Սոցիալական ցանց
Սոցիալական ցանց (անգլ.՝ Social Networking Service, SNS), համացանցային հարթակ, ծառայություն կամ կայք, որն նախատեսված է սոցիալական փոխհարաբերությունների կառուցման համար։
Բովանդակություն |
Կառուցվածքը [խմբագրել]
Սովորաբար, սոցիալական ցանցում օգտատերը կարող է նշել իր մասին որոշակի ինֆորմացիա (ծննդյան ամսաթիվը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, սիրելի զբաղմունքները, գրքերը, ֆիլմերը և այլն), որոնց միջոցով ցանցի այլ օգտատերերը կարող են գտնել իրեն։ Գոյություն ունեն բաց և փակ սոցիալական ցանցեր։ Սոցիալական ցանցի բնութագրիչ հատկությունների կարելի է նշել «ընկերների» և «խմբերի» համակարգերը։
Զարգացումը [խմբագրել]
Web 2.0 տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց սոցիալական ցանցերը դարձան բավականին հանրահայտ։ Օգտատերը, գրանցվելով սոցիալական ցանցում և այնտեղ ավելացնելով գոնե մեկ ծանոթի, ինքաբերաբար դառնում է ծանոթների հսկայական շղթայի մի մասը։ Այդ շղթան կապում է ցանցի բոլոր օգտատերերին միմյանց հետ։ այսպիսով, օգտատերը ցանցում ցանկացած այլ օգտատիրոջ հետ կապված է միջանկյած ծանոթներով։
Սոցիալական ցանցերը համացանցում իրենց հաղթական քայլերգը սկսել են 1995թ․։ Հենց այդ ժամանակ է հիմնադրվել ամերիկյան Classmates.com կայքը («Одноклассники» սոցցանցը համարվում է այդ կայքի ռուսական տարբերակը)։ Նախագիծը բավականին հաջող էր, և հետագա տարիների ընթացքում ստեղծվեցին մի շարք այլ նմանատիպ նախագծեր։
Սոցիալական ցանցերն էլ ավելի պահանջարկ ունեցան 2003-2004 թվականներին, երբ ստեղծվեցին LinkedIn, Facebook և MySpace սոցիալական ցանցերը։ Եվ եթե LinkedIn սոցիալական ցանցը ստեղծվել է գործնական հարաբերությունների սահմանման և աջակցման համար, ապա MySpace-ն ու Facebook-ը առաջին հերթին նախատեսված են սովորական օգտատերերի համար։
Ամենամեծ սոցցանցերը [խմբագրել]
Աշխարհի տարբեր երկրներում այս կամ այն սոցցանցի տարածվածությունը տարբեր է։ Այսպես, MySpace, Ֆեյսբուք, Twitter և LinkedIn ցանցերը առավել տարածված են Հյուսիսային Ամերիկայում [1], Nexopia-ն՝ Կանադայում, [2], Bebo-ն՝ Մեծ Բրիտանիայում[3], Ֆեյսբուքն ու dol2day-ը՝ Գերմանիայում, Tagged-ը, XING-ն[4] ու Skyrock-ը՝ Եվրոպական տարբեր երկրներում[5], Public Broadcasting Service-ը, Orkut-ը, Ֆեյսբուքն ու Hi5-ը՝ Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում (սոցիալական ցանցերի բրազիլացի օգտագերերի 55 %-ը նախընտրում է օգտվել Orkut սոցցանցից), Friendster-ը, Multiply-ը, Orkut-ը, Renren-ն ու Cyworld-ը՝ Ասիայում (Ֆիլիպիններում, Մալազիայում, Ինդոնեզիայում, Սինգապուրում)։ Հայաստանում ամենատարածված սոցցանցերն են Օդնոկլասնիկին, Ֆեյսբուքն ու VK-ը։
Օգտագործողների քանակով առաջատար են Ֆեյսբուքը (901 մլն ակտիվ օգտատերեր[6]), Twitter-ը (623 մլն[7]), VK-ը (177 մլն[8]), Одноклассники-ն (140 մլն), Habbo Hotel-ը (243 մլն[9]), Friendster-ը (115 մլն[10]), Tagged.com-ը (100 մլն[11]), MySpace-ը (25,1 մլն[12]).
- Անգլալեզու կայքեր
- Ֆեյսբուք (հայերեն թարգմանությունն առկա է)
- Twitter — միկրոբլոգային համակարգ
- Badoo
- Flickr
- Last.fm
- MySpace
- Bebo
- YouTube — վիդեո պորտալ
- Match.com
- MyAnimeList
- Habbo Hotel
- Google+
- Tagged.com
- Avaaz
- Friendster
- Հայկական կայքեր
- Ռուսալեզու կայքեր[13]
- ВКонтакте (հայերեն թարգմանությունն առկա է)
- Օդնոկլասնիկի (բջջային տարբերակում հայերեն թարգմանությունն առկա է)
- Мой Мир@mail.ru
- Гайдпарк
- В кругу друзей
- Привет.ру
- Мой Круг
- Футубра — միկրոբլոգային համակարգ
- RuTube — վիդեո պորտալ
- Ուկրաինալեզու կայքեր
- exSlife
- vceti
- Українці
- Friendbuzz — միկրոբլոգային համակարգ
- Ճապոնական կայքեր
- mixi
- Ameba
- 2channel
- Բելոռուսական կայքեր
- ВСети.by
- Լատվիական կայքեր
- Draugiem.lv
- ONE.LV
- Մոլդովական կայքեր
- Onspace.net
- People.md
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Adweek — Breaking News in Advertising, Media and Technology
- ↑ Nexopia.com Site Info(անգ.)
- ↑ Windows Live Messaging Coming To Bebo(անգ.)
- ↑ http://www.marketingvox.com/german-xing-plans-invasion-of-linkedin-turf-/
- ↑ MediaShift . Orkut, Friendster Get Second Chance Overseas // PBS(անգ.)
- ↑ «Facebook Fact Sheet»։ Facebook։ http://newsroom.fb.com/content/default.aspx?NewsAreaId=22։ Վերցված է 2012-02-28։(անգ.)
- ↑ «Հետհաշվարկ՝ մինչև Twitter-ում 700 մլն-րդ օգտագործողի գրացումը»։ 2012-06-30։ http://twopcharts.com/twitter500million.php։ Վերցված է 2012-07-30։
- ↑ «Каталог пользователей ВКонтакте»։ http://vkontakte.ru/catalog.php։ Վերցված է 30 հունիսի 2012։(ռուս.)
- ↑ «Habbo Hotel — Check in to check it out!»։ http://www.sulake.com/habbo։ Վերցված է 2012-02-28։
- ↑ «MOL & Friendster: About Us»։ http://www.molglobal.net/about-us/։ Վերցված է 2012-02-28։
- ↑ «Tagged: About»։ http://about.tagged.com/։ Վերցված է 2012-02-28։(անգ.)
- ↑ Tom (Tom Anderson) | MySpace
- ↑ «Самые популярные социальные сети в России». Коммерсантъ. 2012-03-06. http://www.kommersant.ru/doc-y/1887743/։ Վերցված է 2012-04-15.(ռուս.)