Թաուեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թաուեր («աշտարակ», անգլերեն՝ Her Majesty's Royal Palace and Fortress, Tower of London) — Թեմզա գետի հյուսիսային ափին կառուցված ամրոց, Լոնդոն քաղաքի պատմական կենտրոնը: Մեծ Բրիտանիայի հնագույն պատմական կառույցներից մեկը, երկար ժամանակ ծառայել է որպես անգլիական թագավորների նստավայր: Այսօր Թաուերն ունի պատմական հուշարձանի կարգավիճակ և թանգարան է հանդիսանում: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: