Առաջին համաշխարհային պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին Համաշխարհային Պատերազմ
WWImontage.jpg
Թվական հուլիսի 28 1914նոյեմբերի 11 1918
Վայր Եվրոպա, Աֆրիկա և Մերձավոր Արևելք (կարճատև Չինաստանում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում)
Պատճառ տնտեսական իմպերիալիզմ, տարածքային և տնտեսական հավակնություններ, առևտրի խոչընդոտում, սպառազինությունների մրցավազք, միլիտարիզմ և ինքնիշխանություն, ուժերի հավասարակշռության խախտում, լոկալ հակամարտություններ, եվրոպական տերությունների դաշնային պարտավորություններ
Արդյունք Անտանտի հաղթանակ, փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններ Ռուսաստանում և նոյեմբերյան հեղափոխության արդյունք Ռուսաստանի, Օսմանյան կայսրության, Ավստրիայի, Հունգարիայի փլուզում։ Սկսվում է ամերիկյան կապիտալի ներթափանցումը Եվրոպա։
Հակառակորդներ
Անտանտն և նրա կողմնակիցները՝

Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն/հանրապետություն Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետություն ՌԽԴՍՀ (մինչև 1918մարտի 3)
Երրոդ ֆրանսիական հանրապետություն Ֆրանսիա
Բրիտանական կայսրություն Բրիտանական կայսրություն
Սերբիա Սերբիա
Բելգիա Բելգիա
Չեռնոգորիա Չեռնոգորիա
Իտալիա Իտալիա (1915-ից)
Ռումինիա Ռումինիա (1916-ից)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (1917-ից)
Հունաստան Հունաստան (1917-ից)
Ճապոնական կայսրություն Ճապոնական կայսրություն
և ուրիշները


Առաջին Համաշխարհային Պատերազմ կամ Առաջին Աշխարհամարտ (անգլ.՝ First World War կամ Great War կամ WWI) Համաշխարհային պատերազմ հիմնականում կենտրոնացված Եվրոպայում, այն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և տևեց մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմում զոհվեցին մոտ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլոին խաղաղ բնակիչ, սակայն թվերը շատ մոտավոր են և հստակ թիվ ոչ ոքի հայտնի չէ։ Այն ամենաարյունալի պատերազմներից մեկն էր մարդկության պատմության մեջ, որը բերեց շատ քաղաքական փոփոխությունների և հեղափոխությունների։[1]

Պատերազմում ներքաշված էին ժամանակի բոլոր հզոր պետությունները,[2] որոնք բաժանված էին երկու դաշինքի, որոնցից էին Անտանտը, որի մեջ էին Միացյալ թագավորությունը, Ֆրանսիան ու Ռուսական կայսրությունը և the Կենտրոնական ուժերը, որի մեջ էին Գերմանիան և Ավստրո-Հունգարիան։ Մինչդեռ Իտալիան եղել է և Անտանտի և Կենտրոնական ուժերի կազմում։[3] Հետագայում նոր ուժեր ներքաշվեցին հակամարտությանը, այդ թվում Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն միացան Անտանտին, իսկ Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան միացան Կենտրոնական ուժերին։ Պատերզամին մասնակցում էր ավելի քան 70 միլիոն զինվորական, որից 60 միլիոնը միայն Եվրոպայում։[4][5] Պատերազմի առիթ եղավ Ֆրանց Ֆերդինանդ արքայազնի սպանությունը հարավսլավացի ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմից Սարաևոյում։ Սրանից հետո Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիայի թագավորությանը,[6][7] և նախորդ տասնամյակներում ձևավորված դաշինքները դուրս եկան դեմ հանդիման։ Մի քանի շաբաթվա ընթացքում պատերազմը տարածվեց ամբողջ աշխարհում։

1914 թվականի հուլիսի 28-ին Ավստո-Հուգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային և սկսվեց Սերբական արշավանքը։[8][9] Քանի որ Ռուսաստանը պետք է պաշտպաներ սերբերին, իսկ Գերմանիան ներխուժեց Բելգիա և Լյուքսեմբուրգ, Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Գերմանիայի կողմից Փարիզի անհաջող գրոհից հետո կոչվեց Արևմտյան ճակատ, որը վերածվեց խրամատային պատերազմի, տևեց մինչև 1917 թվականը։ Մինչդեռ Արևելյան ճակատում, ռուսական զորքերը հաջողությամբ հաղթահարում էին Ավստրո-Հունգարացիներին և կանգնեցվեցին Արևելյան Պրուսիայում Գերմանացիների կողմից։ 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական ուժերին և բացեց Կովկասյան, Միջագետքի և Սինայական ճակատները։ Իտալիան միացավ Անտանտին 1915 թվականին, իսկ նույն տարում Բուլղարիան միացավ Կենտրոնական ուժերին, մինչդեռ, Ռումինիան միացավ Անտանտին 1916 թվականին, իսկ Միացյալ Նահանգները միացան Անտնանտին 1917 թվականին։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո, ռուսները դուրս եկան պատերազմից Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիր: 1918 թվականի գարնանը գերմանացիները անցան լայնածավալ հարձակման արևմտյան ճակատում, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեցին գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, համաձայնվեց զենքը վայր դնել 1918 թվականի նոյեմբերի 11--ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում Հայաստանի առաջին հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսում Մեծ քառյակը (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգա, որպեսզի հետագայում բացառվեր նմանատիպ հակամարտություն։ Սակայն արդյունքում Եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ և զարգացավ ազգայնամոլությունը, ինչից ծնունդ առավ Նացիզմը։

Բովանդակություն

Անվանում[խմբագրել]

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը այն պարզապես կոչել են Համաշխարհային պատերազմ կամ Մեծ պատերազմ և այնուհետև միայն կոչվել է Առաջին համաշխարհային պատերազմ։[10][11]

Կանադական Մակլին ամսագիրը 1914 թվականի գրել է, որ որոշ պատերազմներ իրենք են ընտրում իրենց անունը, սա Մեծ պատերազմ է։[12] 1918-1939 թվականների պատերազմը ավելի հաճախ կոչվել է Համաշխարհային պատերազմ:

"Առաջին համաշխարհային պատերազմ" տերմինը առաջին անգամ օգտագործել է գերմանացի փիլիսոփա Էռնստ Հեկկելը 1914 թվականի սեպտեմբերի 14-ին, նա ավելացրել է, որ կասկած չկա, որ այս եվրոպական պատերազմը կդառնա առաջին համաշխարհային պատերազմը պատմության մեջ`[13]

Մինչպատերազմյան իրավիճակ[խմբագրել]

Առաջին համաշխարհային պատերզամի ռազմական դաշինքներ. Անտանտ կանաչով, Կենտրոնական ուժեր դարչնագույն

Քաղաքական և ռազմական դաշինքներ[խմբագրել]

19-րդ դարում եվրոպական խոշոր տերությունները պայքարում էին Եվրոպայում ուժային հավասարակշռության հասնելու համար, այդ պատճառով ստեղծվեցին քաղաքական և ռազմական դաշինքներ։[3] Դաշինքները սկսեցին ձևավորվել 1815 թվականին և ստեղծվեց Սրբազան դաշինք Պրուսիայի, Ռուսաստանի և Ավստրիայի միջև։ 1873 թվականի հոկտեմբերին գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկ համաձայնեցրեց Երեք միապետների դաշինքն (գերմաներեն` Dreikaiserbund) Ավստրո-Հունգարիայի, Ռուսաստանի և Գերմանիայի միապետերի միջև։ Համաձայնությունը տապալվեց, քանի որ Ավստրո-Հունգարիան և Ռուսաստան հետ համաձայնության չեկան Բալկանների հարցում։Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ստեղծեցին նոր դաշինք 1879 թվականին` այն կոչելով Երկյակ դաշինք։ Սա միջոց էր ռուսներին դուրս մղել Բալկաններից, քանի որ Օսմանյան կայսրությունը օրեցօր թուլանում էր։[3] 1882 թվականին դաշինքին միացավ նաև Իտալիան և կոչվեց Եռյակ դաշինք:[14]

Բիսմարկը շատ էր ջանք թափում թողնել Ռուսաստանին Գերմանիայի դաշնակից, քանի որ միաժամանակ չէր ցանկանում կռվել երկու ճակատով` Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ։ Երբ Վիլհելմ II-ը դարձավ գերմանիայի կայսր (Կայզեր), Բիսմարկը ստիպված էր հեռանալ պաշտոնից, իսկ նրա դաշնակցային պլանները փոխեցին։ Օրինակ Կայզերը որոշեց նորացնել Փոխապահովագրման պայմանագիրը Ռուսաստանի հետ 1890 թվականին։ Երկու տարի անց կնքվեց Ֆրանկո-ռուսական դաշինքը ի հակադրություն եռյակ դաշինքի։ 1904 թվականին Բրիտանիան մի շարք պայմանագրեր կնքեց Ֆրանսիայի հետ և 1907 թվականին Բրիտանիան Ռուսաստանի հետ ստորագրեց Անգլո-Ռուսական կոնվեցիան։ Պաշտոնապես այս համաձայնագրերը չէին նշանակում դաշինքի ստեղծում, սակայն հետագայում այս համաձայնագրերի ամբողջություն հայտնի դարձավ որպես Անտանտ դաշինք։[3]

Սպառազինության մրցավազք[խմբագրել]

