Երևան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևան
Yerevan flag.gif Yerevan coa.gif
քաղաքապետ Գագիկ Բեգլարյան
բնակչություն 1.088.300


Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ 1,093,499 մարդ: Երևանի անվանումը ծնունդ է առել Ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2,800 տարեկան է: Այն համարվում է երկրի ադմինիստրատիվ, մշակութային եւ տնտեսական կենտրոն: Մայրաքաղաք է համարվում սկսված 1918թ. եւ տասներկուերրորդն է Հայաստանի պատմության մեջ:


NightOpera.jpg
1673
YerevanAerial.jpg

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է:

Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած` գոյություն ուներ ուրարտական ամրոց: Երևանի երկարատև պատմության ընթացքում այն հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):

1378 թ. Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:

15-րդ դարից Օսմանական կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ: 1827 թ. Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից:

1917 թ. Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է Անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920): 1920 թ. Կարմիր զորքերի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը: 1991 թ. այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

[խմբագրել] Աշխարհագրություն և Կլիմա

Երևանը գտնվում է ծովի մակարդակից 900-ից մինչև 1300 մետր բարձրության վրա, Արաքսի մի վտակի` Հրազդանի ափին:

Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ:

[խմբագրել] Արդյունաբերություն և Տրանսպորտ

Երևանում վերջին երկու դարերի ընթացքում կառուցվեցին բազմաթիվ և բազմապիսի գործարաններ (Օրինակ` Երևանի կոնյակի գործարանը):

Երևանը երկրի ամենակարևոր երթևեկության կենտրոնն է իր ճանապարհներով, երկաթուղիով, Երևանի մետրոյով և Զվարթնոց օդանավակայանով:

[խմբագրել] Պատկերասրահ

[խմբագրել] Տեսարժան վայրեր

Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և Ուրարտական բերդի հետքերը:

Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ` 13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում ` Պատմության թանգարանը և Պետական պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:

Երևանում է գտնվում Մատենադարանը` հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):

Երևանում է գտնվում Ծիծեռնակաբերդը` Մեծ Եղեռնի հուշարձանը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին


[խմբագրել] Դեմոգրաֆիա

Երևանի բնաչության գերակշիռ մասն հայեր են: Սակայն կան նաև ռուսներ, հույներ, պարսիկներ, հրեաներ: Կան ավելի փոքր թիվ կազմող այլ ազգային փոքրամասնություններ:

[խմբագրել] Քաղաքը

[խմբագրել] Կենտրոնը

Երևանի կենտրոնում են գտնվում քաղաքի հիմնական մշակութային օջախներից շատերն: Դրանցից են Օպերայի և բալետի թատրոնն, Երևանի Կոնսերվատորիան, բազմաթիվ թատրոններ, Մատենադարանն, բազմաթիվ համալսարաններ, զբոսայգիներ, թանգարաններ և այլն:

[խմբագրել] Ժամանակակից Երևանը

Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ

1. Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին) 2. Աբովյանի պուրակը 3. Երիտասարդական զբոսայգին 4. Կոմայգին 5. Բուսաբանական այգին 6. Կենդանաբանական այգին

Եվ այլ այգիներ և պուրակներ քաղաքի տարբեր մասերում:

[խմբագրել] Հուշարձաններ

[խմբագրել] Քաղաքական Մայրաքաղաք

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Երևանում բացվեցին 25-ից ավել երկրների դեսպանատներ և հյուպատոսություններ: Մայրաքաղաքում գործում են ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական և աշխարհի ուրիշ երկրների դեսպանատներ և հյուպատոսություններ:

[խմբագրել] Մայրաքաղաք

1918 թ. Էրևանը հռչակվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք: 1920 թ. դեկտեմբերին Էրեվանը զբաղեցված էր Կարմիր Բանակի կողմից, 1921 թ. փետրվարի 18-ին համազգային դիմադրության ժամանակ Սովետական իշխանությունը թագազրկվում է, սակայն ապրիլի 2-ին այն նորից ներխուժում է Երևան, որից հետո 70 տարի հաստատվում է Սովետական Իշխանությունը:

Սովետական Իշխանության օրոք Երևանում սկսվում են մասշտաբային բարեփոխումներ, 1924 թ. Ալեքսանդր Թամանյանի նախագծով՝ ազգային եկեղեցական ճարտարապետությամբ կառուցվում է Երևանը: Այդ վերանորոգումների ժամանակ քաղաքն ամբողջությամբ փոխում է իր տեսքը, ինչի արդյունքում ոչնչացվում են համարյա բոլոր հին շինությունները (այդ թվում նաև շատ պատմա-մշակութային արժեքներ՝ եկեղեցիներ, բերդեր, մզկիթներ): Կառուցվում են նոր փողոցներ, քաղաքը էլեկտրաֆիկացվում է, անցկացվում են ջրատար խողովակներ, կառուցվում է կոյուղային համակարգ։

