Ակադեմիական թիավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ութտեղանոց ղեկորդով նավակ

Ակադեմիական թիավարություն, ջրային մարզաձև։

Տղամարդիկ մրցում են մեկտեղանոց , զույգ թիակներով երկտեղանոց, առանց ղեկորդի երկտեղանոց, ղեկորդով երկտեղանոց, զույգ թիակներով չորստեղանոց (զուգաքառյակ), առանց ղեկորդի չորստեղանոց, ղեկորդով չորստեղանոց և ութտեղանոց նավակով։

Կանայք մրցում են մեկտեղանոց, զույգ թիակներով երկտեղանոց, առանց ղեկորդի երկտեղանոց, ղեկորդով չորստեղանոց, առանց ղեկորի չորստեղանոց և ութտեղանոց նավակներով։

Տղամարդիկ մրցում են 2000 մետր, իսկ կանայք` 1000 մետր մրցատարածությունում։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 36-37։