1871 թվականից Պրուս-Ֆրանսիական պատերազմից հետո, երբ Գերմանիան միավորվեց և դարձավ կայսրություն, երկրի տնտեսությունը սկսեց ավելի արագ տեմպերով աճել։ 1890-ական թվականների կեսերից Վիլհելմ II-ը տնտեսական շահույթը օգտագործեց Kaiserliche Marine-ի (Գերմանական կայսերական նավատորմ) կառուցման համար, այն գլխավորեց Ադմիրալ Ալֆրեդ ֆոն Տիրպիտց, որը պետք է արժանի հակառակորդ լիներ բրիտանական Թագավորական նավատորմին [15] 1906 թվականի հետազոտությունները կարծում էին, որ Բրիտանիայի առավելությունը Գերմանիայից շատ չնչին է։[15] Բրիտանիայի և Գերմանիայի սպառազինության մրցավազքը վարակեց Եվրոպայի մյուս տերություններին, որոնք նույնպես առաջնությունը սկսեցին տալ ռազմական արդյունաբերությանը։[16] 1908-ից 1913 թվականներին եվրոպական երկրների ռազմական ծախսերը գերազանցում էին ընդհանուր ծախսերի 50%-ը։[17]

Սարաևոյի քաղաքացիները կարդում են Ավստրո-Հունգարիայի հարձակման մասին։

Բալկանների հակամարտություն[խմբագրել]

Ավստրո-Հունգարիան պատճառ դարձավ Բոսնիական ճգնաժամի 1908–1909 թվականներին պաշտոնապես նախկին օսմանյան տարածք Բոսնիան և Հերցեգովինան համարելով իր տարածք, որը նվաճել էր 1878 թվականին։ Սա բարկացրեց Սրբիայի թագավորությանը և նրա սլավոն բարեկամ Ռուսական կայսրությանը։[18] 1912 և 1913 թվականներին տեղի ունեցավ Առաջին բալկանյան պատերազմը որտեղ Բալկանյան լիգա կռվում էր Օսմանյան կայսրության դեմ։ Արդյունքում կնքվեց Լոնդոնի պայմանագիրը, որով Ալբանիան անկախացավ, իսկ Բուլղարիան, Սերբիան և Հունաստանը ընդարձակեցին իրենց տարածքները Օսմանյան կայսրության հաշվին։ 1913 թվականին սկսվեց Երկրորդ բալկանյան պատերազմը ինչը ավելի ապակայունացրեց տարածաշրջանը։[19]

Պատերազմի սկիզբ[խմբագրել]

Նկարը հաճախ բնորոշվում է որպես Գավրիլո Պրինցիպի ձերբակալում, սակայն որոշ մարդիկ[20][21] կարծում են, որ նկարում լրտես Ֆերդինանդ Բերն է։

Սարաևոյի սպանություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ֆրանց Ֆերդինանդի սպանություն


1914 թվականի հունիսի 28-ին թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո: Վեց հոգանոց բոսնիացի ազգայնականներ Մլադա Բոսնիա ազգայնական խմբավորումից, որոնք հովանավորվում էին սերբիական «Սև Ձեռք» կազմակերպության կողմից, հավաքվեցին նույն փողոցում, որտեղ հանգրվանելու էր Ֆերդինանդը։ Նրանցից մեկը ձեռքի նռնակ նետեց Ֆերդինանդի մեքենայի տակ, բայց վրիպեց։ Մոտաքայքում որոշ մարդիկ վիրավորվեցին, բայց Ֆերդինանդի շարասյունը շարունակեց ընթացքը։ Մյուս մահափորձը նույնպես ձախողվեց, քանի որ մեքենաները կանգ չառան։ Մեկ ժամ անց, երբ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Սարաևոյի հիվանդանոց մահափոձից տուժածներին տեսակցության, նրա շարասյունը սխալ շրջադարձ կատարեց փողոցում, որտեղ կանգնած էր Պրինցիպը։ Ատրճանակով Պրինցիպը գնդակահարեց Ֆերդինանդին և նրա կնոջը։ Ավստրիայի բնակչության շրջանում արձագանքը եղավ թույլ և անտարբեր։ Ինչպես պատմաբան Զբինեկ Զեմանը ավելի ուշ գրեց, «ժողովուրդը բավական անտարբեր էր այս սպանությունից հետո։ Կիրակի և երկուշաբթի (28 և 29 հունիս), ողջ Վիեննան լսում էր երաժշտություն և խմում էր գինի։"[22][23]

Ամբոխները փողոցներում հակասերբական անկարգությունների ժամանակ, 29 հունիս 1914:

Բռնությունների ուժգնացում Բոսնիա և Հերցեգովինայում[խմբագրել]

Սարաևոյում ավստրիացիները տեղի բնակչության հրահրեց սերբերի դեմ, որի արդյունքում սկսվեցին հակասերբական անկարգություններ, որի ժամանակ խորվաթները և բոսնիացի մուսումանները սպանեցին երկու բնիկ սերբի և ավերեցին շատ սեբական շինություններ։[24][25] Այս իրադարձությունները հետագայում անվանվեցին ջարդեր։ Գրող Իվո Անդրիչը դեպքերը անվանեց "Սարաևոյի կատաղի ատելություն":[26] Սերբերի դեմ բռնություններ իրականացվեցին ոչ միայն Սարաևոյում այլ նաև Ավստրո-Հունգարիայի մյուս քաղաքներում և այժմյան Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում։[27] Ավստրո-հունգարիական ոստիկանությունը Բոսնիա և Հերցեգովինայում ձերբակալեց 5500 սերբի, որոնցից 700-2200-ը մահացան բանտում։ 460 սերբ մահապատժի ենթարկվեցին հիմնականում մուսուլմանական հատուկ ձևավորված ոստիկանության կողմից, որը ստեղծվել էր սերբերին հետապնդելու համար։[28][29][30][31]

Հուլիսյան ճգնաժամ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հուլիսյան ճգնաժամ


Հուլիս ամսվա ընթացքում դիվանագիտական հակամարտությունը Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրասիայի և Բրիտանիայի միջև կոչվեց Հուլիսյան ճգնաժամ: Համաձայն պաշտոնական Սերբիայի, որը կապված էր Ֆերդինանդի սպանության հետ և ցանկանում էր սերբացիների ինքնավարություն Բոսնիայում,[32] Ավստրո-Հունգարիան Հուլիսի 23-ին 10 կետանոց վերջնագիր ներկայացրեց Սերբիային, որոնք անընդունելի էին և հրահրում էին պատերազմի։[33] Հաջորդ օրը Ռուսաստանի նախարարների նիստից հետո, հրաման արձակվեց մոբիլիզացնել զորքերը Օդեսայում, Կիևում, Ղազանում և Մոսկվայում, և պատերազմական պատրաստության բերեց Բալթիկ և Սև ծովի նավատորմերը։ Նրանք նաև հրամայեցին մյուս շրջաններին նույնպես պատրաստ լինել մոբիլիզացման։ Սերբիան նույնպես հայտարարեց համընդհանուր մոբիլիզացիայի մասին, չնայած նրանք համաձայն էին վերջնագրի բոլոր կետերին բացի մեկից, որով պետք է թույլ տար ավստրիացիներին մասնակցել Ֆերդինանդի սպանության գործի հետազոտությանը։ Սրանից հետո Ավստրիան միանգամից խզեց բոլոր դիվանագիտական հարաբերությունները Սերբիայի հետ և հայտարարեց զինված ուժերի մասնակի մոբիլիզացիայի մասին։ Վերջապես Հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։

Հուլիսի 29-ին Ռուսաստանը, որը չէր ցանկանում զիջել իր դիրքերը Բալկաններում և պարտավորված էր օգնել Սերբիային միբիլիզացրեց իր ուժերը Ավստրո-Հունգարիայի դեմ։ Գերմանիայի կանցլեր Բեթմեն-Հոլվեգը որոշեց սպասել մինև հուլիսի 31 իրադարձությունների հետագա զարգացմանը հետևելու համար։ Հուլիսի 30 Ռուսաստանը սկսեց պատրաստվել պատերազմի Գերմանիայի դեմ։ Կայզեր Վիլհել II-ը խնդրեց իր զարմիկին` Ցար Նիկոլայ II-ին հրաժարվել պատերազմից։ Երբ նա մերժեց, Գերմանիան վերջնագիր ներկայացրեց ռուսներին չօգնել սերբերին, մեկ այլ վերջնագիր ուղարկվեց Ֆրանսիային չօգնել ռուսներին, եթե նրանք պաշտպանեն սերբերին։

Գերմանիայի կառավարթյունը ցանկանում էր, որ Ֆրանսիան մնա չեզոք, քանի որ այդ պահին Գերմանիան պատրաստ չէր պատերազմի երկու ճակատով։ Ֆրանսիան չմերժեց, բայց ուղարկեց երկիմաստ հաղորդագություն, որով հորդորում էին Գերմանիային հետ քաշել զարքերը սահմանից, միևնույն ժամանակ սկսեցին զորքերի մոբիլիզացիան։ Գերմանիան նույնպես սկսեց մոբիլիզացնել իր պահեստային զորքերը։ Գերմանիան հարձակվեց Լյուքսեմբուգի վրա օգոստոսի 2-ին և մյուս օրը պատերազմ հայտարարեց Ֆրանսիային։[34] Օգոստոսին 4-ին, երբ Բելգիան հրաժարվեց ճանապարհ տրամադրել գերմանական զորքերին, որպեսզի նրանք հարձակվեն Ֆրանսիայի վրա, Գերմանիան պատերազմ հայտարարեց Բելգիային նույնպես։[34][35][36] Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային նույն օրը, քանի որ Գերմանիան չարձագանքեց Բրիտանիայի վերջնագրին, համաձայն որի Բելգիան պետք է մնար չեզոք։[37]

Պատերազմի ընթացք[խմբագրել]

Պատերազմական գործողությունների սկիզբ[խմբագրել]

Կենտրոնական ուժերի միջև խառնաշփոթ[խմբագրել]

Կենտրոնական ուժերի ռազմավարությունը տուժեց փոխընբռման բացակայությամբ։ Գերմանիան խոստացել էր աջակցել Ավստրո-Հունգարիային նվաճել Սերբիան, բայց գործանականում թե ինչպես տարբեր կարիքների էին։ Սկազբում հարձակվողական պլանը հաստատվեց 1914 թվականի սկզբին, բայց այն տեստավորում չէր անցել։ Ավստրո-հունագարացիները հավատում էին, որ Գերմանիան կփակի հյուսիսային ճակատը ռուսներից։[38] Սակայն Գերմանիան կարծում էր, որ Ավստրո-Հունգարիան իր ուժերը կկենտրոնացնի ռուսների դեմ, իսկ Գերմանիային կմնա հարձակվել Ֆրանսիայի վրա։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր զորքերը բաժանել ռուսական և սեբական ճակատների միջև։

Սերբիական արշավանք[խմբագրել]

Սերբիական բանակ, 1915.


Ավստրիան պատերազմական գործողությունները սերբերի հետ սկսեց Ցերի և Կոլուբարայի ճակատամարտերով օգոստոսի 12-ին։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ավստրիական գրոհները հետ էին մղվում պատճառելով մեծ կորուստներ, ինչը ի չիքս դարձրեց ավստրացիների կայծակնային հաղթանակի հույսերը։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր կենտրոնացնել մեծ քանակությամբ զորք Սերբիայի դեմ, թույլ պաշտպանված թողնելով ռուսական ճակատը։[39] Սերբիան կարողացան հետ մղել ավստրիացիների առաջին գրոհները 1914 թվականին, ինչը եղավ նրանց առաջին հաղթանակը վերջին հարյուրամյակում:[40]

Գերմանական զորքերը Բելգիայում և Ֆրանսիայում[խմբագրել]


Բրիտանական հոսպիտալ արևմտյան ճակատում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին գերմանական բանակի 80%-ը կենտրոնացված էր արևմուտքում համաձայն Aufmarsch II West պլանի։ Սակայն հետագայում որոշում ընդուվեց գործել Aufmarsch I West պլանի, որը նաևհայտնի էր որպես Շլիֆենի պլան։ Համաձայն այս պլանի, գերմանական զորքերը պետք է հարձակվեին Ֆրանսիայի վրա Բելգիայի հյուսիսով, որտեղ ջախջախեին ֆրանսիական զորքերին, իսկ երկրորդ մասը պետք է անցներ Վերդունի անտառները և հարձակվեր Փարիզի վրա։[6]

Aufmarsch I West-ը չորս հիմնական պլաններից մեկն է, որոնք հաստատվել էին Գերմանաիայի ղեկավարության կողմից 1914 թվականին, սակայն նախապատվությունը տրվեց Aufmarsch I West պլանին, որը ենթադրում էր, որ Գերմանիան պետք է կռվի մեկ ճակատով Ֆրանսիայի դեմ, բացառվում էր, որ Ռուսաստանը և Բրիտանիան պետք է օգնեն Ֆրանսիային։ Չնայած իր ոչ պիտանելությանը և ավելի ռացիոնալ պլանի առկայությանը, այն մնում էր գայթակղիչ իր հարձակվողական արագությամբ և էժանությամբ։ Aufmarsch II West պլանը նույնպես չիրագործվեց անիրական նպատակների և գերմանական զորքերի քանակության պակասի պատճառով։ [41]

Վերջնական հաստատված պլանի համաձայն գերմանացիները պետք է շրջանցեին սահմանի վրա կենտրոնացած ֆրանսիական զորքերի աջ թևից, պարտության մատնեին Լյուքսեմբուրգում և Բելգիայում կենտրոնացած ֆրանսիական զորքերին և շարժվեին հարավ դեպի Փարիզ։ Սկազբում գերմանացիները հաջողության հասան, մասնավորապես Սահմանային ճակատամարտում (14–24 օգոստոս): Սեպտեմբերի 12-ին ֆրանսիացիներին` բրիտանական ջոկատների օգնությամբ, հաջողվեց կանգնեցնել գերմանական զորքերի առաջխաղացումը հաղթելով գերմանացիներին Փարիզի արևելքում Մառնի ճակատամարտում (5–12 սեպտեմբեր), և հետ շպրտեցին գերմանական զորքերին 50 կմ։ Հարավում նույնպես Մուլհաուսի ճակատամարտում ֆրանսիացիները հաջողության հասան։

գերմանացի զինվորները բեռնափոքադրող գնացքի վագոնում ուղևորվում են ռազմաճակատ 1914 թվականին։ Բոլորը հույս ունեն, որ պատերազմը շատ կարճ կտևի։

Արևելքում ռուսական զորքերը բաժանվեցին երկու մասի։ Նրանց դեմ գերմանացինը ուղարկեցին 8-րդ բանակը, որը նախատեսված էր որպես պահեստային ֆրասնացիների դեմ։ Բանակը ուղարկվեց Արևելյան Պրուսիա: Բանակը գլխավորում էր Պաուլ ֆոն Հինդենբուրգը, ով հաղթեց ռուսներին մի քանի ճակատամարտերում, որը հայտնի էր որպես Տանենբերգի ճակատամարտ (17 օգոստոս – 2 սեպտեմբեր): Սա նշանակում էր, որ Գերմանիան ստիպված էր կռվել երկարատև երկու ճակատային պատերազմով։ Սակայն գերմանական բանակը լավ պաշտպանական դիրք էր զբաղեցրել Ֆրանսիայում կիսով չափ կրճատելով ածխի մատակակարումը։ Բացի այդ գերմանացիները ոչնչացրել կամ վիրավորել էին մոտ 230.000 ֆրիանսիացի կամ բրիտանացի զինվորականի` կորցնելով համեմատաբար ավելի քիչ զինվոր։ Բայցևայնպես գերմանացիների հաղորդակցման խնդիրները և հրամանատարության կասկածելի որոշումները թույլ չտվեցին գերմանացիներին ավելի մեծ հաջողությունների հասնել։[42]

Ասիա և Խաղաղ օվկիանոս[խմբագրել]

Նոր Զելանդիան նվաճեց Գերմանական Սամոան (ավելի ուշ Արևմտյան Սամոա) 1914 թվականի օգոստոսի 30-ին։ Սեպտեմբերի 11-ին ավստրալիական ռազմածովային ուժերը մտան Նեու Պոմերն (ավելի ուշ Նյու Բրիտան), որը Գերմանական Նոր Գվինենայի մասն էր։ Հկտեմբերի 28-ին գերմանական հածանավ Էդմենը խորտակեց ռուսական հածանավ Ժեմչուգը։ Ճապոնացիները տիրացան գերմանացիների Միկրոնեզյան գաղութներին Ցինգտաոյի պաշարումից հետո և տիրացան նաև Քինգդաո ածխի նավահանգստին և Շանգդոնգ թերակզուն։ Վիեննան պահանջեց վերադարձնել ավստրո-հունգարական հածանավ Կայսրուհի Եղիսաբեթը Քինգդաո նավահանգստից, սակայն ճապոնացիները հայտարարեցին, որ պատերազմում են ոչ միայն Գերմանիայի դեմ և նոյեմբերին խորտակեցին այն։[43] Մի քանի ամսվա ընթացքում Անտանտի դաշնակիցները գրավեցին Գերմանիայի խաղաղօվկիանոսյան բոլոր տարածքները թողնելով միայն փոքր հատված Նոր Գվինեայում։[44][45]

Աֆրիկյան արշավանք[խմբագրել]

Առաջին բախումները Աֆրիկայում սկսվեցին անգլիական, ֆրանսիական և գերմանական գաղութարար զորքերի միջև։ Օգոստոսի 6-ին և 7-ին ֆրանսիական և բրիտանական զորքերը ներխուժեցին գերմանական գաղութներ Տոգո և Կամերուն: Օգոստոսի 10-ին գերմանական զորքերը ներխուժեցին Հարավ Աֆրիկյան հանրապետություն, այստեղ կռիվները շարունակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Գերմանական գաղութարար զորքերը պարտիզանական մարտեր մղեցին ամբողջ պատերազմի ընթացքում և հանձնվեցին միայն Գերմանիայի անձնատուր լինելուց երկու շաբաթ անց։[46]

Հնդկաստանի օգնությունը Անտանտին[խմբագրել]

Վախենալով Հնդկաստանում հեղափոխական մտորումներից Բրիտանիան Հնդկաստանին սկսեց վերաբերվել չափից ավելի ջերմ և բարեկամական։[47][48] Հնդկաստանի քաղաքական ղեկավարները Հնդկաստանի ազգային կոնգրեսից և այլ խմբավումներից գտնում էին, որ պետք է օգնել բրիտանական ուժերին, ինչի արդյունքում Բրիտանիան Հնկաստանին կտա ինքնավարություն։ Հնդկական բանակը ավելի մեծ էր բրիտանական բանակից պատերազմի սկզբում։ Մոտ 1,3 միլիոնանոց հնդիկ զինվոր էր ծառայում կամ աշխատում Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր արևելքում, բացի այդ հնդիկները օգնում էին պարենով, գումարով և սննդամթերքով։ Մոտ 140.000 հնդիկ զինվոր ծառայում էր արևմտյան ճակատում և մոտ 700.000-ը` Մերձավոր արևելքում։ Հնդիկների կորուսները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կազմում էին 47.746 սպանված և 65,126 անհետ կորած։[49] Պատերազմից հետո ինքնավարության տրամադրելու բրիտանացիների մերժումը բերեց Հնդկաստանի ազատագրական պայքարի Մահաթմա Գանդիի գլխավորությամբ։

Արևմտյան ճակատ[խմբագրել]


Դիրքային պատերազմի սկիզբ[խմբագրել]

Բրիտանական զինվորները խրամատներում, 1916 թվական։

Մինչև պատերազմը օգտագործվող ռազմական մարտավարությունը հնացել էր տեխնիկայի և սպառազինության առաջընթացի պայմաններում։ Ստեղծվեցին ուժեղ պաշտպանողական կառույցներ, որոնք ցանկացած մարտավարության ժամանակ կարող էին դիմակայել թշնամու հարձակումներին։ Փշալարերը շատ արդյունավետ էին օգտագործվում թշնամու հետևակի առաջխաղացումը կանխելու համար, բացի այդ գնդացիրի առկայությունը նշանակում էր, որ բաց տարածությունով հարձակումը գրեթե անհնար էր։[50] Երկու կողմերի հրամանատարության չհաջողվեց նոր մարտավարություն մշակել, որով կարողանային հարձակվել առանց լուրջ կորուստների։ Ժամանակի ընթացքումհայտնագործվեցին նոր զինամթերքներ, որոնք պետք է հաղթահարեյին թշնամու պաշտպանությունը, դրանցից էին Քիմիական զենքը և տանկերը։[51]

Մարնեի առաջին ճակատամարտից հետո (5–12 սեպտեմբեր 1914 թվական), գերմանական և Անտանտի զորքերը սկսեցին մանևրել դեպի հյուսիսի փորձելով շրջափակել միմյանց, այս մանևվրումները կոչվեցին "Ճանապարհ դեպի ծով": Երբ շրջափակման փորձերը ձախողվեցին ֆրանսիական և բրիտանական զորքերը հանդիպեցին միմյանց դեմ հանդիման դուրս գալով գերմանացիներին Բելգիայի ափերին։[6] Բրիտանացիները և ֆրանսիացիները փորձեցին գրոհել, սակայն գերմանացիները արդեն ամրապնդել էին պաշտպանական դիրքերը նվաճված տարածքներում։ Գերմանացիների խրամատները ավելի լավ էին կառուցված քան իրենց թշնամիներինը. անգլո-ֆրանսիական խրամատները կառուցվել էին, որպես "ժամանակավոր", հույս ունենալով, որ շուտով կճեղքեն գերմանացիների պաշտպանությունը։[52]

Երկու կողմն էլ փորձում էր բեկում մտցնել պատերազմային ընթացքի մեջ կիրառելով գիտական նորարարություններ։ 1915 թվականի ապրիլի 22-ին Իպրեի երկրորդ ճակատամարտում, գերմանացիները առաջին անգամ պատերազմի ընթացքում օգտագործեցին քլոր գազ։ Գազի շատ տեսակներ օգտագործվեցին պատերազմի ողջ ընթացում հակամարտող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, ինչը բերեց լայնամաշտաբ հիվանդությունների և զոհեր։ Գազային հարձակումները համարվում են Առաջին համաշխարհային պատերազմի ամենասարսափելի դրվագներից։[53][54] Տանկեր առաջին անգամ օգտագործեցին բրիտանացիները 1916 թվականի սեպտեմբերի 16-ին մասնակի հաջողությամբ։ Պատերազմի ընթացքում տանկերի օգտագործումը նույնպես ավելացավ։ Գերմանացիները օգտագործեցին քիչ թվով տանկեր, որոնք հիմնականում առգրավել էին թշնամուց։

Ֆրանսիական 87-րդ գունդը Վերդունի մոտակայքում, 1916 թվական։

Շարունակական խրամատային պատերազմ[խմբագրել]

Կանադացի զինվորները Մարկ II տանկով Վիմի լեռան ճակատամարտում, 1917 թվական։

Կողմերից ոչ ոք չկարողացավ առաջ շարժվել հաջորդ երկու տարիների ընթացքում։ 1915-17 թվականներին բրիտանացիները և ֆրանսիացիները ավելի շատ կորուստ ունեցան քան Գերմանիան, քանի որ իրենց մարտավարությունները ծրագրում էին առանձին։ Մինչդեռ Գերմանիան ուներ հստակ մարտավարություն, այն էր հիմնական ուժը կենտրոնացնել պաշտպանության վրա, այդ պատճառով Անտանտի շատ հարձակումներ էին ձախողվում։

1916 թվականի փետրվարին գերմանացիները գրոհեցին ֆրանսիական պաշտպանողական դիրքերը Վերդունում։ 1916 թվականի դեկտեմբերին գերմանացիները ունեին առավելություն, բայց Ֆրանսիան անցավ հակահարձակման և հետ շպրտեց նրանց ելման դիրք։ Ֆրանսիայի կորուստները ավելի շատ էին, բայց Գերմանիան նույնպես ծանր կորուստներ կրեց, մոտ 700.000 զինվոր ընդեմ[55] 975.000-ի։[56] Վերդունը դարձավ Ֆրանսիայի հաղթական խորհրդանիշը։[57]

Սոմի ճակատամարտը անգլո-ֆրանսիական զորքերի հարձակումն էր 1916 թվականի նոյեմբերին։ Ճակատամարտը դարձավ Բրիտանական բանակի ամենաարյունալի էջերից, բերելով 57.470 զինվորի կորուստի, որից 19.240 սպանվեցին միայն ճակատամարտի առաջին օրը։ Սոմի ճակատամարտը արժեցավ Բրիտանական բանակին 420.000 զինվորի կորուստ։ Ֆրանսիան կորցրեց 200.000 զինվոր, իսկ Գերմանիան 500.000:[58]

Վերդունի և Սոմի ճակատամարտերից հետո 1916 թվականին ֆրանսիական բանակը ընկավ ճգնաժամի մեջ։ Այս մեծ կորուստներից հետո ֆրանսիական բանակում սկսվեցին խռովություններ։[59] Փոխարենը մրցակից բրիտանիան Արասի ճակատամարտում փոքր հաջողության հասավ։[60][61]

Վերջին լայնամաշտաբ հարձակումը եղավ Պեշենդեյլի վրա (հուլիս–նոյեմբեր 1917): Այս հարձակումը սկզբում շատ խոստումնաբեր էր Անտանտի համար, բայց արյունալի ավարտ ուներցավ, կորուստները կազմեցին 200.000–400.000 ամեն կողմից։

Խրամատային պատերազմի տարիներին էական տարածքային փոփոխություններ տեղի չունեցան, փոխարենը պատերազմական գործողություններում սկսվեցին կիրառվել նոր մարտավարություններ, տեխնակական միջոցներ և զինամթերք։

Ծովային պատերազմ[խմբագրել]

Հոչսիֆլոթի ռազմանավեր, 1917 թվական։


Պատերազմի սկզբի Գերմանական կայրության հածանավերը շրջում էին ամբողջ աշխարհով և օգտագործվում էին Անտանտի առևտրային նավերը խորտակելու համար։ Բրիտանական արքայական նավատորմը որսի էր դուրս գալիս նրանց դեմ, սակայն շատ ժամանակ անարդյունք։ Օրինակ գերմանական թեթև հածանավ Էդմենը, որը Արևելյան Ասիայի նավատորմի մի մասն էր և կայանվում էր Քինդաոյում, խորտակել էր 15 առևտրային նավ, ինչպես նաև մեկական ռուսական և ֆրանսիական հածանավ։ Այնուամենայնիվ շատ գերմանական ռազմանավեր չէին կարողանում կատարել իրենց վրա դրված խնդիրները` հանդիպելով Արքայական ռազմանավերին։ Գերմանական նավատորմը և Դրեզդեն հածանավը խորտակեցին երկու հածանավ Կորոնելի ճակատամարտում, բայց գրեթե ոչնչացվեց Ֆոլկլանդ կղզիների ճակատամարտում 1914 թվականի դեկտեմբերին։[62]

Պատերազմական գործողությունների սկզբից Բրիտանիան սկսեց Գերմանիայի նավատորմի շրջափակումը։ Այս մարտավարությունը շատ արդյունավետ էր, կտրելով Գերմանիային անհրաժեշտ սնուցման ուղուց, չնայած շրջափակումը մինչ այդ ընդունված համաշխարհային նորմերի կոպիտ խախտում էր։[63] Բրիտանիան ականապատում էր օվկիանոսի որոշ հատվածներ, ինչը վտանգավոր էր դառնում նաև չեզոք նավերի համար։[64]

1916 թվականի Յուտլանդիայի ճակատամարտը դարձավ ամենամեծ ռազմածովային ճակատամարտը պատերազմում և պատմության մեջ։ Այն տեղի ունեցավ մայիսի 31-ից մինչև հունիսի մեկը Հյուսիսային ծովում Յուտլանդիայի մոտակայքում։ Գերմանական նավատորմը փոխ ադմիրալ Ռեյնհարդ Սչիրի գլխավորությամբ դուրս եկավ թագավորական նավատորմի դեմ Ջոն Ջելիկոյի գլխավորությամբ։ Գերմանական նավատորմը ծանր հարված հասցրեց արքայական նավատորմին, սակայն մարտավարության առումով Բրիտանիան պահպանեց իր դիրքերը ծովում և սահմանափակեց գերմանական նավատորմի շարժը մինչև պատերազմի ավարտը։[65]

Գերմանական U-155 ռազմանավը մոտենում է Թաուեր կամուրջին 1918 թվականի հրադադարից հետո։

Գերմանական սուզանավերը փորձում էին կտրել Հյուսիսային Ամերիկայից Բրիտանիա տանող ճանապարհը։[66] սուզանավային պատերազմը ենթադրում էր, որ հարձակումները կատարվում էին առանց նախազգուշացման, և առևտրային նավերի անձնակազմի փրկվելու շանսերը շատ փոքր էին։[66][67] Միացյալ նահանգները դժգոհեցին և Գերմանիան ստիպված փոխեց իր մարտավարությունը։ Լուսիտանիա մարդատար նավի խորտակումից հետո 1915 թվականին Գերմանիան խոստացավ, որ այլևս չի խոցի մարդատար նավերը, փոխարենը բրիտանացիները սկսեցին զինել իրենց առևտրային նավերը։[68] Վերջապես 1917 թվականի սկզբներին Գերմանիան անցավ անսահմանափակ սուզանավային պատերազմի, հասկանալվ, որ ԱՄՆ-ը վաղ թե ուշ մտնելու է պատերազմի մեջ։[66][69] Գերմանիան որոշեց կտրել ծովային ճանապարհը, որպեսզի ամերիկյան զորքը չհասնի Եվրոպա։[66]

1917 թվականին սուզանավերի արդյունավետությունը ընկավ, որբ առևտրային նավերը սկսեցին ճանապարհորդել ռազմանավերի ուղեկցությամբ։ Այս մարտավարությունը դանդաղեցնում էր առևտրային նավերին, քանի որ առևտրային նավերը ստիպված էին սպասել մինչ ուղեկցող նավերը կժամանեին։ Որոշվեց կառուցել արագընթաց բեռնատար նավեր, որոնք սուզանավերից ավելի արագ կլինեին, և դրանք չէին ընթանա ռազմանավերի ուղեկցությամբ։[70] Գերմանական սուզանավերը խորտակեցին մոտ 5.000 Անտանտի նավեր` կորցնելով 199 սուզանավ։[71] Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցվեցին առաջին ավիակիրները, ինչպես նաև առաջին դիրիժաբլները որոնք հականավակային մերտեր էին մղում։[72]

Հարավային թատերաբեմեր[խմբագրել]

Պատերազմ բալկաններում[խմբագրել]


Ավստոր-Հունգարական զինվորների կողմից Սերբիայի գրավումը 1917 թվականին։ Սերբիան կորցրեց 850.000 ժողովուրդ պատերազմի ընթացքում, ինչը իր բնակչության քարրորդ մասն էր։[73]

Ըդհարվելով Ռուսաստանի հետ, Ավստրո-Հունգարիան միայն բանակի մեկ երրորդ մասը հարձակման ուղարկեց սերբերի դեմ։ Մեծ կորուստների գնով ավստրիացիները գրավեցին Սեբիայի մայրաքաղաք Բելգրադը։ Սերբիայի հակահարձակումից հետո, նրանք կարողացան թշնամուն ետ մղել երկրի տարածքից 1914 թվականի վերջին։ 1915 թվականի առաջին տաս ամիսներին Ավստրո-Հունգարիան օգտագործեց Իտալիայի դեմ նախապատրաստված պահեստային զորքի մեծ մասին։ Գերմանական և ավստրո-հունգարական դիվանագետները համուզեցին Բուլղարիային միանալ Սերբիայի դեմ հարձակմանը 1915 թվականի սեպտեմբերի 6-ին։[74] Ավստրո-Հունգարիայի պրովիցնիաներ Սլովենիան, Խորվաթիան և Բոսնիան զինվորներ էին տրամադրում Ավստրո-Հունգարիային ինչպես Սերբիայի նվաճման, այնպես էլ Ռուսաստանի և Իտալիայի դեմ մարտնչելու համար։ Մոնտենեգրոն դաշնակից էր Սերբիային։[75]

Փախստականների փոխադրումը Սերվիայից Լեյբնից, Շտիրիա, 1914 թվական։

Սերբիան գրավեցին մեկ ամսից մի փոքր ավել ժամանակահատվածում, քանի որ Կենտրոնական ուժերին միացել էր Բուլղարիան 600.000 զորքով։ Սերբիական բանակը կռվելով երկու ճակատով պարտություն կրեց և նահանջեց հյուսիսային Ալբանիա։ Սերբերը հաղթանակ տարան Կոսովոյի ճակատամարտում։ Մոնտենեգրոն պաշտպանում էր սերբերին Ադրիատիկ ափերից, սակայն Ավստրիացիները Մոնտենեգրոն նույնպես գրավեցին։ Սերբիացի զինվորները նավերով տարհանվեցին դեպի Հունաստան։[76] Նվաճելուց հետո Սերբիան բաժանվեց Բուլղարիայի և Ավստրո-Հունգարիայի միջև։

1915 թվականի վերջին, ֆրանկո-բրիտանական զորքերը իջևանեցին Սալոնիկում, որպեսզի ստիպեին Հունաստանին պատերազմի մեջ մտնել Անտանտի կողմից։ Սակայն գերմանամետ թագավոր Կոնտրանտին I-ը դեմ էր Կենտրոնական ուժերի դեմ դուրս գալուց, իսկ կառավարությունը սատարում էր Անտանտին։[77] Երկպառակտությունը Հունաստանը բաժանեց երկու ճամբարի, թագավորի և կառավարության։ Արդյունքում Աթենքում տեղի ունեցան բախումներ, որից հետո թագավորը իր գահը զիջեց իր որդուն` Ալեքսանդրին, իսկ Հունաստանը պաշտոնապես մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմից։

Բուլղարացի զինվոները խրամատում պատրաստվում են կրակել հարձակվող ինքնաթիռի վրա։

Օսմանյան կայսրություն[խմբագրել]

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Գալիպոլիի խրամատներում Գալիպոլիի արշավանքի ժամանակ:
Օսմանյան 3-րդ բանակը ձմռանը:
Foreground, a battery of 16 heavy guns. Background, conical tents and support vehicles.
Բրիտանական հետևակայինները Երուսաղեմի ճակատամարտի ժամանակ, 1917 թվական:
Ռուսական անտառայն խրամատ 1914-1915 թվականների Սարիղամիշի ճակատամարտի տարիներին:

Օսմանյան կայսրությունը միցավ Կենտրոնական ուժերին 1914 թվականի օգոստոսին Օսմանա-Գերմանական դաշնության գաղթին պայմանագրով:[78] Օսմանցիները հավակնում էին ռուսներից գրավել Կովկասը և բրիտանացիներից Սուեզի ջրանցքը:

Երբ պատերազմը սկսվեց Օսմանյան կայրությունը օգտվելով առիթից, որ Եվրոպական տերությունները զբաղված են պատերազմով սկսեց քրիստոնեա փոքրամասնությունների էթնիկ զտումը: Սկսվեցին հայերի, հույների և ասորիների ջարդերը, որոնք հայտնի են որպես, Ասորիների ցեղասպանություն, Հույների ցեղասպանություն և Հայոց ցեղասպանություն:[79][80][81]

Բրիտանացինրը և ֆրանսիացինը բացեցին ծովափնյա ռազմաճակատներ Գալիպոլիում (1915 թվական) և Մեսոպոտամիայում (1914 թվական): Գալիպոլիում օսմանյան բանակը հաջողությամբ նահանջի մատնեց դաշնակիցների զորքերին: Մեսոպոտամիայում ծանր մարտերից հետո բրիտանական բանակը զավթեց Բաղդադը 1917 թվականի մարտին: Բրիտանացիներին Մեսոպոտամիայում օգնում էին արաբ և ասորի ժողովուրդները, մինչդեռ օսմանցիներին օգնում էին քրդերը և թուրքմենները:[82]

Արևմուտքում հերոսաբար պաշտպանվում էր Սուեզի Ջրանցքը գերմանական և օսմանյան զորքերի հարձակումներից: Օսմանցիները և գերմանացինը Ռոմանի ճակատամարտում պարտություն կրեցին եգիպտացիներից և Անտանտից: Հաղթանակից ոգեշնչված եգիպտացիները դուրս մղեցին օսմանցիներին Սինայի թերակղզուց:[83]

Բրիտանական էքսպիդիցիոն ուժերի քարտեր, որտեղ նշված են նրանց առաջադրանքները, Բասրա, 1917 թվական:

Ռուսական բանակը հիմնականում հաջող էր կռվում Կովկասում: Օսմանյան զորքերի գլխավոր հրամանատար Էնվեր Փաշան ցանկանում էր տիրանալ միջին Ասիայի այն հատվածին, որը գտնվում էր Ռուսաստանի տիրապետության տակ: Սակայն նա թույլ հրամանատար էր:[84] Նա հարձակվեց ռուսների վրա 1914 թվականի դեկտեմբերին 100.000 զորքով, գլխավոր հարձակումը լեռնային տարածքների վրա էր: Նա կորցրեց իր զորքի 86%-ը Սարիղամիշի ճակատամարտում:[85]

