Ներսես Դ Կլայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներսես Դ Կլայեցի
Ներսես Դ Կլայեցի
Կառավարում
Տիտղոս Ամենայն Հայոց Կաթողիկոս (68-րդ)
Ժամանակամիջոց 1166-1173 թթ.
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Կարմիր վանք
Ծնվել է 1102 թ.
Ծննդավայր Կիլիկյան Հայաստան Կիլիկյան Հայաստան
Ծովք դղյակ
Մահացել է Օգոստոսի 13, 1173 թ.
Մահվան վայր Կիլիկյան Հայաստան Կիլիկյան Հայաստան
Հռոմկլա
Ձեռնադրում 1166 թ.
Գրիգոր Գ    Armenian Apostolic Church logo.png    Գրիգոր Դ

Սուրբ Ներսես Շնորհալի (Ներսես Դ (Կլայեցի, Երգեցող)) (1102-օգոստոսի 13, 1173), հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166-ից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Ծովք դղյակում, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունու ազնվական ընտանիքում։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է և Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունու կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն է եղել։ Ստացել է հիմնավոր կրթություն Կարմիր վանքի դպրոցում՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։

1166 թ-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճանվել է 1173 թ-ի օգոստոսի 13-ին, Հռոմկլայում։

Նա վախճանվել է 1173 թվականին և թաղվել Հռոմկլա ամրոցում։ Հայ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը և նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։

Գրական ժառանգություն[խմբագրել]

Շնորհալիի պատկերը Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն մայր տաճարի պատին

Ներսես Շնորհալին թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն (վիպերգություններ, երգեր, հանելուկներ՝ հիմնված հայ բանահյուսության մոտիվների, պատմական փաստերի վրա)։ 1166 թվականին գրեց «Վանքային ուղերձ» դիմումը ժողովրդին, որը պարունակում է մի շարք կրոնական հարցերի բացատրություններ, ամենօրյա պահվածքի ուսուցումներ։

Հայ միջնադարյան մտածողության վրա մեծ ազդեցություն թողեց 1166 թ. Շնորհալու գրած «Թուղթ ընդհանրական»[1] արձակ գործը։

Ներսես Շնորհալին մշակել և լրացրել է Շարակնոցը, Պատարագամատույցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ լրացնելով իր սեփական ստեղծագործություններով։ Հատկապես երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար Ներսեսին շնորհվել է Երգեցօղ պատվանունը, որին հազվագյուտ գործիչներ են արժանացել։

Շնորհալուն է պատկանում նաև Աստվածաշնչի թեմաների վրա հիմնված «Յիսուս որդի» (1152) վիթխարի պոեմը, «Վիպասանութիւն»[2], «Ողբ Եդեսիոյ»[3] 1145-46)՝ հայ միջնադարյան բանաստեղծությունների լավագույն նմուշներից մեկը, հոգևոր երգեր, մոտ 300 հանելուկներ[4]՝ բանաստեղծության ձևով, վերցված բանահյուսությունից։ «Յաղագս երկնի և զարդուց նորա»[5] տիեզերագիտական պոեմը ստեղծվել է Մխիթար Հերացու խնդրանքով։

Նրա շարականների, տաղերի[6] գանձերի ու փոխերի[7] թիվն անցնում է 100-ը։ Նրա լավագույն շարականներից մեկն սկսվում է «Առաւօտ լուսոյ» տողով։ Շնորհալին գրել է պարզ ու մատչելի, որպեսզի հասկանալի լինի բոլորին։Այս տեսակետից կարևոր են նաև նրա հանելուկները,որոնց թիվը հասնում է 300-ի։

Մեծ սիրով և հարգանքով է գրում Շնորհալին հայ ազգային հերոսների, հայրենասեր թագավորների մասին. նրա ստեղծագործության միջուկն են հանդիսանում հայրենասիրական մղումները և գաղափարները, իսկ հայրենիքի ազատումը՝ առաջնահերթ խնդիրը։

Գրականություն Ներսես Շնորհալու և նրա գործունեության մասին[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են