Բասկետբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Basketball pictogram.svg Բասկետբոլ
Rašić lays up.jpg
Մարմին ՖԻԲԱ
Առաջին 1891թ., Սպրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Թիմ Այո, 5 հոգի յուրաքանչյուր կողմում
Սեռ Արական, իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակ Թիմային, գնդակով խաղ
Հարմարանք Բասկետբոլի գնդակ
Basketball Clipart.svg
Վայր Բասկետբոլային դաշտ
Basketball court.svg
Օլիմպիական խաղեր Սկսած 1936 թ-ից
Բասկետբոլային դրիբլինգների ցուցադրում

Բասկետբոլ (անգլBasket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից), թիմային մարզաձև, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է[1]։

Պատմությունը[խմբագրել]

Ծագումը[խմբագրել]

Խաղը հիմնադրվել է 1891թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։

Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։

Խաղի առաջին կանոնները[խմբագրել]

Խաղի առաջին կանոնները տպագրվել են «Եռանկյունի» ամսագրում 1892-ի հունվարին «Նոր խաղ» վերնագրով։

Խաղի առաջին 13 կանոններն էին՝

  • Գնդակը կարող է ամեն ուղղությամբ՝ մեկ կամ երկու ձեռքով։
  • Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով։
  • Խաղացողը չի կարող վազել գնդակով։
  • Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել։
  • Չի թույլատրվում հենվել հակառակորդին, բռնել, գցել կամ խփել։ Առաջին խախտում հաշվում է որպես տուգանք, երկրորդի դեպքում մարզիկը հեռացվում է մինչև մյուս արդյունավետ նետումը, իսկ եթե միտումնավոր տուգանք է կատարում՝ հեռացվում է խաղից։
  • Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով։
  • Եթե մի թիմը անընդմեջ ստանում է երեք տուգանք, հակառակորդին հաշվում են մեկ միավոր։
  • Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ։
  • Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում։
  • Խաղավարներից մեկը պետք է նշի բոլոր տուգանքները և զգուշացնի մյուս խաղավարներին, եթե թիմը ստացել է երեք անընդմեջ տուգանք։
  • Խաղի տևողությունը 4x12 րոպե, և հինգ րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև։
  • Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից։
  • Խաղի 30 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող։ Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ՝ որոշելու հաղթող կողմին։

Խաղադաշտը[խմբագրել]

Խաղում են 28x15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները։

Գնդակը[խմբագրել]

Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ։ Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները։

Խաղի կանոնները[խմբագրել]

Թիմերից յուրաքանչյուրը բացի մեկնարկային 5 խաղացողներից ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ՝ առանց սահմանափակումների։ Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ՝ 2 քառորդից։ Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ Միացյալ Նահանգներում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ։ Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր։ Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ։

  • Գնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից։ Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել։ Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին։
  • Եթե տվյալ թիմը անցել է մրցակցի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ, իսկ հարձակումն սկսելուց հետո պետք է 8 վայրկյանից ավելի չմնա սեփական կիսադաշտում։
  • Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի։

Բասկետբոլիստների դիրքերը[խմբագրել]

  • Խաղարկող (1-ին համար), սովորաբար թիմի ամենաարագավազ բասկետբոլիստն է, ով պետք է ճիշտ կազմակերպի հարձակումը և համոզված լինի, որ գնդակը ճիշտ ժամանակին և ճիշտ մարդու է փոխանցել։
  • Հարձակվող պաշտպան (2-րդ համար), հարձակման ժամանակ կատարում է հեռահար նետումներ, իսկ պաշտպանության մեջ՝ փորձում է փակել հակառակորդի լավագույն խաղացողին։
  • Թեթև հարձակվող (3-րդ համար), արագ կերպով փորձում է միավոր վաստակել, իսկ պաշտպանության մեջ ակտիվորեն փնտրում է անդրադարձի ու խլման հնարավորությունները բաց չթողնել։
  • Ծանր հարձակվող (4-րդ համար), փորձում է ավելի մոտից միավոր բերել, իսկ պաշտպանության մեջ օղակի տակ է կանգնում կամ էլ փորձում հակառակորդի ծանր հարձակվողին պահել։
  • Կենտրոնական (5-րդ համար), թիմի ամենախոշոր և ամենաբարձրահասակ բասկետբոլիստն է։ Օգտագործում է իր ուժը օղակի մոտ միավոր վաստակելու համար։

Լիգաներ[խմբագրել]

Աշխարհի շատ անկյուններում այսօր կան բազմապիսի բասկետբոլային լիգաներ։ Այնուամենայնիվ, ամենից հայտնի և ամենից ատլետիկ բասկետբոլիստներով հարուստ լիգան համարվում է ԱՄՆ-ի Բասկետբոլի Ազգային Ասոցացիան (անգլ.՝ National Basketball Association [NBA])։

Հայաստանում գործում է Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիան, որի նախագահն է Հրաչյա Ռոստոմյանը։

Առողջապահություն[խմբագրել]

Բասկետբոլը զարգացնում և ամրապնդում է հենաշարժողական ապարատը, բարձրացնում շնչառական և սիրտանոթային համակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունները, բարելավում տեսողական, շարժողական, անդաստակային վերլուծիչների աշխատանքը, շարժումների համաձայնեցումը, մեծացնում ընդհանուր ֆիզիկական դիմացկունությունը, իսկ առանձնահատկությունների շնորհիվ այն մատչելի է երիտասարդների (սովորաբար մինչև 3638 տարեկան) համար:

Խաղի տարրերը կարելի է սովորեցնել 10-12, իսկ հատուկ մարզումներն սկսել 12-14 տարեկանից: Ըստ տարիքային խմբերի (երեխաներ, պատանիներ և աղջիկներ), որպես կանոն, մրցումների մասնակցել թույլատրվում է մշտական մարզումներից 1-1,5 տարի հետո: Ցածր դպրոցական տարիքի երեխաների և պատանիների պարապմունքների ընթացքում սահմանափակվում են խաղի տևողությունը, խաղահրապարակի չափերը, զամբյուղի բարձրությունը, գնդակի քաշը, կանոնակարգվում մրցումների քանակը:

Վնասվածքներ[խմբագրել]

Առավել հաճախ հանդիպող վնասվածքներից են սալջարդը, սրունքաթաթային հոդի գերձգվածությունը, մատների հոդախախտումները և այլն, որոնց կանխման համար նշանակություն ունեն խաղահրապարակի ճիշտ կառուցումն ու բարեկարգ պահելը, խաղի կանոնների պահպանումը, ծնկակապերը և առանց կրունկի (ավելի հարմար է ռետինե ներբաններով) կոշիկները: Բասկետբոլի պարապմունքների ժամանակ անհրաժեշտ է բժշկական հսկողություն: Խաղի տարբեր տարրեր (գնդակը զամբյուղ նետելը և այլն) օգտագործվում են բուժական ֆիզկուլտուրայում:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Մ. Իսպիրյան, Մարզանունների բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1984, էջ 21

Արտաքին հղումներ[խմբագրել]