Ռիո դե Ժանեյրո
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Ռիո դե Ժանեյրո (այլ կիրառումներ)
| Քաղաք
Ռիո դե Ժանեյրո
Rio de Janeiro
|
|||||||||||||||||||
Ռիո դե Ժանեյրո, հաճախ կոչվում է պարզապես Ռիո (պորտուգալերեն՝ Rio de Janeiro, ) — Բրազիլիայի երկրորդ մեծագույն քաղաքն է, իր մեծությամբ երրորդ ագլոմերացիան Հարավային Ամերիկայում, որի բնակչությունը կազմում է 6,3 միլլիոն մարդ, ինչը նրան դարձնում է 6-րդ խոշորագույն քաղաքը Ամերիկայում և 26-րդը աշխարհում:[1][2][3]
Քաղաքը մոտ երկու դար եղել է Բրազիլիայի մայրաքաղաքը, 1763-ից 1815-ը պորտուգալական գաղութատիրական ժամանակաշրջանում, իսկ 1815-1960 եղել է անկախ Բրազիլիայի մայրաքաղաք: Ռիոն անվանում են նաև Cidade Maravilhosa կամ «հրաշալի քաղաք»:
Ռիո դե Ժանեյրոն հարավային կիսագնդի ամենաշատ այցելվող քաղաքն է, որը հայտնի է իր բնական միջավայրով, սամբայով, Բոսսա-Նովայով և լողափներով,[4] որոնցից առավել հայտնի են Բառա դե Տուժիկան, Կոպակաբանան, Իպատեման և Լեբլոնը: Այլ տեսարժան վայրերի շարքում կարելի է առանձնացնել Քրիստոսի արձանը Կորկովադու լեռան վրա (Cristo Redentor), Պաո դե Աշուկար լեռը, Սամբադրոմը, որը օգտագործվում է կարնավալների ժամանակ և «Մարականան»` աշխարհի խոշորագույն մարզադաշտերից մեկը
Ռիո դե Ժանեյրոում են անցկացվելու 2016 ամառային օլիմպիական խաղերը, որոնք առաջին անգամ է անցկացվելու հարավամերիկյան քաղաքում:[5] «Մարականան» ընդունելու է 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը:[6]
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմությունը
[խմբագրել] Գաղութատիրական ժամանակաշրջան
Գուանարաբա ծոցը, որի հուրջ առաջացել է քաղաքը, հայտնաբերվել է պորտուգալացի ծովագնաց Գասպար դե Լեմոսի կողմից 1502թ. հունվարի 1-ին: Քաղաքի անվանումը պորտուգալերեն նշանակում է հունվարյան գետ, քանի որ Գուանարաբա ծոցը պորտուգալացիների կողմից ընդունվել էր որպես գետ: Ֆրանսիացիները հաստասվել են այս շրջանում 1555թ. և վտարվել են պորտուգալացիների կողմից 1567 թվականին:[7]
1555թ. նոյեմբերի 1-ին ֆրանսիացիները` Նիկոլյա Դյուրան դե Վիլագանյոնի գլխավորությամբ գրավեցին Գուանարաբա ծոցը և հիմնադրեցին Անտարկտիկական Ֆրանսիա գաղութը, սկայն պորտուգալացիները 1560թ, կարողացան բնիկների օգնությամբ կործանել այդ գաղութը, սակայն վերջնականապես ֆրանսիացիներին կարողացան վտարել միայն 1567թ-ին:
Ռիո դե Ժանեյրո քաղաքը հիմնադրվեց Էշտասիու դե Սայի և Ժոզե դե Անշիետայի կողմից, 1565թ. մարտի 1-ին և սկզբնապես կոչվեց Սան Սեբաստյան դու Ռիո դե Ժանեյրո (պորտուգալերեն՝ São Sebastião de Rio de Janeiro) ի պատիվ Պորտուգալիայի թագավոր Սեբաստյանի: 17-րդ դարում քաղաքը շատ դանդաղ էր զարգանում: Մի քանի նեղ փողոցներ միավորում էին քաղաքի եկեզեցիները, կայսրական պալատը և նավահանգիստը: 17-րդ դարում Ռիո դե Ժանեյրոն ուներ մոտ 30 հազար բնակչություն և համարվում էր Բրազիլիայի ամենախիտ բանկեցված քաղաքը: 1763թ. Մարկես դե Պոմբալը գաղութային ադմինիստրացիայի կենտրոնը Սալվադորից տեղափոխեց Ռիո դե Ժանեյրո:[8]
Քաղաքը շարունակում էր մնալ գաղությանի կենտրոն մինչև 1808թ., երբ պորտուգալիական թագավորական ընտանիքը և ազնվականությունը, փրկվելով Նապոլեոն Բոնապարտի ներխուժումից, Լիսաբոնից տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո: Կայսրության մայրաքաղաքը տեղափոխվռց մի քաղաք, որը այդպիսով դարձավ միակ եվրոպական մայրաքաղաքը, որը գտնվում էր Եվրոպայից դուրս: Քանի որ քաղաքում չկային բավարար բնակավայրեր հարյուրավոր ազնվականների համար, բազմաթիվ քաղաքացիներ ուղղակի վտարվեցին իրենց տներից: Առկա էր աֆրիկացի ստրուկների հսկայական ներհոսք, եթե 1819թ. կար 145 հազար ստրուկ, ապա 1840թ. նրանց թիվը հասավ 220 հազարի:[9] Պորտուգալիայի թագավորը Լիսաբոն վերադարձավ 1821թ., իսկ մեկ տարի անց Բրազիլիան անկախացավ:
