Էպոս
Էպոս (հին հուն.՝ έπος «խոսք», «ասք», «պատմություն») գործածվում է երկու իմաստով 1. Լայն առումով գրական երեք սեռերից մեկը (էպիկական, քնարական, դրամատիկական), 2. նեղ ժանրային առումով ժողովրդական հերոսական կամ ավանդական վեպ, վիպական բանահյուսության ծավալուն և բարդ տեսակ, որը բաղադրվում է վիպական ու պատմահերոսական երկերից, ավանդություններից, զրույցներից [1]
Ազգային էպոսը էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծության կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև ինքնուրույնության կամ անկախության ձգտող որևէ էթնիկական կամ լեզվաբանական խմբի։ Ազգային էպոսների մեջ հաճախ նկարագրվում է տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացման պատմությունը. կամ պատմության մի մասը, կամ տվյալ ազգության ինքնորոշման կամ ինքնագիտակցման պատմության կարևորագույն դրվագները և այլ ազգային խորհրդանշանների ծագման կամ ընդունման պատմությունը։
Բովանդակություն |
Էպիկական ժանրի ծագումը [խմբագրել]
Էպիկական ժանրի զարգացումը գրականության մեջ ունի փուլային բնույթ և պայմանավորված է պատմական իրադարձությունների ընթացքով։ Ազգային էպոսների ծնունդը սովորաբար ուղղորդվում է պանեգիրիկների կամ «հերոսապատումային մահախոսականների» և հերոսկան աշխարահայացքին մոտ ողբերի զարգացումով։ Այդ գրական ստեղծագործություններում անմահացված մեծ մարդկային գործքերը կամ ազգային ինքնագիտակցման խթան դարձած պատմական իրադարձությունները հաճախ դառնում են այն բովանդակությունը, որի շուրջը բանաստեղծները կառուցում են իրենց ստեղծագործությունները։ Պանեգիրիկներն ու ողբերը սովորաբար շարադրվում են նույն ոճով և բանաստեղծական չափերով ինչ էպոսները և դառնում դրանց անքակտելի գեղարվեստական մասը։
Ազգային էպոսների զարգացման պատմությունը [խմբագրել]
Միջին դարերում համարվում էր, որ Հոմերոսի Իլիականը հիմնված է պատմական փաստացի իրադարձությունների վրա և որ Տրոյական պատերազմը պետք է դիտվի որպես Եվրոպական միապետների ծագումնաբանության պատմական հիմնավորում [2]. Վիրգիլոսի Էնեականը դիտվում էր որպես Իլիականի Հռոմեական համազոր տարբերակը, սկսած Տրոյայի անկումից մինչև երիտասարդ հռոմեական ազգի ծնունդը։ Եվ այն ժամանակներում գերիշխող պատմության հայեցակարգի համաձայն կայսրությունն երը ծնվում և մեռնում էին օրգանական հաջորդականությամբ և որոշակի համապատասխանություն կար անցյալի և ներկայի միջև։ Եվ ճիշտ ինչպես արքաներն ու միապետերն էին ուզում իրենց կենսագրություններով նմանվել Ալեքսանդր Մեծին կամ Հուլիոս Կեսարին, բանաստեղծները նույնպես գաղթակղվում էին նոր Հոմերոս կամ Վիրգիլիոս դառնալու պատվախնդիր ձգտումներով։ 16-րդ դարում Լյուիս Վաս դե Կամոենսը փառաբանում էր Պորտուգալիան որպես ծովային տերություն իր Os Lusíadas պոեմում մինչ Պյեռ դե Ռոնսարդը նոր էր սկսում գրել La Franciade էպիկական ստեղծագործությունը, որը ըստ նրա մտահղացման պետք է դառնար Վիրգիլիոսի պոեմի գալլական տարբերակը, ըստ որի ֆրանսիական ժողովրդի նախնիները նույնպես ծագում էին Տրոյական իշխանների ցեղից [3]
Ազգային Էպոսների ցանկը [խմբագրել]
- Սասունցի Դավիթ հայկական ժողովրդական էպոսը։
- Բեովուլֆ
- Նիբելունգների երգը (գերմանական)
- Լեգենդ Շառլեմանի մասին
- Երգ Ռոլանդի մասին (ֆրանսիական)
- Կալեվալա
- Գիլգամեշ Շումերաաքքադական էպոսը։ համարվում է աշխարհի ամենահին պահպանված գրավոր տեքստը։
Հանրահայտ ազգային էպոսներ [խմբագրել]
- «Գիլգամեշ» շումերական
- «Աթրահասիս» բաբելոնյան
- «Ռամայանա», «Մահաբհարաթա», «Բհագավաթգիտա» հնդկական
- «Իլիական», «Ոդիսական», «Թեոգոնիա», «Արգոնավորդներ», «Ֆիվիադա» հունական
- «Էնեիդա» հռոմեական/իտալական
- «Դիգենիուս Ակրիտոս» բյուզանդական
- «Ասք Հիլդեբրանդի մասին» հին գերմանական
- «Ասք Նիբելունգների մասին»
- «Ավագ Էդդա» սկանդինավյան
- «Կրտսեր Էդդա»
- «Ասք Վյոլսունգների մասին»
- «Բեովուլֆ» անգլոսաքսոնական
- «Վիդսիդ»,
- «Ֆինսբուրգի ճակատամարտը»
- «Բրունանբուրգի ճակատամարտը»,
- «Մելդոնի ճակատամարտը»,
- «Վալդերե»
- «Ասք Իգորի զորքի մասին» ռուսական
- «Ասք Ռոլանդի մասին», «Ասք Գիյոմի մասին» դրանսիական
- «Ասք Սիդի մասին» իսպանական
- «Կալեվալա» ֆիննական
- «Օլոնխո» յակուտական
- «Ջանգար» կալմիկական
- «Վագրենավորը» վրացական
- «Շահ-նամե» պարսկական
- «Մանաս» ղրղզական
- «Սասունցի Դավիթ» հայկական
Գրականություն [խմբագրել]
- Աբեղյան Մ. Երկ. հ.1 Ե, 1966
- Ջրբաշյան Է.Մ. Գրականության տեսություն 4րդ հրատ, Երևան, 1972
- Мелетинский Е. М., Происхождение героического эпоса. Ранние формы и архаические памятники. М.: Изд-во вост. лит-ры, 1963.
- Путилов Б. Н., Героический эпос и действительность. Л., 1988.
- Невелева С. Л., Махабхарата. Изучение древнеиндийского эпоса. М., 1991.
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Epic.Mith.Ru: Էպոի ժամանակակից ուսումնասիրությունը (Ռուսերեն)
- Էպոսի ընդհանուր տեսական վերլուծությանը նվիրված աշխատություններ (Ռուսերեն)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ ՀՍ հանրագիտարան հատոր 4, Ե. 1978
- ↑ Paul Cohen, "In search of the Trojan Origins of French", in Fantasies of Troy, Classical Tales and the Social Imaginary in Medieval and Early Modern Europe, Alan Shepard, Stephen David Powell eds., published by the Centre for Reformation and Renaissance Studies, 2004, p. 65 sq., ISBN 0772720258. "Like many of their counterparts across Europe, seventh-century scholars in France had invented a myth of the Trojan origins of Gaul" (p. 67) (Անգլերեն)
- ↑ Epic(Ֆրանսերեն) Լիլիան Կեստելուտ Դաքարի համալսարան