mandakuni Վիքիպահեստում

Հովհաննես Ա Մանդակունի (403, Ծախնոտ, Աշմունիք, Տուրուբերան, Մեծ Հայք - 490, Շիրակ, Այրարատ, Հայկական մարզպանություն), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (478-490)[1], վարդապետ և հայրապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում՝ Մանդակունիների նախարարական ընտանիքում։ Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Աջակցել է պարսկական տիրապետության դեմ Վահան Մամիկոնյանի ապստամբությանը՝ իր ներկայությամբ և աղոթքներով մեծապես ոգեշնչելով զինվորներին։ Այնուհետև, լծվելով Հայոց եկեղեցու բարեկարգման գործին, Մանդակունին վերակառուցել է Վաղարշապատի և Դվինի տաճարները, հաստատել պատարագի և ժամերգության կարգերը, ինչպես նաև գրել բազմաթիվ ճառեր, շարականներ, աղոթքներ։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Բաբկեն Ա Ոթմսեցին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Մանդակունին Մաշտոցի սաներից է և իր հայրապետական գործունեության տարիներին եկեղեցական ժամերգության հարցերով զբաղվելիս, գրել է նաև հոգևոր երգեր։ Ոսկեդարում ստեղծված նրա գրական ժառանգությունը ավելի մեծ տարածում գտավ[2]։

Շարականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդակունին գրել է նաև շարականներ (թվով՝ 17) Վարդավառի, Թարգմանչաց և Հռիփսիմեաց տոնի առթիվ («Որ ի լերինն այլակերպեալ», «Զանճառելի խորհուրդ»,«Զանճառելի լոյս», «Ի թաբօր լերինն», «Քրիտոս Աստուած մեր», «Ցնծացէք այսօր»,«Սքանչելագործ Աստուած» և այլն)։ Հայ շարականագիր Հովհաննես Մանդակունու համար աղբյուր են հանդիսացել Կորյունի, Եղիշեի և Ղևոնդի գրքերը[2]։

Թարգմանիչներին նվիրված շարականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանիչներին նվիրված հինգ շարականներում Մանդակունին գովում է նրանց նվիրվածությունն ու գաղափարականությունը, որոնք արհամարհելով երկրային կյանքը՝ ապավինեցին հոգևոր փառքին և ժողովրդի հոգեկան պետքերի համար թարգմանեցին հսկայական գրականույթուն, Աստվածաշունչը և անմահացրին իրենց անունները։ Մանդակունու գրվածքների մեջ հատուկ տեղ են գրավում Մաշտոցին նվիրված շարականները («Անճառելի շնորհօք լցեալ», «Նմանեալ Մովսէսի»), որտեղ նրա կյանքը մարտիրոսություն է դիտվում հայ մշակույթի համար։ Գրիգոր Լուսավորչից հետո Մանդակունին թարգմանչաց սերունդն է համարում ամենակարևոր երևույթը ազգային կյանքում, որոնք լուսավորեցին հայությունը [2]:

Թուղթ պահքի պնդության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

- Եվ ինչպես որ աղբոտ հողն է խառնիխուռն բույսեր բուսցնում և աճեցնում, այդպես էլ կերակուրի աղբով փափկացած որովայններն են մշտապես աղտեղի խորհուրդներ վեր հանում։ Քանզի որդերին գեջ հողն է սնում, իսկ պիղծ ախտերը՝ գիջացած որովայնը։Եվ որովհետև մեր բնության համար խիստ կարևոր է պահքի առաքինությունը, և բազում թերություններ շտկվում են պահքի խոնարհությունից, այն ժամանակվանից իսկ, երբ մարդուն ստեղծեց, Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդու համար իբրև առաջին պատվիրան դրեց ամուր պահքը՝ չճաշակել ծառից։ Քանզի եթէ [առաջին մարդը] պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ ու անմեղ կյանքը և երկնքում՝ երկնային բարիքները։ Քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, բազում նեղություններից փրկվեցին։

[2]

Աշխատություններ եւ թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յովհան Մանդակունի, Ճառք («Մատենագիրք Հայոց»-ից)։
  • Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք, Վենետիկ-Ս. Ղազար, 1832, Բ հրատ., 1860
  • Ն. Ծովական (Պողարեան Նորայր), Ճառք ի սուրբ վկայսն Քրիստոսի,- «Սիօն», 1963, էջ 48-49
  • Տէր-Մկրտչեան Գալուստ, Մատեան Յովհաննու Մանդակունեցւոյ,- «Արարատ», 1903, էջ 562-572, 662-672, 774-784։
  • Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 239-240։
  • Յովհան Մանդակունի Հայրապետ, Ճառեր, աշխարհաբարի վերածեց Եփրեմ արքեպս. Թապագեան, Անթիլիաս, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 2001 (գրաբար բնագիր եւ աշխարհաբար զուգադիր թարգմանութիւն)
  • Мандакуни Иоанн, О беззакониях дьяволских зрелищах. Перевод Л. Степаняна, "Кавказ и Византия", Ереван, вып. 6, 1988, стр. 268-273.
  • Blatz J. und Weber S., Reden des armenischen Kirchenvaters Johannes Mandakuni,- Ausgewählte Schriften der armenischen Kirchenväter, ed. S. Weber, 2 vols. Münich, 1927, II, S. 31-269.
  • Schmidt J., Heilige Reden des Johannes Mandakuni, Regensburg, 1871.
  • Les homélies du catolicos Hovhan Mandakuni, Traduits par l'archevêque Yéprem Tabakian, Antelias, 2000.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակինեան Հ. Ներսէս, Տէր-Պօղոսեան Հ. Պետրոս, Յովհաննէս Ա կաթողիկոս (Մանդակունի, 480-502). Մատենագրական հետազօտութիւն, «Հանդէս ամսօրեայ», 1971, էջ 137-162, 289-322, 385-398
  2. Բիւզանդացի Նորայր, Երեք գիտելիք Յովհաննու Մանդակունւոյ, «Լումայ», թիւ 6, 1901, էջ 369-380
  3. Դուրեան Եղիշէ, Մանդակունւոյ ճառերուն մէկ նոր ձեռագիրը, «Սիօն», 1927, էջ 308-309, 343-346, 372-373. 1928, էջ 19-21, 84-86, 133-135, 179-180, 211-213, 346-3248, 312-313, 370-371. 1929, էջ 27-28, 65-67, 119-121
  4. Դուրեան Եղիշէ, Շտկուած տողեր ձեռագրերու մէջ, «Սիօն», 1928, էջ 371-373
  5. Թօրոսեան Յովհաննէս, Համեմատութիւն մը Յովհանու Մանդակունւոյ «Վասն փոխոց եւ վաշխից» եւ Ս. Բարսղի «ընդդէմ վաշխողաց» ճառերուն, «Բազմավէպ», 1927, թիւ 48, էջ 65-73
  6. Ծովական Ն. (Պողարեան Նորայր), Ողբ ի վերայ անապաշխարհ մեղաւորաց, «Սիօն», 1963, էջ 86-87
  7. Ծովական Ն. (Պողարեան Նորայր), Վերլուծութիւն Կաթողիկէ Եկեղեցւոց եւ որ ի նմա յաւրինեալ կարգաց, «Սիօն», 1967, էջ 70-75
  8. Յակոբեան Գրիգոր, Յովհան Մանդակունուն վերագրուող շարականները, «Էջմիածին», 1971, թիւ 4, էջ 31-36
  9. Յովսէփեան Գարեգին, Պատմութիւն Յովհաննու Մայրագոմեցւոյ, «Արարատ», 1917, էջ 735-749
  10. Սարգիսեան Հ. Բարսեղ, Քննադատութիւն Յովհանն Մանդակունւոյ եւ իւր երկասիրութեանց վրայ, Վենետիկ-Ս. Ղազար, 1895
  11. Տէր-Մկրտչեան Կարապետ, Յովհան Մանդակունի եւ Յովհան Մայրագոմեցի, «Շողակաթ», 1913, էջ 84-113
  12. Քենդերեան Հ., Յովհան Մայրագոմեցի, Երեւան, 1973
  13. Քեօսէեան Յ., Յովհան Մայրագոմեցու «Վերլուծութիւնք Կաթողիկէ Եկեղեցւոյ…» աշխատութիւնը. տե՛ս Յակոբ Քեօսէեան, Դրուագներ հայ միջնադարեան արուեստի աստուածաբանութեան, Ս. Էջմիածին, 1995։
  14. Feydit F., La XXVIe homélie de Jean Mandakouni sur Les charmes des sorciers et les magiciens impies,- "Melanges offerts a Jean Dauvillier", Toulouse, 1979, 293-306.
  15. Wojtowicz H., Jan Mandakuni ormianski Ojciec Kosciola,- "Studia Sandomirskie" 2, 1981, էջ 440-453.
  16. Յակոբյան Գ. Շարականների ժանրը հայ միջնադարյան գրականության մեջ, (515րդ դարեր), Եր.,1980։
  17. Սրբուհի Պ. Հայրապետյան, Հայոց հին և միջնադարյան գրականության պատմություն», Հրատ. Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի, նաև՝ ՀՀ ԳԱԱ «Գիտություն հրատ., Եր.,1994, էջ 139,175,249,258,261,448,646։
  18. Գաթըրճեան Յ., Սրբազան պատարագամատոյցք Հայոց, Վիեննա, 1897։
  19. Ամատունի Վ., Հին եւ նոր պարականոն կամ անվաւեր շարականներ, Վաղարշապատ, 1911։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 843.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Հայ ժողովրդի նշանավոր գործիչները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Գյուտ Ա Արահեզացի
Կաթողիկոս
478–490
Հաջորդող՝
Բաբկեն Ա Ոթմսեցի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 555