[խմբագրել] Անկախության ժամանակաշրջան
Երբ արքայազն Պեդրո I-ը Բրազիլիան անկախ հռչակեց 1822թ., նա որոշեց Ռիո դե Ժանեյրոն թողնել մայրաքաղաքի կարգավիճակում: Ռիոն շարունակում էր մնալ Բրազիլիայի մայրաքաղաքը նաև 1829թ. հետո, երբ միապետությանը փոխարինեց հանրապետությունը: 20-րդ դարի առաջին տարիներին քաղաքը սահմանափակվում էր միայն ներկայիս պատմական կենտրոնով: Քաղաքի կենտրոնը սկսեց տեղափոխվել ավելի հարավ (Zona-Sul) 20-րդ դարի սկզբին, երբ առաջին թունելը կառուցվեց Բոտաֆոգոյի և Կոպակաբանայի լեռների տակով:
Բոտաֆոգոյի բնական գեղեցկությունը և Copacabana Palace հյուրանոցի հեղինակությունը 1930-ականներին, օգնեցին Ռիոյին ձեռք բերել ժամանցային քաղաքի հեղինակություն: Ժամանակ առ ժամանակ քննարկվում էր երկրի մայրաքաղաքը դեպի կենտրոնական շրջաններ տեղափոխելու հարցը, և երբ Ժուսելինու Կուբիչեկը ընտրվեց նախագահ 1955թ., նա խոստացավ կառուցել նոր մայրաքաղաք:[10] 1960թ. մեծ ջանքերի գնով կառուցվեց Բրազիլիա քաղաքը և նույն թվականին մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղախոխվեց Բրազիլիա:
1960-1975թթ. Ռիոն ուներ ֆեդերալ կարգավիճակ, սակայն քաղաքական և ադմինիստրատիվ պատճառներով 1975թ. քաղաքը զրկվեց իր կարգավիճակից և միավորվեց Ռիո դե Ժանեյրո նահանգի հետ: Նույնիսկ այժմ մի շարք Կարիոկաներ ցանկանում էր վերադարձնել քաղաքի մունիցիպալ ինքնավարությունը:[11][12]
Ռիո դե Ժանեյրոյում անց է կացվելու 2014 Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը: 2009թ. հայտարարվեց, որ Ռիոն ընդունելու է նաև 2016 ամառային օլիմպիական խաղերը, որով այն դարձավ առաջին հարավամերիկյան և երկրորդ լատինաամերիկյան քաղաքը, որում անց է կացվել այդ մրցաշարը:
[խմբագրել] Սոցիալ-տնտեսական անհավասարություններ
Ռիո դե Ժանեյրոյում առկա է տնտեսական և սոցիալական անհավասարություն` հարուստների և աղքատների միջև հսկայական տարբերությամբ: Չնայած շատ շրջաններ կարող են հպարտանալ, որ մարդկային զարգացման ցուցանիշը հավասար է սկանդինավյան երկրների ցուցանիշներին (Գավեա` 0.970, Լեբլոն` 0,967, Ժարդիմ Գուանարաբա` 0.963, Իպատեմա` 0.962, Բարա դե Տուժիկա` 0.959), իսկ մյուսներում նույն ցուցանիշը բավականին ցածր է, ինչպես Կոմպլեքսո դու Ալեմանի (0.711) կամ Ռոսինյայի (0,732) դեպքում:[13]
Չնայած նրան, որ Ռիոն համարվում է աշխարհի խոշորագույն մեգապոլիսներց մեկը, նրա 6,1 միլիոն բնակիչների զգալի մասը ապրում են աղքատության մեջ: Քաղաքի բազմաթիվ արվարձանների որոշ մասը կազմված ենետնախորշերից, որոնք սովորաբար կառուցվում են բարձունքներում և որտեղ բնակարանային, առողջապահական, կրթության և անվտանգության պայմանները խիստ անկայուն են:
Ռիոյի ֆավելաները առանձնանում են նրանով, որ այդ ետնախորշերի հարևանությամբ գտնվու են քաղաքի հարուստ թաղամասերը, ինչը ամբողջությամբ բնութագրում է սոցիալական անհավասարությունը Բրազիլիայում: Այդպիսի անհավածարության վառ օրինակ է Որոշ տարածքներում շքեղ, ինչպես Սան Կոնրադո թաղամասը, որը տեղակայված է երկրի խոշորագույն ետնախորշի` Ռոսինյայի հարևանությամբ: Ետնախորշերում հանրային կրթությունը և առողջապահության համակարգը անբավարար է կամ էլ ընդհանրապես բացակայում է, ինչը նպաստել է հանցագործության ակտիվացմանը:
