Մականախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hockey-wm-halbfinale Esp-Ger.jpg

Մականախաղ — խաղային մարզաձև, որի մրցումներին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

Բովանդակություն

[խմբագրել] Կանոնները

Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս 11 հոգւ, որոնցից մեկը դարպասապահն է։ Մրցումներն անցկացվում են բնական կամ արհեստական խոտածածկ խաղադաշտում, որի երկարությունը հավասար է 91,4, իսկ լայնությունը` 55 մետրի։ Մրցակիցները ձգտում են գնդակը, մականներով հարվածելով, տեղափոխել մրցակցի կիսադաշտը և անցկացնել դարպասից ներս։ Խաղը շահում է մրցակցի դարպասը ավելի մեծ թվով գնդակներ անցկացրած թիմը։ Խաղի տևողությունը 70 րոպե է, այն բաղկացած է երկու 35 րոպեանոց կիսախաղերից։ Դարպասն ունի 3,66 մ լայնություն և 2,14 մ բարձրություն։ Գնդակի շրջագիծը հավասար է 22,5-23,5 սմ-ի, իսկ քաշը` 156-163 գրամի։[1]

[խմբագրել] Մականախաղը Հայաստանում

Մականախաղը Հայաստանում տարածված է եղել հնագույն ժամանակներից։ Խաղացել են հեծյալ և հետիոտն։ Այժմ Հայաստանում ժանակակից մականախաղով զբաղվում են սկսած 1969 թվականից։

[խմբագրել] Հիշատակությունները հայկական աղբյուրներում

Մականախաղի մասին հիշատակություններ կան Մովսես Խորենացու, Հովհան Մամիկոնյանի, Թովմա Արծրունու աշխատություններում և «Սասնա ծռեր» էպոսում։ Մականախաղը տարածված է եղել Հայաստանի բոլոր գավառներում հինգ անվանումներով՝ «հեծյալ մականախազ», «բռնուկ հոլ», «ճըզհոլ», «թըքհոլ» և «կուրտուն հոլ»։ [2]

[խմբագրել] Հղումներ

  1. Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 231։
  2. Հայկական Սովետական Հանրագիտարան
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով