Չափորոշչային վերահսկողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափորոշչային վերահսկողություն (անգլ.՝ Authority control), գրադարանային գործում գրադարանային կատալոգների և գրադարանային տեղեկատվության կազմակերպում՝ յուրաքանչյուր թեմային որոշակի անվանում վերագրելով[1][2]։ Այդպիսի յուրահատուկ վերնագրեր հաջորդաբար օգտագործվում են կատալոգում[3] և աշխատում են մյուս կազմակերպչական տվյալների հետ, օրինակ՝ խաչաձև հղումների[3][4]։ Յուրաքանչյուր վերնագիր ունի կիրառման և օգտագործման սահմանների կարճ բնութագիր. նմանատիպ կազմակերպումը օգնում է գրադարանների անձնակազմերին պատրաստ վիճակում պահել կատալոգը և դյուրացնում է հետազոտողների աշխատանքը[5]։

Կատալոգ կազմողները յուրաքանչյուր երևույթին (հեղինակ, գիրք, ժողովածու, հրատարակչություն) ամրագրում են յուրահատուկ տեքստային նույնականացնող, որը հաջորդաբար օգտագործվում է այդ երևույթի բոլոր հղումների միանման բացատրման համար, եթե նույնիսկ գրառման այդ տարբերակը կեղծանուն է և ծածկանուն[6]։ Յուրահատուկ վերնագիրը թույլ է տալիս ստանալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ներառյալ տվյալ երևույթների հետ կապված տեղեկությունները[6]։ Չափորոշչային վերահսկողությունը կարող է տեղավորվել տվյալների շտեմարանում և ներառել կապեր այլ շտեմարանների հետ[7]։ Այդ իսկ պատճառով չափորոշչային վերահսկողությունը գրադարանային վերահսկողության և չափորոշչային բառարանի տարատեսակ է։

Թեկուզ չափորոշչային վերահսկողության կարող է ենթարկվել ցանկացած տեղեկատվություն (պայմանական վերնագրեր, անձնանուններ, կորպորատիվ անվանումներ)[2], գրադարաններում կատալոգները հիմնականում կենտրոնացած են հեղինակների անունների և գրքերի վերնագրերի շուրջ։ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի դասակարգումը կատարում է նմանատիպ գործառույթ, չնայած դրանք հաճախ դիտարկում են առանձին։ Ժամանակի ընթացքում չափորոշչային վերահսկողության գրառումները պահանջում են փոփոխումներ և թարմացումներ. չնայած նպատակը տվյալների անքակտելի համակարգ ստեղծելը չէ, այլ օգնում է համակարգել և փնտրել տեղեկատվությունը[5]։

Չափորոշչային վերահսկողության առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որոնումը դյուրին է։ Թեմայի վերաբերյալ գրականությունը հնարավոր է գտնել ավելի արագ[6]։ Լավ մտածված թվային կատալոգը (տվյալների շտեմարանը) կմշակի հարցումը՝ տալով հաստատուն եզրույթ կամ արտահայտություն, որը բարելավում է որոնման հստակությունն ու խնայում ժամանակը[8]։
  • Որոնումը դառնում է ավելի կանխատեսելի[9]։ Հարցումներում կարելի է օգտագործել տրամաբանական օպերատորներ՝ ԵՎ, ԿԱՄՙ, ՉԷ և այլն[7]։ Բարձրանում է որոնման տեղին լինելը[8]։
  • Գրառումների համակարգայնացումը բարձրանում է[10][11][12]։
  • Տեղեկատվության մեջ ի հայտ է գալիս կազմակերպվածություն և կառուցվածք[6].
  • Բարձրանում է կատալոգներ կազմելու արդյունավետությունը։ Թարմացումները տեղաբաշխելիս կարելի է օգտվել չափորոշչային վերահսկողության արդյունքներից, որպեսզի հնարավոր լինի խույս տալ տվյալների շտեմարան կամ կատալոգ կրկնակի մուտքագրումից[6][7].
  • Գրադարանի ռեսուրսների մեծացում[6]։
  • Կատալոգի շահագործման դյուրինացում: Կատալոգ կազմողները սրա օգնությամբ գտնում և շտկում են սխալները, իսկ ավտոմատացված ծրագրային ապահովումը կարող է կատարել կատալոգի մաքրում առանց մարդու միջամտության[13]։ Չափորոշչային վերահսկողությունն օգնում է մետատվյալներ ստեղծողներին և օգտվողներին[14]։
  • Սխալների քանակի նվազեցում: Չափորոշչային վերահսկողությունը թույլ է տալիս գտնել և ուղղել սխալները (վրիպակները և անվանումների ու անունների ոչ ճիշտ գրանցումները), այդ թվում՝ ավտոմատ կերպով[5]։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն օբյեկտը նկարագրող տարբեր անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն միևնույն մարդը կամ առարկան հավաքածուում ունի անվան կամ անվանման մի քանի տարբերակ[6][9], որը կարող է տեղեկատվության ներմուծման ժամանակ խնդիրներ առաջացնել։ Չափորոշչային վերահսկողությունը թույլ է տալիս խմբավորել տրամաբանորեն կապված նյութերը։ հավաքածու կազմողներն ընտրում են ունիվերսալ ինդեքս, որը ներառում է բոլոր հնարավոր տարբերակները, ուղղագրական տարբերակները և հաճախակի սխալ տարբերակները, տարբեր ամսաթվեր և այլն։ Օրինակ, Դիանա արքայադուստր Ուելսի հոդվածում նրա մասին գրում են ինչպես «Դիանայի», այնպես էլ «արքայադուստր Դիանայի», իսկ չափորոշչային վերահսկողությունում նրան կանվանեին միանշանակ։ Օնլայն-հավաքածուը կունենա այս տեսքը[2].