[խմբագրել] Ժողովրդագրություն
[խմբագրել] Բնակչության աճը
Ռիո դե Ժանեյրոյի բնակչությունը ըստ IGBE-ի կազմում է 6,323,037 բուն քաղաքում և 11,711,233 ագլոմերացիայի շրջանակներում (2010), ինչը նրան դարձնում է 2-րդ խոշորագույն ագլոմերացիան Բրազիլիայում[14][15], 3-րդ Հարավային Ամերիկայում և 24-րդը աշխարհում:[16]
Միջինտարեկան բնակչության աճը կազմում էր 0,8% (2000 - 2006) ու 0,75% (1991-2000) քաղաքում[17], և 1,43% (2000-2006) ու 1,18% (1991-2000) ագլոմերացիայում, ինչը վկայում է ագլոմերացիայում բնակչության աճի տեմպերի մեծացման մասին:[18]
- Ռիո դե Ժանեյրոյի բնակչության աճը

Աղբյուր: Planet Barsa Ltda.[19]
[խմբագրել] Էթնիկական կազմ
Վերջին մարդահամարի արդյունքների համաձայն Ռիո դե Ժանեյրոյի բնակչության էթնիկակակն կազմը հետևյալն է` 6,152,000 սպիտակներ (53,43%), 4,039,000 մուլատներ (35,08%), 1,274,000 սևամորթներ (11,6%), 20,000 ազիացիներ (0,18%), 16,000 հնդկացիներ (0,14%):[20]
Մինչև եվրոպական գաղութացումը, կային ամենաքիչը յոթ հնդկացիական ազգեր, որոնք խոսում էին 20 տարբեր լեզուներով: Նրանց մի մասը միավորվել է պորտուգալացիների, իսկ մի մասը` ֆրանսիացիների հետ: Նրանք, ովքեր միացել էին ֆրանսիացիներին, վերացվել են պորտուգալացիների կողմից, մինչդեռ մյուս մասը ասիմիլացվել է:[21]
[խմբագրել] Կրոն
| Բնակչության կրոնական կազմը (2000 թ. դրությամբ) | |||
|---|---|---|---|
| Կրոն | Թվաքանակ | (%) | |
| Կաթոլիկություն | 3.556.096 | 60,71 | |
| Ավետարանականներ | 1.034.009 | 17,65 | |
| Աթեիզմ | 781.080 | 13,33 | |
| Սպիրիտիզմ | 201.714 | 3,44 | |
| Ումբանդա | 72.946 | 1,25 | |
| Եհովայի վկաներ | 36.273 | 0,62 | |
| Կանդոմբլե | 29.831 | 0,51 | |
| Հուդայականություն | 23.862 | 0,41 | |
| Բուդդիզմ | 12.741 | 0,22 | |
| Վերջին օրվա սրբեր | 3.879 | 0,07 | |
Քաղաքում տարածված են մի շարք կրոնական ուղղություններ, որոնցից գերակշռողը, ինչպես և ողջ Բրազիլիայում, կաթոլիկությունն է:[22] Քաղաքի բնակչության մոտ 60% համարվում են կաթոլիկներ: Այնուհանդերձ առկա են նաև տասնյակ բողոքական ուղղությունների (բնակչության 18%-ը) և սպիրիտիզմի հետևորդներ (մոտ 200 հազար):[22] Աֆրո-բրազիլական կրոնների հետևորդները (ումբանդա և կանդոմբելե) առկա են բնակչության տարբեր շերտերում, սակայն նրանց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 2%:[22]
IBGE-ի վերջին հաշվարկների համաձայն, կրոնական որևէ պատկանելիություն չունեցների թիվը 7,3% է, ինչը բավականին բարձր է երկրի միջին ցուցանիշից: Եհովայի վկաները, հուդայականները և բուդդիստները փոքրամասնություն են կազմում, սակայն նրանց թիվը աճում է:
[խմբագրել] Կաթոլիկ եկեղեցի
Սան Սեբատյան դու Ռիո դե Ժանեյրո (Catedral de São Sebastião do Rio de Janeiro կամ Catedral Metropolitana) տաճարը բացվել է 1979թ-ին: Այն Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոսի նստավայրն է: Ներկայիս տաճարը կառուցվել է 1964-1979 թթ. միջև և փոխարինել է մի շարք հին եկեղեցիների, որոնք ծառայում էին սկսած 1676թ-ից:
Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում: Տաճարը ունի կոնաձև տեքս, 96 մետր ներքին տրամագիծ, 76 մետր ընդհանուր բարձրություն և կարող է տեղավորել շուրջ 20,000 մարդ: Տաճարի չորս ուղղաձիգ վիտրաժները ձգվում են 64 մետր: Տաճարի կառուցման աշխատանքները ղեկավարել է հոգևորական Իվո Անտոնիո Կալիարին (1918-2005):[23] [23]