Քաղաքի ճարտարապետական կենտրոնը համարվում է Լենինի հրապարակը (ներկայում - Հանրապետության):

19-րդ դարի կեսերին Երևանն ուներ 7 թաղամաս:

  1. Հին թաղը կամ Շհարը զբաղեցնում էր այժմյան Ամիրյան և Խորենացի փողոցների միջև ընկած տարածությունն:
  2. Շեն թաղը
  3. Ձորագյուղը (հնում կոչվել է Խնկենվո ձոր)
  4. Կոնդը կամ Թափաբաշ (որի մի մասն կոչվում եր Ծիրանի թաղ)
  5. Կոնդի արևելյան կողմն գտնվում էր Նոր թաղը (այժմյան Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքում: Կոչվում էր Նոր, որովհետև այստեղ հայ բնակիչներն եկել էին Ատրպատականից, 1828 Թուրքմենչայի պայմանագրից հետո: Մինչև Նոր Թաղը այստեղ խանի այգիներն էին և կոչվում էր Խանլըղ կամ Խանլուբաղ
  6. Երևանի հարավային մասում էր Երկաթաղբուր (Դամիրբուլաղ) թաղն: Հին Երևանում արդյունահանվել է այստեղի տուֆն ու բազալտը, որի պատճառով թաղը կոչվել է նաև Քարահանքի թաղամաս:
  7. 1830-ին Երևանին է միացել նաև Նորք գյուղը և դարձել քաղաքի թաղամասերից մեկը:

[խմբագրել] Քաղաքապետարան

Երևանի թաղամասերն ունեին կրկնակի անուններ: Հաճախ կոչվում էին տեղի եկեղեցու անունով: Օրինակ Սուրբ Սարգսի թաղ կամ Զորավորի թաղ: Երևանն տիպիկ ասիական քաղաք էր նեղ, ծուռումուռ փողոցներով, կավից ու մանր քարերով կառուցված տնակներով։ Երևանի փողոցների լայնությունն չէր գերազանցում 3-4 մետրը: Երկու կողմերով անցնում էին առուներ:

[խմբագրել] Էկոնոմիկա

1975թ. քաղաքում գործում էր 200 խոշոր և միջին արդյունաբերական ձեռնարկություններ: Գործում էին բազմաթիվ թեթև և սննդի արդյունաբերական, մեքենաշինական, հաստոցաշինական, քիմիական և այլ ոլորտի գործարաններ: Խոշորագույն ձեռնարկություններն են «Նաիրիտ»-ն ու «Պոլիվինիլացետատ»-ը: Դրանք հումքով էին ապահովում շատ ուրիշ գործարանների: Այժմ «Նաիրիտ»-ն գործում է հնարավորությունների մի փոքր մասով միայն: Շրջափակման և արտաքին շուկայի հետ կապերի խզման պատճառով շատ գործարաններ դադարեցին աշխատել: Գրեթե չեն գործում թեթև արդյունաբերության և մեքենաշինության գործարաններն: Հիմնականում գործում են սննդի, խմիչքի, ծխախոտի, հրուշակեղենի, պահածոների գործարաններն ու ֆաբրիկաներն: Որոշ ներդրում ունի նաև փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններն ու արտադրություններն:

[խմբագրել] Ճանապարհներ

[խմբագրել] Ավտոմայրուղիներ

[խմբագրել] Քաղաքային տրանսպորտ

[խմբագրել] Մետրո

Հիմնական հոդված՝ Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան, ուղղիների ընդհանուր երկարությունն է 13,4 կմ և ծածկում է քաղաքի ոչ մեծ մասը՝ կենտրոնական և հարավային հատվածները։ Այն հիմնադրվել է 1972-ին և գործում է 1981-ից։ Ընդլայնվել է մինչև 1996-ը, նախագծված է ևս մի քանի կայարանի կառուցւմ, մոտակա ժամանակում ծրագրավորվում է կառուցել դեպի Աջափնյակ թաղամաս տանող գիծն:


[խմբագրել] Ավտոբուսներ և երթուղային տաքսիներ

Այժմ քաղաքի տրանսպորտային ուղևորափոխադրումներն հիմնականում իրականացնում են ավտոբուսներն ու երթուղային տաքսիներն: Վերջիններս հարմար են միայն նրանով որ քաղաքի ցանկացած տեղից կարելի է գնալ դեպի նպատակակետ: Սակայն աչքի են ընկնում անհարմարություններով և երթևեկության խախտումներով:

[խմբագրել] Տրամվայ

Տրամվայն 2004 թվականից հանվեց քաղաքից աննպատակահարմարության և ծախսատար լինելու[անհրաժեշտ է վավերացնել] պատճառով: Ապամոնտաժվեցին գծերն ու վերացվեցին տրամվայի պարկերն:

[խմբագրել] Ճոպանուղի

Երևանի ճոպանուղին ուղիղ տրանսպորտային կապ էր ապահովում Հերացու փողոցի մոտից դեպի Նորք: Սակայն 2004 թվականի վթարից հետո այն դեռ չի վերականգնվել:

[խմբագրել] Երկաթուղիներ

ԽՍՀՄ ժամանակաշրջանում Երևանի երկաթգծի կայարանն կապված էր հարևան պետությունների կայարանների հետ: Բայց ԽՍՀՄ փլուզման և շրջափակման պատճառով այժմ գործում է միայն դեպի Թբիլիսիի կայարան, և ներքին հանգույցների հետ կապն:

[խմբագրել] Օդանավակայան

[խմբագրել] Մշակույթ և Զվարճանքներ

[խմբագրել] Ընդհանուր

Երևանն մշակույթային քաղաք է: Այստեղ կան շատ թատրոններ, կինոթատրոններ, Օպերայի և բալետի թատրոնն, Կոմիտասի անվան կամերային տունն և այլ մշակույթային օջախներ: Երկար ժամանակ պասիվ վիճակում գտնվող թատրոններն գրեթե ամեն օր ներկայացումներ են տալիս: Ակտիվ է նաև Օպերայի և բալետի թատրոնն:

[խմբագրել] Թանգարաններ և գրադարաններ

Հանրապետության հրապարակ

Երևանում կան բազմաթիվ թանգարաններ: Օրինակ՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանն, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանն, կինոռեժիսոր Փարաջանովի տուն-թանգարանն: Երևանի հպարտությունն է Էրէբունի թանգարանն (1968թ.), որտեղ ցուցադրվում են Էրէբունու բերդի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրերն: Ծիծեռնակաբերդում է գտնվում Մեծ Եղեռնին վերաբերող թանգարանն, որտեղ ցուցադրվում են Մեծ Եղեռնին վերաբերող շատ փաստաթղթեր, լուսանկարներ և այլ իրեր: Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի Պատմության թանգարանն ու Պատկերասրահը:

Երևանում կան նաև շատ գրադարաններ: Ամենամեծն ու գրքերի քանակով հարուստն Ազգային գրադարանն է: Այն հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ: Խնկո Ապոր մանկական գրադարանն գտնվում է Կարապի լճի հարևանությամբ: Յուրաքանչյուր թաղում կա տեղի փոքր գրադարան:

[խմբագրել] Կրթություն

Մայրաքաղաքում կան շատ կրթական օջախներ: Մանկապարտեզներ, դպրոցներ (այդ թվում երաժշտական, գեղարվեստի, պարի և այլն): Նորից վերաբացվում են արհետագործական ուսումնարաններն ու քոլեջներն: Կան բազմաթիվ պետական և մասնավոր ԲՈՒՀ-եր: Նրանցից ամենախոշորներն են Երևանի Պետական Համալսարանն, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանն, Երևանի Պետական Բժշկական Համալսարան, Բրյուսովի անվ. Լեզվաբանական Համալսարանն, Մանակավարժական Համալսարանն և որոշ մասնավոր համալսարաններ: Գործում են նաև շատ վերապատրաստման կենտրոններ:

[խմբագրել] Տուրիզմ

Երևանում կան 20-ից ավել հյուրանոցներ: Կան բազմաթիվ ռեստորաններ (տարբեր ազգերի խոհանոցներ), սրճարաններ, տուրիստական ծառայություններ (որոնք առաջարկում են ուղևորություն դեպի հայասսանի տարբեր տեսարժան վայրեր):

[խմբագրել] Հայտնի Մարդիկ

Մայրաքաղաքի հայտնի մարդկանցից առաջինն թերևս կարելի է հիշատակել Ալեքսանդր Թամանյանին: Ճարտարապետին քաղաքն պարտական է իր հատակագծով և բազմաթիվ գեղեցիկ շենքերով: Թամանյանն հեղինակ է նաև այլ քաղաքների հատակագծերի: Այստեղ ապրել են նաև Մ.Սարյանը,Ա. Իսահակյանը,Հ. Շիրազը,Ե. Չարենցը և այլ հայտնի հայ գործիչներ:


[խմբագրել] Արտաքին հղումներ

Հայաստանի մարզեր Հայաստանի դրոշը
Մայրաքաղաք: Երևան
Մարզեր: Արագածոտն | Արարատ | Արմավիր | Գեղարքունիք | Կոտայք | Լոռի | Շիրակ | Սյունիք | Տավուշ | Վայոց Ձոր