1914 թվականին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի օգնությամբ ներխուժեց Պարսկաստան (ժամանակակից Իրան), որպեսզի կտրի ռուսներին և բրիտանացիներին մերձկասպյան նավթային հատվածից:[86] Պարսկաստանը թվում էր թե չեզոք է, բայց գտնվում էր Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի ազդեցության տակ: Օսմանցիներին սատարում էին Քրդերը, ազերիները և մեծ թվով իրանյան ցեղեր, այդ թվում քաշքայները, տանգեստանցիները, Լուռերը և Ղեմշեները, մինչդեռ ռուսներին և բրիտանացիներին սատարում էին ասորական և հայկական զորքերը: Պարսկական արշավանքը տևեց մինչև 1918 թվականը և ավարտվեց Օսմանյան կայսրության ձախողմամբ, չնայած որ ռուսները դուրս եկան պատերազմից 1917 թվականին և տարածքը թողեցին հայկական զորքերին, որոնք ծանր հարվածներ էին հասցնում օսմանյան զորքերին և օգնեցին բրիտանացներին պահպանել իրենց ելակետային դիրքերը:[87]

Գեներալ Նիկոլայ Յուդենիչը, ով ռուսական զորքերի հրամանատարն էր 1915-ից 1916 թվականներին, թուրքերից գրավեց հարավային կովկասի մեծ մասը և մի քանի փայլուն հաղթանակներ տարավ:[85] Ծրագրվում էր նաև գրավված տարածքներում կառուցել երկաթգիծ և նոր հարձակումներ էին պատրաստվում Օսմանյան բանակի վրա, սակայն 1917 թվականի փետրվարին Ռուսաստանում սկսվեց հեղափոխություն, ինչի արդյունքում ռուսական զորքը հետ կանչվեց:

Բրիտանացիների օգնությամբ 1916 թվականի հունիսին սկսվեց արաբական ապստամբությունը, որը գլխավորեց Շերիֆ Հուսեյնը Մեքքայից և ավարտվեց օսմանցիների ջախջախմամբ Դամասկոսում[88]


Անտանտի կորուստներւ Օսմանյան ճակատներում կազմեցին մոտ 650.000 մարդ: Օսմանցիների կորուստները կազմեցին 725.000 մարդ (325.000 մահացած և 400.000 անհետ կորած):[89]

Իտալիայի մասնակցություն[խմբագրել]

Ավստրո-Հունգարիայի զինվորները Տիրոլում:
Դոբերդոյի ճակատամարտի պատկերը, որը տեղի է ունեցել Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի միջև 1916 թվականի օգոստոսին:

Իտալիան դաշնակցում էր Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի հետ 1882 թվականից, որպես եռյակ դաշինքի մաս: Սակայն Իտալիան տարածքային վեճեր ուներ Ավստրայի հետ Տրենտինոյում, Ավստրական Լիտորալում, Ռիյեկաում և Դալմաթիայում: Հռոմը 1902 թվականին ստրոգրել էր գաղտնի դաշնակցական պայմանագիր Ֆրանսիայի հետ:[90] Պատերազմի սկզբում Իտալիան հայտարարեց զորահավաք և Ավստրո-Հունգարիային անվանեց ագրեսոր: Ավստրո-Հունգարիան արեց ամեն ինչ, որպեսզի Իտալիան մնա չեզոք: Անտանտը առաջարկեց միացնել Իտալիային Հարավային Տիրոլը պատերազմին միանալու դեպքում: Իտալիան միացավ Անտանտին և պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային 1915 թվականի մայիսի 23-ին, Գերմանիային նա պատերազմ հայտարարեց 15 ամիս հետո:[91]

Իտալիան ունենալով գերակա դիրք կորցրեց իր առավաելությունը տեղանքի դժվարին լինելու և սխալ մարտավարություն ունենալու պատճառով:[92] Դաշտային Մարշալ Լուիջի Կադրոնա երազում էր ներխուժել Սլովենիա, զավթեր Լյուբլյանան և շարժվեր դեպի Վիեննա:

Տրենտինոյի ճակատում ավստրո-հունգարացիները առավելություն ունեին լեռնային հատվածոում իրենց պաշտպանողական ռազմավարության շնորհիվ: Մի քանի փորձերից հետո ռազմաճակատը մնաց անփոփոխ, մինչդեռ իտալական Ալպինին անըդնհատ ձեռքից ձեռք անցավ ամբողջ ամռան ընթացում: Ավստրո-հունագարավիները 1916 թվականի գարնանը Ասիագոում անցան հակահարձակման, շրջանցելով Վերոնան և Պադուան, բայց փոքր առաջընթաց ունեցան:[93]

1915 թվականի սկզբներին իտալացիները Կադորնայի լեռնային հատվածում հարձակվեցին տասնմեկ անգամ Իսոնզո (Սոչա) գետի երկայնքով և Տրիեստեի հյուսիս-արևելյան հատվածով: Բոլոր տասնմեկ հարձակումները ավստրո-հունգարացիները հետ շպրտեցին, քանի որ ունեին բարձր դիրք: 1916 թվականի ամռանը Դոբերդոյի ճակատամարտից հետո իտալացիները գրավեցին Գորիցիա քաղաքը: Այս փոքր հաղթանակից հետո ճակատը մնաց անփոփոխ գրեթե մեյ տարի, մի քանի իտալական գրոհներ ձախողվեցին:

Կենտրոնական ուժերը սկսեցին լայնամաշտաբ գրոհել 1917 թվականի հոկտեմբերի 26-ին, Գերմանիայի նախաձեռնությամբ: Նրանք հաղթանակ տարան Կապորետտոյի ճակատամարտում (Կոբերիդ): Իտալական բանակը նահանջեց մոտ 100 կմ, կայունացնելով ճակատը Պիավ գետի ճակատամարտից հետո: Մինչդեռ Իտալական բանակը բուժում էր Կապորետտոյի ճակատամարտի վերքերը, Իտալիայի կառավարությունը զենքի կոչեց այսպես կոչված '99 տղաներին (Ragazzi del '99). որի մեջ մտնում էին արական սեռի 1899 թվականին և ավելի վաղ ծնված բոլոր ներկայացուցիչները, որոնք 18 տարին լրացած և ավելի մեծ տղամարդիկ էին: 1918 թվականին ավստրո-հունգարացիները Պիեվ գետի մոտակայքում մի քանի պարտություն կրեցին և վերջնականապես ջախջախվեցին Վիտորիո Վենետոյի ճակատամարտում նույ թվականի հոկտեմբերին: Նոյեմբերի 1-ին իտալական ռազմածովային ուժերը շարքից հանեցին Պուլայում տեղակայված ավստրո-հունգարական նավատորմի մեծ մասին: Նոյեմբերի 3-ին իտալացիները նվաճեցին Տրիեստեն ծովից: Նույն օրը ստորագվեց Վիլլա Գիուստի հրադադարը: 1918 թվականի նոյեմբերի կեսերին իտալական զորքերը մտան Ավստրիայան Լիտտորալ և վերահսկեցին Դալմաթիան համաձայն Լոնդոնի պակտի:[94] Բախոմները ավարտվեցին 1918 թվականի նոյեմբերին:[95] 1918 թվականին Ադմիրալ Էնրիկո Միլլոոն իրեն հռչակեց Դալմաթիայի նահանգապետԼ[95] Ավստրո-Հունգարիան հանձնվեց 1918 թվականի նոյեմբերի սկզբին:[96][97]

Ռումինիայի մասնակցություն[խմբագրել]


Մարշալ Ժոֆրեն ստուգում է ռումինական զորքերին, 1916 թվականին:

Ռումինիան դաշնակցում էր կենտրոնական ուժերին 1882 թվականին: Երբ պատերազմը սկսվեց Ռումինիան գրավեց չեզոք դիրք, պատճառաբանելով, որ Ավստրո-Հունգարիան Սերբիային պատերազմ է հայտարարել առանց իրեն զգուշացնելով, բացի այդ Ռումինան ոչ մի պարտավորություն չուներ պատերազմ սկսելու: Երբ Անտանտը խոստացավ Ռումինային մեծ տարածքներ Հունգարիայում (Տրանսիլվանիա և Բանաթ), որտեղ բնակվում էին մեծ թվով ռումինացիներ, Ռումինիան պատերազմ հայտարարեց Կենտրոնական ուժերին և 1916 թվականի օգոստոսի 27-ին Ռումինական զորքերը հարձակվեցին Ավտրո-Հունգարիայի վրա, Ռուսաստանի չափավոր օգնությամբ: Ռումինական գրոհը հաջող էր և կարողացան տիրանալ Տրանսիլվանիայի մեծ մասին, սակայն Կենտրոնական ուժերի հակագրոհից հետո ռումինա-ռուսական զորքերը նահանջեցին ելման դիրք:[98] Այնուհետև Բուխարեստի ճակատամարտի արդյունքում Կենտրոնական ուժերը նվաճեցին Բուխարեստը 1916 թվականի դեկտեմբերի 6-ին: Կռիվները Մոլդովայում շարունակվեցին մինչև 1917 թվականը:[99][100] Երբ Ռուսաստանը Հուկտեմբերյան հեղափոխությունից հետո 1917 թվականի վերջում դուրս եկավ պատերազմից, ինչից հետո Ռումինան ստիպված անձնատուր եղավ 1917 թվականի դեկտեմբերի 9-ին:

Ռումինական զորքերը Մերեշեշտիի ճակատամարտի ժամանակ, 1917 թվական:

1918 թվականի հունվարին ռումինական զորքերը նվաճեցին Բեսարաբիան, քանի որ ռուսական զորքերը լքել էին տարածքը: Չնայած արդեն ստորագրվել էր պայմանագիր Ռումինիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև, ռուսները պահանջեցին Ռումինիայից ազատել Բեսարաբիան երկու ամսվա ընթացքում: 1918 թվականի մարտի 27-ին Ռումինիան հայտարարեց Բեսարաբիան իր տարածք:[101]

Ռումինիան ոչ պաշտոնապես խաղաղություն կնքեց Կենտրոնական ուժերի հետ 1918 թվականի մայիսի 7-ին Բուխարեստի պայմանագրով: Պայմանագրի համաձայն Ռումինիան պարտավորվում էր ավարտել պատերազմը Կենտրոնական ուժերի դեմ, զիջել որոշ տարածքներ Ավստրո-Հունգարիային և նավթային զիջումներ տրամադրել Գերմանիային: Փոխարենը Կենտրոնական ուժերը ճանաչեցին Բեսարաբիան որպես Ռումիայի անբաժան մաս: Պայմանագիրը չեղյալ հայտարարվեց 1918 թվականի հոկտեմբերին Ալեքսանդրում Մարջիլոմանի կառավարության կողմից և Ռումինան վերսկսեց պատերազմական գործողությունները 1918 թվականի նոյեմբերի 10-ին:[102][103] Ռումիայի ընդանուր կորուստնեը զինվորականների և խաղաղ բնակչության մեջ կազմեցին 748.000 մարդ:[104]

Արևելյան ճակատ[խմբագրել]


Սկզբնական գործողություններ[խմբագրել]

Ռուս զինվորները խրամատներում սպասում են գերմանացիների հարձակմանը, 1917 թվական:

Մինչդեռ արևմտյան ճակատը ընկավ պատնեշային իրավիճակի մեջ, պատերազմը շարունակվում էր արևելյան Եվրոպայում:[105] Սկզբնական շրջանում ռուսները պլանավորել էին արշավել ավստրիական Գալիցիայի և արևելյան Պրուսիայի վրա: Չնայած ռուսների արշավանքը Գալիցիա հաջող էր, սակայն այն հետ կանչվեց քանի որ արևելյան Պրուսիայում ռուսները ստիպված նահանջեցին Հինդենբուրգի և Լուդենդորֆից Տանենբերգի և Մասուրյան լճերի ճակատամարտերում 1914 թվականի օգոստոսին և սեպտեմբերին կրած պարտությունից հետո:[106][107] Ռուսների պարտությունների պատճառ էին ռազմաարդյունաբերության ցածր մակարդակը և ղեկավարության կողմից ոչ ճիշտ մարտավարության ընտրությունը: 1915 թվականի գարնանը ռուսները նահանջեցին Գալիսիայից, իսկ Կենտրոնական ուժերը զգալի առաջընթաց ունեցան Լեհաստանի հարավային հատվածում:[108] Օգոստոսի 5-ին ընկավ Վարշավա և ռուսական զորքերը դուրս եկան Լեհաստանից:

Ռուսական հեղափոխություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հոկտեմբերյան հեղափոխություն


Չնայած Բրուսիլովի գրոհի հաջողության արևելյան Գալիցիայում,[109] դժգոհությունները Ռուսաստանում մեծացան: Հարձակման հաջողությունը երկար կյանք չունեցավ, քանի որ բանակի մյուս գեներալները հրաժարվեցին օգնել հարձակվողներին ամրապնդել հաջողությունը: Ռուսների և դաշնակիցների զորքերը վերադարձվեցին միայն երբ Ռումինիան մտավ պատերազմի մեջ օգոստոսի 27-ին: Գերմանական զորքերը տեղափոխվեցին Տրանսիլվանիա օգնելու ավստրո-հունգարացիներին, մինչդեռ գերմանո-բուլղարական զորքերը ներխուժելով հարավից զավթեցին Բուխարեստը դեկտեմբերի 6-ին: Մինչդեռ անհանդուրժողականությունը աճում էր Ռուսաստանում Նիկոլայ II-ը մնում էր ռազմաճակատում: Ալեքսանդրա կայսրուհու ոչ խոհեմ վերաբերմունը խռովարարներին բերեց նրա սիրելի Ռասպուտինի սպանությանը 1916 թվականի վերջում:

1917 թվականի մարտին ցույցերը Պետրոգրադում բերեցին Նիկոլայ II-ի գահընկեցության, երկիրը ղեկավարեց ժամանակավոր կառավարությունը, որը կազմված էր Պետրոգրադի խորհուրդի սոցիալիստներից: Հեղափոխության հետևանքով ռազմաճակատում և տանը սկսեց տիրել քաոս: Բանակը դարձավ ծայրաստիճան անմարտունակ:[108]

Ցարի գահընկեցությունից հետո, Վլադիմիր Լենինին թույլատրվեց վերադառնալ Ռուսաստան Շվեյցարիայից Գերմանիայի ֆինանսավորմամբ: Ժամանակավոր կառավարության թույլ լինելը նպաստեց Բոլշևիկյան կուսակցության հզորացմանը, որը գլխավորեց Լենինը, ով պահանջում էր անմիջապես դադարեցնել պատերազմը: Նոյեմբերի հեղափոխությունից հետո ռուսները հաշտություն խնդրեցին Գերմանիայից: Սկզբում ռուսները մերժում էին գերմանացիների պահանջները, բայց երբ գերմանական զինվորները շարժվեցին դեպի Ուկրաինա, նոր կառավարությունը ստիպված կնքեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը 1918 թվականի մարտի 3-ին: Պայմանագրով ռուսները զիջում էին Ֆինլանսիան, Բալթյան երկրները, Լեհաստանի և Ուկրաինայի մի մասը Կենտրոնական ուժերին:[110] Առաջին հայացքից Կենտրոնական ուժերի այս մեծ հաջողությունները, որոնք պետք է բերեին պատերազմի բեկման արդյունք չունեցան, քանի որ նրանք չունեին բավարար թվով աշխատուժ նվաճված տարածքների պոտենցիալը օգտագործելու համար:

Երբ կնքվում էր Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, Անտանտը այլևս գոյություն չուներ: Դաշնակից ուժերը փոքր ուժեր ուղարկեցին Ռուսաստան մեծամասամբ ռուսական ռեսուրսները Կենտրոնական ուժերից պաշտպանելու համար և ինչ-որ տեղ սպիտակներին օգնելու համար:[111] Դաշնակիցների զորքերը իջևանեցին Արխանգելսկում և Վլադիվոստոկում:

Չեխոսլովակ լեգիոն[խմբագրել]

Չեխոսլովակ լեգիոն, Վլադիվոստոկ, 1918 թվական:
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Չեխոսլովակ լեգիոն

Չեխոսլովակ լեգիոնը կռվում էր Անտանտի կողմից, նրանց նպատակն է հասնել Չեխոսլովակիայի անկախությանը: Լեգիոնը հիմնադրվել է Ռուսաստանում 1917 թվականին, 1917 թվականի դեկտեմբերին Ֆրանիայում և 1918 թվականի ապրիլին Իտալիայում: Չեկոսլովակ լեգիոնը հաղթանակ տարավ ավստրո-հունգարացիների դեմ ուկրաինական Զբորով գյուղի մոտ 1917 թվականի հուլիսին: Այս հաղթանակից հետո լեգիոնի կազմը ընդլայնվեց դառնալով Չեխոսլովակիայի ռազմական ուժ: Բախմաչի ճակատամարտում լեգիոնը հաղթեց գերմանացինրին և ստիպեց հրադադար կնքել:

Ռուսաստանում նրան ներքաշվեցին քաղաքացիական պատերազմին ընդդեմ Բոլշևիկների, որոնք այն ժամանակ վերահսկում էին Տրանս-Սիբիրյան երկաթուղուն և Սիբիրի գլխավոր քաղաքներին: Եկատիրինբուրգի մոտակայքում լեգիոնի առկայությունը հիմնական դրդապատճառն էր Ցարի և նրա ընտանիքի գնդակահարման 1918 թվականի հուլիսին: Լեգիոներները մեկ շաբաթվա պաշտպանությունից հետո հանձնեցին քաղաքը: Քանի որ Ռուսաստանի եվրոպական նավահանգիստները ապահով չէին, Լեգիոնի տարհանումը տեղի ունեցավ Վլադիվոստոկից: Տարհանման վերջին տրանսպորտը ամերիյան Հեֆֆրոն նավն էր 1920 թվականի սեպտեմբերին:

Կենտրոնական ուժերի խաղաղական փորձեր[խմբագրել]

"Նրանք չեն անցնի", արտահայտությունը բնորոշում է Վերդունի պաշտպանությունը:

1916 թվականին Վերունի ճակատամարտի տաս ամիսներից և Ռումինիայի դեմ հաջող գրոհից հետո, գերմանացիները փորձեցին խաղաղության հասնել Անտանտի հետ: Շուտով ԱՄՆ նախագահ Ուդրո Ուիլսոնը փորձեց ստանձնել խաղաղարարի կարգավիճակը, որձելով երկու կողմին բերել ընդհանուր հայտարարի: Լոյդ Ջորջի պատերազմի գրասենյակը կարծում էր, որ գերմանիայի առաջարկը ծուղակ է, որպեսզի դաշնակիցների շարքերում պառակտություն մտցվի: Ուիլսոնի առաջարկը երկար քննարկելուց հետո դաշնակիցները որոշեցին այն ընդունել ի գիտություն, քանի որ ԱՄՆ-ն նրանց կարծիքով գտնվում էր պատերազմի նախաշեմին «սուզանավային քաոսից» հետո: Միչդեռ դաշնակիցները պատասխանում էին Ուիլսոնին, Գերմանիան որոշեց պնդել դեմ առ դեմ հանդիպման շուրջ: Իմանալով Գերմանիայի դիրքորոշման մասին, դաշնակիցները որոշեցին ուղղակի պահանջներ ներկայացնել հունվարի 14-ին: Նրանք պահանջում էին վնասների փոխհատուցում, գրավված տարածքների ազատում, ազգային սկզբունքների ճանաչում: Այն ներառում էր իտալացիների սլավոնների ռումինացիների, չեխոսլովակների ազատականացում և ազատ Լեհաստանի ստեղծում: Անվտանգության առումով դաշնակիցները ցանկանում էին երաշխավորություն ապագա պատերազմների կանխարգելման համար:[112] Բանակցային գործընթացը չեղարկվեց Անտանտի կողմից, քանի որ Գերմանիան կոնկրետ առաջարկ չներկայացրեց: Դաշնակիցները հայտարարեցին, որ բանակցությունները կվերսկսեն միայն այն դեպքում, երբ Գերմանիան փոխհատուցի բոլոր վնասները և կազատի գրավված տարածքները:[113]