[խմբագրել] Բողոքական և ավետարանական եղեկեցիներ
Քաղաքում առկա են մի շարք բողոքական ուղղություններ, որոնցից առավել տարածված են բապտիստական, պրետբյուտերական, մեթոդիստական, կոնգրեգացիանոլիստական, վերջին օրվա սրբերի, լյութերանական, ինչպես նաև հիսունականների մի շարք կազմակերպություններ:[22] Վերջին տասնամյակների ընթացքում տեղի է ունենում այս եկեղեցիների առաջխաղացում` հիմնականում ծայրամասային և կենտրական շրջաններում:
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ R.L. Forstall, R.P. Greene, and J.B. Pick, "Which are the largest? Why published populations for major world urban areas vary so greatly", City Futures Conference, (University of Illinois at Chicago, July 2004) – Table 5 (p.34)
- ↑ City Population agglomeration list. City Population. Retrieved July 30, 2009.
- ↑ «Rio 2016»։ Rio 2016։ http://www.rio2016.org.br/en/Noticias/Noticia.aspx?idConteudo=1118։ Վերցված է March 14, 2010։
- ↑ “Rio de Janeiro’s Beach Culture” Tayfun King, Fast Track, BBC World News (September 11, 2009)
- ↑ «BBC SPORT , Olympics , Rio to stage 2016 Olympic Games». BBC News. October 2, 2009. http://news.bbc.co.uk/sport2/hi/olympic_games/8282518.stm։ Վերցված է October 4, 2009.
- ↑ «Latest Headlines : Pope will attend WYD in Rio in 2013, mayor claims»։ Catholic Culture։ 2011-08-02։ http://www.catholicculture.org/news/headlines/index.cfm?storyid=11247։ Վերցված է 2011-09-15։
- ↑ Jorge Couto, 1995, A Construção do Brasil, Lisbon: Cosmos.
- ↑ «History of Rio»։ Paralumun.com։ http://www.paralumun.com/citrio.htm։ Վերցված է April 17, 2010։
- ↑ «A África civiliza»։ Multirio.rj.gov.br։ http://www.multirio.rj.gov.br/historia/modulo02/africa_civiliza.html։ Վերցված է April 17, 2010։
- ↑ Juscelino Kubitschek and the city of Rio de Janeiro
- ↑ «Cariocas and Municipal Autonomy»։ Rumoaocap.kit.net։ http://www.rumoaocap.kit.net/autonomia.htm։ Վերցված է April 17, 2010։
- ↑ «Carioca Dream and Autonomy»։ .sirkis.com.br։ http://www2.sirkis.com.br/noticia.kmf?noticia=4494037&canal=276&total=44&indice=10։ Վերցված է April 17, 2010։
- ↑ «Կաղապար:Citation error»։ http://www.pnud.org.br/publicacoes/։
- ↑ Cite error: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedIBGE_Pop_2010 - ↑ Կաղապար:Citar web
- ↑ Կաղապար:Citar web
- ↑ Կաղապար:Citar web
- ↑ Կաղապար:Citar web
- ↑ «Barsa Planeta Ltda»։ Brasil.planetasaber.com։ http://brasil.planetasaber.com/default.asp։ Վերցված է April 17, 2010։
- ↑ (2008) Síntese de Indicadores Sociais 2008 (PDF) (in Portuguese), Rio de Janeiro, Brazil: IBGE. ISBN 85-240-3919-1. Retrieved on January 16, 2010.
- ↑ «Tem índio no Rio»։ Paginas.terra.com.br։ Archived from the original on August 13, 2007։ http://web.archive.org/web/20070813071626/http://paginas.terra.com.br/educacao/Ludimila/indiosrj.htm։ Վերցված է May 6, 2009։
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 «Կաղապար:Citation error»։ http://www.sidra.ibge.gov.br/bda/tabela/listabl.asp?z=cd&o=7&i=P&c=2094։
- ↑ 23,0 23,1 «Կաղապար:Citation error»։ http://www.catedral.com.br/։