Մադրիդ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մադրիդ (իսպաներեն՝ Madrid) Իսպանիայի մայրաքաղաքը Մանսանարես գետի (Տախոյի ավազան) ափին: Նոր Կաստիլիա պատմական մարզի գլխավոր քաղաքը: Միջազգային օդանավակայան (Բարախաս): Մեքենաշինության, քիմիական, փայտամշակման, կաշվի-կոշիկ, սննդի արդյունաբերության, շինանյութերի արտադրության կենտրոն:

[խմբագրել] Պատմական տեղեկություններ

Կազմավորվել է մավրիտանական Մաջիրիտ ամրոցի (աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 932-ին. չի պահպանվել) շուրջը: 1080-ին արաբներից այն ետ են նվաճել իսպանացիները: XIV-XV դդ. եղել է Կաստիլիայի թագավորական աթոռանիստը, իսկ 1561-ից սկսած հանդիսանում է երկրի մայրաքաղաքը:

Անձնական գործիքներ