Ամառային օլիմպիական խաղեր 1980

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 1980
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Հյուրընկալող քաղաքՄոսկվա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Բացումհուլիսի 19, 1980
ՋահակիրՍերգեյ Բելով
ԵրդվեցՆիկոլայ Անդրիանով և Ալեքսանդր Մեդվեդ
ԲացեցԼեոնիդ Բրեժնև
Փակումօգոստոսի 3, 1980
ՄարզադաշտՄոսկվա
Մարզիկներ5,179
(4,064 men, 1,115 women)[1]
Մասնակից երկրներ80[1][2]
Մեդալներ203 հավաքածու 21 մարզաձևում
ՆախորդԱմառային օլիմպիական խաղեր 1976
ՀաջորդԱմառային օլիմպիական խաղեր 1984
Կայքolympics.com/en/olympic-games/moscow-1980(անգլ.)
 1980 Summer Olympics Վիքիպահեստում
Խորհրդային նամականիշ, որը ցուց է տալի խաղերի լոգոն ձախում և թալիսման Միշային աջից, որի ձեռքերում է Օլիմպիական կրակը:

Ամառային օլիմպիական խաղեր 1980 կամ պաշտոնապես XXII օլիմպիական խաղեր (ռուսերեն` И́гры XXII Олимпиа́ды), միջազգային բազմասպորտային միջոցառում, որը տեղի է ունեցել ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում, ներկայիս Ռուսաստանում։

1980 թվականի խաղերը առաջինն ամառային խաղերն էին և մնում են միակը, որոնք անցկացվեցին Արևելյան Եվրոպայում, բացի այդ առաջին անգամ Օլիմպիական խաղերը անցկացվեցին սլավոնախոս երկրում։ Դրանք նաև առաջին խաղերն էին, որոնք անցկացվեցին սոցիալիստական երկրում, մյուս անգամ սոցիալիստական երկրում անցկացվեցին միայն 2008 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում։ Սրանք վերջին օլիմպիական խաղերն էին ՄՕԿ նախագահ Մայքլ Մորիսի ղեկավարման տարիներին։

Խաղերին մասնակցեցին միայն ութսուն երկիր, ինչը ամենաքիչ ցուցանիշն էր 1956 թվականից սկսած։ ԱՄՆ գլխավորույամբ 65 երկիր բոյկոտեցին խաղերը Աֆղանական պատերազմի պատճառով, չնայած որոշ մարզիկներ հրաժարված երկրներից մասնակցեցին խաղերին Օլիմպիական դրոշի ներքո[3]։ Սա պատճառ եղավ ԽՍՀՄ-ին առաջնորդելու Ամառային օլիմպիական խաղեր 1984-ի բոյկոտը, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսում։

Ընդունող քաղաքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի կազմակերպման համար պայքարում էին միայն երկու քաղաք` Մոսկվան և Լոս Անջելեսը։ Ընտրությունը կայացավ 1974 թվականի հոկտեմբերի 23-ին և որոշվեց 1980 թվականի խաղերը անցկացնել Մոսկվայում, իսկ 1984 թվականի խաղերը` Լոս Անջելեսում[4]։

Ամառային օլիմպիական խաղեր 1980 ընտրության արդյունքներ[5]
Քաղաք Երկիր Փուլ 1
Մոսկվա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն 39
Լոս Անջելես Ամերիկայի Միացյալ Նահանգներ 20

Մասնակից երկրներ և բոյկոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրներ
Կապույտով ներկված են բոյկոտած երկրները
Օլիմպիական գյուղը 2004 թվականի փետրվարին:

Մասնակցության համաձայնություն տվեցին ութսուն երկիր, ինչը ամենափոքր ցուցանիշն էր 1956 թվականից ի վեր։ Վեց երկիր իրենց նորամուտը նշեցին Օլիմպիադայում (Անգոլա, Բոթսվանա, Հորդանան, Լաոս, Մոզամբիկ և Սեյշելյան կղզիներ)։ Կիպրոսը մինչ այդ մասնակցել էր միայն 1980 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերին։

Չնայած Ամառային օլիմպիական խաղեր 1976 բոյկոտած 24 երկրներից կեսը մասնակցեցին Մոսկվայի խաղերին, սակայն ավելի մեծ բոյկոտ սկսվեց ԱՄՆ գլխավորությամբ Աֆղանական պատերազմի պատճառով։ Երբ ԽՍՀՄ զորքերը ներխուժեցին Աֆղանստան, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերը 1980 թվականի հունվարի 20-ին վերջնագիր ներկայացրեց ԽՍՀՄ-ին` պահանջելով դուրս բերել զորքերը, այլապես ԱՄՆ-ն կբոյկոտի խաղերը[6], նրանց միացավ ևս 65 երկիր և չմասնակցեցին խաղերին[6][7]։