  1. Diana. (1)
  2. Diana, Princess of Wales. (1)
  3. Diana, Princess of Wales, 1961—1997 (13)
  4. Diana, Princess of Wales 1961—1997 (1)
  5. Diana, Princess of Wales, 1961—1997 (2)
  6. DIANA, PRINCESS OF WALES, 1961—1997. (1)
  7. Diana, Princess of Wales, — Iconography. (2)

Բոլոր այս տարբերակները բնութագրում են միևնույն մարդուն։ Չափորոշչային վերահսկողության դեպքում ընտրվում է միասնական «հասանելիության կետ». Diana, Princess of Wales, 1961—1997: Diana, Princess of Wales, 1961—1997[15]:

Քանի որ յուրաքանչյուր գրադարան ի սկզբանե ինքնուրույնաբար էր մշակել մուտքի կետերը, ապա դյուրացման համար գոյություն ունեն VIAF-ի նման ստանդարտացված հավաքածուներ։ Օրինակ՝ արքայադուստր Դիանայի նույնականացման համարը Գերմանիայի ազգային գրադարանում 118525123 է, իսկ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ Diana, Princess of Wales, 1961—1997: VIAF-ն առաջարկում է ընդհանուր նույնականացիչ VIAF ID: 107032638, որը միավորում է այս բոլոր տարբերակները[15]։

Տարբեր օբյեկտներ նկարագրող միևնույն անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն երկու տարբեր հեղինակներ տպագրվում են միևնույն անունով, օրինակ՝ եթե նրանք ամբողջովին անվանակից են կամ օգտագործում են ընդհանուր կեղծանուն[6]։ Այս ոչ միանշանակությունը լուծելու համար հասանելիության կետին կարող է ավելացվել լրացուցիչ տեղեկույթ՝ ծննդյան և մահվան թվականներ, ստեղծագործական տարիները, բնութագրող բնաբան։

Չափորոշչային վերահսկողության գրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանային հավաքածուում չափորոշչային վերահսկողություն իրականացնելու տարբերակ է տարրերի առանձին կառավարվող ցուցակի կազմումը, որին և որից դեպի հավաքածու կբերեն խաչաձև հղումները։ Այդ ցուցակը շատ հաճախ անվանում են «չափորոշչային նիշք (ֆայլ)»(անգլ. authority file): Այն ներառում է վերնագրերի բոլոր հնարավոր տարբերակները՝ ներառյալ նախընտրությունները, ինչպես նաև (հաճախ) այդ տարբերակների ուսումնասիրման գործընթացում ստացված տեղեկություններ[13]։

Չափորոշչային նիշքերի միակ գործառույթը ոչ թե տեղեկատվություն տրամադրելն է, այլ այն կազմակերպելը[13]։ Նրանք միայն թույլ են տալիս հասկանալ, որ տվյալ անունը կամ անվանումը բացառիկ են։

Ստանդարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա մի շարք ստանդարտներ, որոնք օգտագործում են տարբեր համառոտագրեր։

Ստանդարտներ մետատվյալների վարման համար.

  • MARC ստանդարները կիրառվում են գրառումները մեքենայական ընթերցումների համար հասանելի դարձնելիս[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Block, Rick J. 1999. «Authority Control: What It Is and Why It Matters.», accessed March 30, 2006
  2. 2,0 2,1 2,2 «Why Does a Library Catalog Need Authority Control and What Is». IMPLEMENTING AUTHORITY CONTROL. United States: Vermont Department of Libraries. 2003. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  3. 3,0 3,1 «Authority Control at the NMSU Library». United States: New Mexico State University. 2007. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Authority Control in the Card Environment». IMPLEMENTING AUTHORITY CONTROL. United States: Vermont Department of Libraries. 2003. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 Kathleen L. Wells of the University of Southern Mississippi Libraries (2012 թ․ նոյեմբերի 25). «Got Authorities? Why Authority Control Is Good for Your Library». Tennessee Libraries. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Cataloguing authority control policy». National Library of Australia. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. «The primary purpose of authority control is to assist the catalogue user in locating items of interest.»
  7. 7,0 7,1 7,2 «Authority Control at LTI». LTI. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. 8,0 8,1 «brief guidelines on authority control decision-making». NCSU Libraries. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին.
  9. 9,0 9,1 «Authority Control in Unicorn WorkFlows August 2001». Rutgers University. 2012 թ․ նոյեմբերի 25. «Why Authority Control?»
  10. Burger, Robert H. Authority Work: the Creation, Use, Maintenance and Evaluation of Authority Records and Files. Littleton, Colo. : Libraries Unlimited, 1985
  11. Clack, Doris Hargrett. Authority Control: Principles, Applications, and Instructions. Chicago : American Library Association, 1990.
  12. Maxwell, Robert L. Maxwell’s Guide to Authority Work. Chicago : American Library Association, 2002.
  13. 13,0 13,1 13,2 Calhoun, Karen (June 1998). «A Bird's Eye View of Authority Control in Cataloging». Cornell University Library. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. «brief guidelines on authority control decision-making». NCSU Libraries. 2012 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին.
  15. 15,0 15,1 Virtual International Authority File records for Princess Diana, retrieved March 12, 2013
  16. Library of Congress Network Development and MARC Standards Office. «MARC 21 Format for Authority Data: Table of Contents (Network Development and MARC Standards Office, Library of Congress)». Loc.gov. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.