Ամառային օլիմպիական խաղեր 1956

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային օլիմպիական խաղեր 1956
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Երկիր Ավստրալիա
Բացումնոյեմբերի 22, 1956
ՋահակիրRon Clarke?
ԵրդվեցJohn Landy?
ԲացեցԱրքայազն Ֆիլիպ
Փակումդեկտեմբերի 8, 1956
ՄարզադաշտՄելբուրն Կրիկետ Գրաունդ (մարզադաշտ) և Մելբուռն
ՄարզիկներRolf Mulka? և Carl Forssell?
Նախորդ1952 Summer Olympics?
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 1960
Կայքolympics.com/en/olympic-games/melbourne-1956(անգլ.)
 1956 Summer Olympics Վիքիպահեստում

Ամառային օլիմպիական խաղեր 1956, անցկացվել է Ավստրալիայի Մելբուռնում 1956 թվականի նոյեմբերի 22-ից դեկտեմբեր 8-ը, ձիասպորտը անցկացվել է 1956 թվականի հունիսի 10-ից հունիսի 17-ը Շվեդիայի Ստոկհոլմում։

Խաղերի մայրաքաղաքի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրաքաղաքի ընտրությունը անցկացվեց 1949 թվականի ապրիլի 28-ին Հռոմում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանում։

16-րդ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություն
Քաղաք Երկիր I մրցաշրջան II մրցաշրջան III մրցաշրջան IV մրցաշրջան;
Մելբուռն Ավստրալիա Ավստրալիա 14 18 19 21
Բուենոս Այրես Արգենտինա Արգենտինա 9 12 13 20
Լոս Անջելես Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 5 4 5
Դետրոյթ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2 4 4
Մեխիկո Մեքսիկա Մեքսիկա 9 3
Չիկագո Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1
Մինեապոլիս Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1
Ֆիլադելֆիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1
Սան Ֆրանցիսկո Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Սպորտաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակից երկրներ
Մարզիկների թվաքանակը յուրաքանչյուր երկրից

Հինգ երկրների մարզիկներ մասնակցել էին միայն Ստոկհոլմում անցկացվող ձիասպորտի մրցաշարին և Ավստրալիայի խաղերին չէին ներկայացել.

Ներքոհիշյալ երկրները չէին մասնակցել և՛ Ավստրալիայի օլիմպիական խաղերին և՛ Ստոկհոլմի ձիասպորտի մրցաշարին.

Խաղերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիան, Շվեյցարիան և Նիդերլանդները իրենց պատվիրակությունները չէին ուղարկել Ավստրալիա օլիմպիական խաղերին մասնակցելու ի նշան բողոքի` խորհրդային զորքերի կողմից Հունգարիայում ապստամբության ճնշման (ավելի վաղ այդ երկրների ներկայացուցիչները հանդես էին եկել ձիասպորտի մրցաշարերին, որոնք օլիմպիական ծրագրով անցկացվում էին Ստոկհոլմում)։ Միայն ձիասպորտի մրցաշարերին հանդես էին եկել նաև Եգիպտոսի և Կամբոջայի մարզիկները։ Ձիասպորտի մրցաշարերը ստիպված էին անցկացնել Ստոկհոլմում և ոչ թե Մելբուռնում`Ավստրալիայում գործող կենդանիների ներմուծման խիստ կարանտինի պատճառով։

Այդ տարիներին դեռևս չկային տարողունակ ինքնաթիռներ, որոնք կկարողանային կատարել հեռավոր թռիչքներ, այդ իսկ պատճառով ԽՍՀՄ հավաքականը, օլիմպիական խաղերին մասնակցելու համար, գնացքով մեկնեց Վլադիվոստոկ, որտեղ որոշ ժամանակ անցկացրեցին, որպեսզի ընտելանային Մելբուռնի ժամային գոտուն, որից հետո «Վրաստան» ջերմանավով ուղևորվեցին Ավստրալիա։

Մարմնամարզության մրցաշարերի ժամանակ 1 ժամվա ընթացքում 11 անգամ բարձրացրեցին խորհրդային դրոշը և հնչեցրին խորհրդային օրհներգը։ ԽՍՀՄ մարզիկները նվաճեցին 11 ոսկե, 6 արծաթե և 5 բրոնզե մեդալներ, դառնալով բացարձակ չեմպիոներ[1]։

Լողի միջազգային ֆեդերացիայի խորհրդաժողովի միջազգային տեխնիկական կոմիտեի կազմում առաջին անգամ ընդգրկվել էին Խորհրդային Միության ներկայացուցիչներ. լող`Վ.Կիտաև, ջրագնդակ`Ա.Կիստյակովսկի, ջրացատկ`Ս.Եֆիմով[2]։

Ջրագնդակի կիսաեզրափակչի ԽՍՀՄ-Հունգարիա մրցափուլը չավարտվեց մասնակիցների զանգվածային ծեծկրտուքի պատճառով[3]։

Լավագույն տասնյակի երկրները, որոնք առավելագույն թվով մեդալ էին նվաճել.

No Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդամենը
1 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 37 29 32 98
2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 32 25 17 74
3 Ավստրալիա Ավստրալիա 13 8 14 35
4 Հունգարիա Հունգարիա 9 10 7 26
5 Իտալիա Իտալիա 8 8 9 25
6 Շվեդիա Շվեդիա 8 5 6 19
7 Գերմանիա Գերմանիա 6 13 7 26
8 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 6 7 11 24
9 Ռումինիա Ռումինիա 5 3 5 13
10 Ճապոնիա Ճապոնիա 4 10 5 19

Խաղերը ֆիլատելիայի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Любомиров Н. И., Пашинин В. А., Фролов В. В. Олимпийские игры. Мельбурн. 1956 г. — М.: Советский спорт, 1957. — 571 с.
  • Кулешов А. П., Соболев П. А. В Далеком Мельбурне. Очерки о XVI Олимпийских играх. — М.: Физкультура и спорт, 1958. — 358 с.
  • Год Олимпийский 1956. — М.: Физкультура и спорт, 1958. — 285 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cosmopolitan Shopping, выпуск август 2008
  2. «Олимпийские игры - 1956». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
  3. «Ватерполист Шляпин о драке с венграми 50 лет назад».

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՕԿ-ի անդամների կոդերի ցանկ

Միջազգային օլիմպիական կոմիտե

Օլիմպիական խաղեր

Ամառային օլիմպիական խաղեր

Ամառային օլիմպիական խաղեր 2000-Սիդնեյ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1956» հոդվածին։