Գեղարվեստական մարմնամարզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dorina Böczögő, balance beam, 2013.jpg
Double ring leap.jpg

Գեղարվեստական մարմնամարզություն, մարզաձև, որով զբաղվում են միայն կանայք։

Մրցությունների ժամանակ մարզուհիները երաժշտության ուղեկցությամբ կատարում են մարմնամարզական և պարային վարժություններ, կա՛մ առանց մարզագործիքների, կա՛մ մարզագործիքներով (ժապավեն, գնդակ, գուրզ, օղակ, ցատկապարան)։ Պաշտոնական մրցումներն անցկացվում են ինչպես առանձին մարզաձևերից, այնպես էլ բազմամարտից և թիմային վարժություններից։

Թիմի կազմը 6 հոգի է։ Մարմնամարզուհիները մարզագործիքներով վարժությունները կատարում են միայն կամավոր ծրագրով, այն տևում է 1-1,30 րոպե։ Առանց գործիքի ազատ վարժություններն անցկացվում են և՛ պարտադիր, և՛ կամավոր ծրագրերով։ Կամավոր ծրագրին տրվում է 1,30 րոպե, իսկ պարտադիր ծրագրին` մինչև 2 րոպե ժամանակ։ Մարզուհիների կատարած վարժությունները մրցավարների կողմից գնահատվում են մինչև 10 միավորով։ Հաղթող է ճանաչվում առավել մեծ թվով միավոր ձեռք բերած մարզուհին (թիմը)։


Արտաքին հղումներ[խմբագրել]