Վիքիպեդիա:Նախագծի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիքիպեդիա:Էությունըից)
Հայերեն Վիքիպեդիան տվյալ պահին՝
Աշխատում է ՄեդիաՎիքի թիվ 1.23wmf22 (9137949).ծրագրով։
Հոդվածների ընդհանուր թիվը՝ 115 703:
էջերի ընդհանուր թիվը 429 434։
Խմբագրումների ընդհանուր թիվը՝ 2 325 390։
Ներբեռնված ֆայլերի թիվը՝ 3892։
Գրանցված մասնակիցների թիվը 28 920,
ներառյալ 8 ադմինիստրատորներ։
Տեղեկույթը ճշգրիտ է ՝ 01:54, Ապրիլ 20, 2014 դրությամբ.
Արդիականացնել

Հայերեն Վիքիպեդիա հանրագիտարանը «Վիքիպեդիա Ազատ հանրագիտարան» բազմալեզու նախագծի մասն է, որի նպատակն է ստեղծել աշխարհի բոլոր լեզուներով առկա վավերանելի ու փոխադարձաբար հղված փաստացի գիտելիքների ամբողջական շտեմարան։ Նախագիծը ծնվել է 2001 թ.-ին և 21րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն առաջընթացի ու վիրտուալ հանրության երևույթի զարգացման արդյունքն է։ Սակայն 21-րդ դարում անդառնալիորեն արագացող տնտեսական, մշակութային ու սոցիալական գլոբալացման իրողության մեջ Վիքիպեդիա նախագիծն իր էությամբ և նպատակներով խրախուսում է լեզվական ու մշակութային բազմազանության պահպանումը՝ հնարավորություն տալով մարդկության բոլոր ինքնագիտակցող ազգային ինքնություններին, առանց լրացուցիչ նյութական ներդրումների, բացարձակապես կամավոր հանրային մասնակցությամբ, ստեղծել իրենց ուրույն բազմակողմանի ու բազմաշերտ գիտելիքների թվային շտեմարանը։

Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդված բազմաթիվ ներքին հղումներով կապում է ընթերցողին հանրագիտարանի մյուս էջերի հետ՝ ուղղորդելով նրա նավարկումը տեղեկատվության օվկիանոսում։ Վիքիպեդիան գրվում է, կարելի է ասել, համայն գրագետ մարդկության համատեղ ջանքերով և հիմնականում անանուն և անվճար։ Ըստ էության, աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ՝ ունենալով համացանցին միացված համակարգիչ, կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել հանրագիտարանի հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել։ Վիքիպեդիայի հանրությունը գործելակերպի բազմաթիվ սկզբունքներ և հրահանգներ է մշակել հանրագիտարանը բարելավելու նպատակով, սակայն ներդրում անելու համար չի պահանջվում ծանոթանալ այդ բոլոր սկզբունքներին։

2001 թվականին ստեղծվելուց ի վեր, Վիքիպեդիան արագորեն աճել և դարձել է բազմակողմանի տեղեկությունների ամենախոշոր ցանցային կայքը։ 2012 թ. փետրվարի տվյալներով Վիքիպեդիան ամսական ունենում է շուրջ 470 միլիոն այցելու [1]։ Ներկայումս ցանցում կան ավելի քան 90,000 [2] մասնակից հոդվածագիրներ, ովքեր 285 լեզուներով միաժամանակ աշխատում են ավելի քան 22,000,000 հոդվածների վրա [3]։

Հայերեն Վիքիպեդիա հանրագիտարանը ձեր մասնակցության կարիքն ունի։


Քույր նախագծեր[խմբագրել]


Հղումներ[խմբագրել]