Ասպուրակես Ա Մանազկերտցի (ծ. թ. անհայտ, Մանազկերտ – 386, Մանազկերտ), Ամենայն հայոց կաթողիկոս 381 թվականից։ Հաջորդել է Զավեն Ա Մանազկերտցուն, Աղբիանոսյանների տոհմից։ Պայքարել է Բյուզանդիայի քաղաքականության դեմ, աջակցել Հայոց թագավոր Խոսրով Գ-ին։ Ասպուրակես Ա Մանազկերտցու ջանքերի շնորհիվ Հայաստանի՝ բյուզանդիային անցած արևմտյան մասում նոր հոգևոր առաջնորդ չի նշանակվել, և Հայոց կաթողիկոսական աթոռը պահպանել է իր համահայկական նշանակությունը։
Կաթողիկոսական գահին Ասպուրակես Ա Մանազկերտցուն հաջորդել է Սահակ Ա Պարթևը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 573)։