Հուլիոս Կեսար

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուլիոս Կեսար
Giulio-cesare-enhanced 1-800x1450.jpg
Հռոմեակախն հանրապետության Իմպերատոր
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե տրված անունը Gaius Iulius Caesar
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12 100 թ. ՄԹԱ
Ծննդավայր Հռոմ
Մահացել է մարտի 15 44 թ. ՄԹԱ
Վախճանի վայրը Հռոմ
Հարստությունը Հուլիոսներ, Կլավդիոսներ
Ամուսինը 1 Կորնելիա Ցինիլլա
(83 ՄԹԱ - 69 ՄԹԱ)
2 Պոմպեա Սուլլա
(68 ՄԹԱ - 62 ՄԹԱ)

3 Կալպուրիա Պիզոնիս
(59 ՄԹԱ - 44 ՄԹԱ)

Նախորդը Սուլլա Լուկիուս Կորնելիուս
Հաջորդը Օգոստոս Օկտավիան
Հայրը Գայ Հուլիուս Կեսար
Մայրը Կոտտա ընտանիքից


Հուլիոս Կեսարը (Հուլիոս Կեսար Գայոս) (լատիներեն` CAIVS IVLIVS CAESAR) հռոմեացի հայտնի քաղաքական գործիչ, գեներալ և գրող։ Նա ծնվել է մ.թ.ա 100թ.-ին հուլիսի 12-ին Հռոմում և սպանվել մ.թ.ա. 44թ. մարտի 15-ին Հռոմի սենատում։ Լինելով հարուստ ընտանիքի զավակ և սկզբունքային մարդ, նա զբաղվում է քաղաքականությամբ և մ.թ.ա. 59թ.-ին դառնում է Հռոմի կոնսուլ։ Սակայն փառքի, իշխանության և հարստության ձգտումը նրան դրդում է պատերազմների։ Մոտավորապես 120 000 զինվորներով նա մեկնում է Գալիա և 8 տարվա պատերազմներից հետո Կեսարը հաղթում է վերջին մարտը Ալեզիայում Վերցինգետորիքսի դեմ։ Այդպես նա մտցնում է Գալիան Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Իր բացակայության ժամանակ Պոմպեոսն էր ղեկավարում Հռոմը և որպեսզի Հուլիոս Կեսարը նվաճի նրա գահը նա պատերազմ է սքսում Պոմպեոսի դեմ։ 48թ.-ին ( մ.թ.ա.) Հուլիոս Կեսարի զորքը հաղթանակ է տանում Պոմպեոսի զինվորների դեմ Փարսալոսում։ Մ.թ.ա. 48-ից մինչև մ.թ.ա. 44թ. նա ստանում է ամբողջ Հռոմեական կայսրության «իմպերատորի» կոչումը։ Մ.թ.ա. 44թ.-ին կայսեր որդեգիր զավակ Բրուտոսը դավադրություն է կազմակերպում իր հոր դեմ և մոտավորապես 60 սենատորներով դանակահարում և սպանում են Կեսարին։ Այդ սենատորներից ոչ մեկը 3 տարուց ավելի չի ապրում։

Հռոմեական դրամ Հուլիոս Կեսարի պատկերով