Իսպանիայի ազգային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի ազգային գրադարան
Изображение логотипа
Երկիր Իսպանիա[1]
Տեսակազգային գրադարան, հանրային գրադարան և main library?
Հիմնվել էդեկտեմբերի 29, 1711[2]
ՏեղադրությունՄադրիդ[1]
ՀասցեPaseo de Recoletos, 20, Madrid և Paseo de Recoletos, 20-22[1]
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
ՏնօրենԱննա Սանտոս Արամբուրո
Անձնակազմ353 մարդ (2021)[3]
Կայքbne.es(իսպ.)
Իսպանիայի ազգային գրադարան

Իսպանիայի ազգային գրադարան, (իսպ.՝ Biblioteca Nacional de España) Իսպանիայի գլխավոր գրադարանը և գրքերի պահոցը։ Իսպանիայի ազգային գրադարանը գտնվում է մայրաքաղաք Մադրիդում։ Համարվում է Իսպանիայի ազգային մատենագրության կենտրոններից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային գրադարանը հիմնադրվել է 18-րդ դարում` 1712 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V-ի կողմից` որպես թագավորական գրադարան, սակայն պաշտոնապես բացումը կատարվել է միայն 1716 թվականին։

Գրադարանի մուտքը բաց է բոլորի համար, սակայն թանգարանի հիմնական հաճախորդները Իսպանիայի արիստոկրատիան է։ 1761 թվականին ավագ գրադարանավար Յուան դե Սանտանդերի օգնությամբ Իսպանիայի թագավորը հայտարարել է գրադարանի կանոնադրությունը, որը գրեթե չի փոփոխվել մինչ օրս։ Գրադարանը հիմնվել է թագավորական տպարանի վրա։

1836 թվականին մասնավոր գրադարանը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ՝ դառնալով Իսպանիայի և Մադրիդի մատենագրության կարևոր կենտրոններից մեկը։

1896 թվականին ավարտվել է գրադարանի շենքի շինարարությունը և գրադարանին ավելացել է թանգարանային և արխիվի բաժինները։

1936-1939 թվականների քաղաքացիական պատերազմից հետո գրադարանի հարստացել է նոր ստեղծագործություններով, որը նվիրված է Իսպանական հեղափոխությանը։

1991 թվականին ստեղծվել է գրադարանի մեկ այլ մասնաճյուղ Մադրիդից դուրս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի ազգային գրադարան» հոդվածին։