Օլիմպիական կրակի փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիադայի խորհրդանիշը օլիմպիական կրակն է։ 1980 թվականի հունիսի 19-in, խաղերի բացումից ընդամենը մեկ ամիս առաջ, օլիմպիական կրակը ավանդականորեն այրվեց հունական Օլիմպիայից։ Վազքուղու ընդհանուր երկարությունը կազմում էր 4992 կմ։ Հունաստանի տարածքով անցնող մրցավազքի երկարությունը 1170 կմ է(անցնում է Օլիմպիա, Աթենք, Դելֆի, Լարիսա, Վերիա, Սերչե, Պրոմահոն քաղաքներով)։ Բուլղարիայի տարածքում կրակը անցել է 935 կմ (Սոֆիա, Պլովդիվ, Շիպկա, Պլեվեն քաղաքներով)։ Ռումինիայի տարածքում վազքուղու երկարությունը կազմում է 593 կմ (Բուխարեստ, Պլոյիս, Ֆոքշանի, Յաշ քաղաքներով)։ 1980 թ. Հուլիսի 5-ին կրակը անցավ Խորհրդային Միության սահմանը` Մոլդովական ՍՍՀ-ի Լեյշենի գյուղով։ ԽՍՀՄ տարածքով կրակը շրջեց 2,244 կմ ճանապարհով։  Մոլդովական ՍՍՀ-ում կրակն անցավ այնպիսի քաղաքներով, ինչպիսիք են Քիշնևը, Բելցին, Էդինցեն և այլն։ Ուկրաինայի ՍՍՀ-ում երթուղին անցավ Չեռնովցի, Վիննովա, Ժիտոմիր, Կիև, Պոլտավա, Խարկով քաղաքներով։ ՌՍՍՀ-ում երթուղին անցավ Բելգորոդ, Օռեոլ, Կուրսկ, Տուլա, Չեխով, Պոդոլսկ քաղաքներով։ Մոսկվայում, որտեղ ռեկորդային՝ մոտ 54 կմ երկարությամբ ճանապարհ է անցել, ջահը անցնում է Մինսկի և Մոժայսկի ավտոճանապարհների խաչմերուկով, այնուհետև հասնում է Կուտուզովսկու պողոտա՝ Հոկտեմբերի 50-ամյակի հրապարակում հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ ՄՕԿ-ի, սպորտային ֆեդերացիաների, Մոսկվայի վարչակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խաղերի բացումից առաջ, գիշերը կրակը կանգնել էր Մոսկվայի քաղաքային խորհրդի շենքի մոտ` Գորկու փողոցում։ Բացման օրը կրակը անցնում է Մարքսի, Վոլոխոնկայի, Մետրոստրոևսկի փողոցներով, Կոմսոմոլի պողոտա, որից հետո ջահը ուղևորվում է Լուժնիկի։

Մոսկվայի օլիմպիական խաղերի ջահի երթուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 21 հունիսի — Հունաստան Հունաստան Աթենք (Հունաստան)
  2. 26 հունիսի — Բուլղարիա Բուլղարիա Սոֆիա (Բուլղարիա)
  3. 1 հուլիսի — Ռումինիա Ռումինիա Բուխարեստ (Ռումինիա)
  4. 5 հուլիսի — Մոլդովա Մոլդովա Լեուշենի շրջան (Մոլդովայի ՍՍՀ), կրակը հատեց ՍՍՀՄ սահմանը
  5. 6 հուլիսի — Մոլդովա Մոլդովա Քիշնև (Մոլդովայի ՍՍՀ)
  6. 11 հուլիսի — Ուկրաինա Ուկրաինա Կիև (ՈւՍՍՀ)
  7. 13 հուլիսի — Ուկրաինա Ուկրաինա Խարկով (ՈւՍՍՀ)[8]
  8. 16 հուլիսի — Ռուսաստան Ռուսաստան Տուլա (ՌՍՖՍՀ)
  9. 17 հուլիսի — Ռուսաստան Ռուսաստան Պոդոլսկ (ՌՍՖՍՀ)
  10. 18 հուլիսի — Ռուսաստան Ռուսաստան Մոսկվա (ՌՍՖՍՀ)

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Անգոլան, Բոտսվանան, Հորդանանը, Լաոսը, Մոզամբիկն ու Սեյշելյան կղզիները։ Կիպրոսը հանդես է եկել ամառային խաղերում (ավելի վաղ 1980 թ. Կիպրոսը մասնակցեց Ձմեռային օլիմպիական խաղերին, Lake Placid): Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցեցին Շրի Լանկան (նախկինում Ցեյլոն), Բենին (նախկին Դոհոմեյ) և Զիմբաբվեն (նախկինում Ռոդեզիա)։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայի օլիմպիական խաղերին մասնակցում էին 80 երկրից ժամանած մարզիկներh[[9]:

Ստորև ցուցադրված են դրոշներ, որոնց տակ մասնակցում են մարզիկներ Մոսկվայում անցկացվող խաղերին:[10][11] [12]

Բացման և փակման արարողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Moscow 1980». Olympic.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  2. Կաղապար:Cite Sports-Reference
  3. Cousineau, Phil (2003). The Olympic Odyssey: Rekindling the True Spirit of the Great Games. Quest Books. էջ 162. ISBN 0835608336.
  4. «IOC Vote History». Aldaver.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Past Olympic host city election results». GamesBids. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
  6. 6,0 6,1 «The Olympic Boycott, 1980». state.gov. U.S. Department of State. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. «Partial Boycott – New IOC President». Keesing's Record of World Events. 26: 30599. 1980 թ․ դեկտեմբեր.
  8. Կաղապար:Книга:Харьков 350
  9. [|ttps://www.championat.com/other/article-3286551-den-bogatyrja-kogda-rozhdajutsja-nastojaschie-silachi.html]]
  10. MOSCOW OLYMPICS PART 3 — Московская Олимпиада ЧАСТЬ 3
  11. MOSCOW OLYMPICS PART 5 — Московская Олимпиада ЧАСТЬ 5
  12. «1980 Moscow Olympics boycott» (անգլերեն). nzhistory.net.nz. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.