1917–1918[խմբագրել]

1917 թվականի զարգացումներ[խմբագրել]

Գերմանացիները ֆիլմ նկարելու ժամանակ

1917 թվականի գործողությունները նախանշում էին պատերազմի ավարտի մասին, սակայն բոլոր հետևանքները չվերացվեցին միչև 1918 թվականը:

Բրիտանացիների կողմից ծովային շրջափակումը ծանր անդրադարձավ Գերմանիայի վրա: 1917 թվականին Գերմանիայի ռազմական ղեկավարությունը որոշեց սկսել աննախադեպ սուզանավային գրոհներ, որպեսզի Բրիտանիան դուրս գար պատերազմից: Գերմանիան նախատեսում էր Բրիտանիայի ափերին խորտակել ամսական 600,000 տոննա նավ: Գերմանիայի ղեկավարությունը հասկանում էր, որ այսպես կարող է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ, սակայն նրանց հաշվարկենրով Բրիտանիայի կորուստները այնքան մեծ կլինեն, որ նրանք ավելի շուտ հաշտություն կխնդրեն քան ԱՄՆ-ն կներքաշվի պատերազմին: Իրականում խորտակումները տոննաներով կազմում էին ավելի քան 500,000 տոնա ամսական փետրվարից հուլիս ամիսներին: Ապրիլ ամսին կազմեցին 860,000 տոննա:: Հուլիսից հետո ներդրված կոնվոյների համակարգը շատ արդյունավետ էին սուզանավերի դեմ պայքարում: Բրիտանիան անվտանգ դարձավ խորտակումներից, մինչդեռ Գերմանիայի տնտեսությունը անկում էր ապրում և Միացյալ Նահանգների զինվորները ավելի մեծ քանակությամբ միացան պատերազմին:

Վերին Հռենոս, Ֆրանսիա, 1917 թվական:

1917 թվականի Նիվելի հարձակման ժամանակ, ֆրանսիայի 2-րդ գաղութարար դիվիզիոնի Վերդունի ճակատամարտի վետերանները հրաժարվեցին կատարել հրամանները` լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի: Նրանց սպաներին չհերիքեց միջոցներ, որպեսզի պատժի ամբուղջ գումարտակը, բացի այդ պատիժը անմիջապես չհետևեց: Ֆրանսիական բանակի խռովությունները վարակեցին ևս 54 դիվիզոն, 20,000 զինվոր դարձավ դասալիք: Չնայած զանգվածային ձերբակալություններին, պատիժներին, հայրենասիրական դասերի և պարգևատրական մեխանիզմների, ֆրասիացի զինվորները հրաժարվում էին մասնակցել հետագա գրոհներին: [114] Ռոբերտ Նիվելը պաշտոնանկ արվեց հրամանատարի պաշտոնից, նրան փոխարինեց գեներալ Ֆիլիպ Պետեյնը, ով կանգնեցրեց արյունահեղ գրոհները:

Աստրո-Հունգարիայի և Գերմանիայի հաղթանակը Կապորետտոյի ճակատամարտում պատճառ հանդիսացավ Անտանտին կազմակերպել գլխավոր խորհուրդ, որտեղ որոշվեց կազմել ընդհանուր հրամանատարական շտաբ, մինչ այդ բրիտանական և ֆրանսիական զորքերը գործում էին առանձին:

1917 թվականին, երբ Կենտրոնական ուժերը խաղաղություն հաստատեցին Ռուսաստանի հետ, մեծ քանակությամբ գերմանացի զինվորները արևելքից տեղափոխվեցին արևմտյան ճակատ, որոնք պետք է դիմագրավեին օրեցօր շատացող ամերիկյան զինվորներին: Գերմանիան հույս չուներ, որ կհաղթի երկարատև խրամատային պատերազմում և որոշեց արագ լայնածավալ գրոհ կազմակերպել: Բացի այդ Անտանտի և Կենտրոնական ուժերի ղեկավարները վախենում էին սոցիալական ընդվզումներից և Եվրոպայում տիրող հեղափոխական վտանգից: Այս պատճառով երկու կողմերն էլ ցանկանում էին արագ հաղթանակի ուղի փնտրել: [115]

1917 թվականին Ավստրիայի կայսր Կառլոս I-ը առանց Գերմանիայի իմացության որոշեց բանակցություններ սկսել Իտալայի հետ:: Իտալիան մերժեց առաջարկները, իսկ այս բանակցությունները հայտնի դարձան Գերմանիային: [116][117]

Օսմանյան կայսրության գործողություններ, 1917–1918[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սինայի և Պաղեստինի արշավանք
Բրիտանացի զինվորները Միջագետքում, 1917 թվական:
Օսմանյան զինվորները Միջագետքում:

1917 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, Գազայի առաջին և երկրորդ ճակատամարտերում, գերմանական և օսմանյան զորքերը կանգնեցրեցին Եգիպտական հետախուզական զորքերի առաջխաղացումը, ինչը սկսվել էր 1916 թվականի օգոստոսից Ռոմենի ճակատամարտից հետո:[118][119] Հոկտեմբերի վերջին վերսկսեց Սինայի և պաղեստինի արշավանքը, երբ գեներալ Էդմունդ Ալենբիի զորքերը հաղթանակ տարան Բիրշեբայի ճակատամարտում:[120] Երկու օսմանյան բանակ ջախջախվեցին Մուղար բլրի ճակատամարտում դեկտեմբերին և կորցրեցին Երուսաղեմը օսմանցիների մեկ այլ պարտությունից հետո Երուսաղեմի ճակատամարտում:[121][122][123] Մոտավոր այս ժամանակահատվածոըմ ութերորդ բանակի հրամանատարը ազատվեց պաշտոնից, նրան փոխարինեց Ջևադ Փաշան, իսկ մի քանի ամիս հետո Պաղեստինում Օսմանյան բանակի հրամանատար, Էրիկ ֆոն Ֆոլկենհայնին փոխարինեց Օտտո Լիման վոն Սանդերսը:[124][125]

1918 թվականի սկզբին ռազմաճակատը գիծը մեծացավ Հորդանան գետի երկայնքով, սկսվեց Բրիտանացիների գրոհները մարտին և ապրիլին:[126] Մարտի ընթացքում եգիպտացի զինվորների և բրիտանական հետևակին ուղարկեցին արևմտյան ճակատ դիմակայելու գարնանային գրոհին: Նրանք փոխարինվեցին Հնդկական բանակի մարտիկներով: Մի քանի ամիս զորավարժություններից հետո հարձակումները հիմնականում իրականացվեցին Օսմանյան բանակի ուղղությամբ: Հարձակումների հետևանքով հնկական զինվորները գրավեցին մի քանի կարևոր դիրքեր: Սեպտեմբերի կեսերից արդեն հնդկական զորքերը պատրաստ էին լայնամաշտաբ հարձակման:

Վերակազմավորված եգպտական բանակը կոտրեց օսմանցիների դիմադրությունը Մեգիդոյի ճակատամարտում 1918 թվականի սեպտեմբերին: Երկու օրում բրիտանացիների և հնդկացիների հետևակները ճեղքեցին օսմանցիների պաշտպանությունը և գրավեցին Ութերորդ բանակի հրամանատարական կետը: Ավստրալիական, նոր զելանդական, հնդկական և բրիտանական կորպուսները նույնպես ճեղքեցին օսմանցիների դիմադրությունը և գրավեցին Նազարեթը, Հայֆան շարժվեցին առաջ` հոկտեմբերին հասնելով Հալեպ:

Միացյալ նահանգների մուտք[խմբագրել]

Նախագահ Վիլսոնը կոնգեսում հայտարարում է, որ Գերմանիայի վերջնաժամկետը լրացել է 1917 թվականի փետրվարի 3-ին:

Պատերազմի սզբում Միացյալ Նահանգները չեզոք քաղաքականություն էին վարում` փորձելով միջնորդել խաղաղության հասնելու գործընթացը: Երբ Գերմանական «SM U-20» սուզանավը խորտակեց Բրիտանական «Լուսիտանիա» նավը 1915 թվականի մայիսի 7-ին, որի ժամանակ զոհվեցին 128 ԱՄՆ-ի քաղաքացի, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը պահանջեց վերջ դնել ուղևորական նավերի վրա հարձակումներին: Գերմանիան համաձայնվեց: Վիլսոնը փորձեց հաշտեցնել կողմերին, սակայն անհաջող: Սակայն նա բազմիցս հայտարարեց, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի մեծածավալ սուզանավային պատերազմը, ինչը դեմ է միջազգային իրավունքին: Նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը որակեց Գերմանիայի գործողությունները որպես "ծովահենություն":[127] Վիլսոնը վերընտրվեց նախագահի պաշտոնում 1916 թվականին, քանի որ նրա կողմնակիցները դեմ էին պատերազմին:

1917 թվականի հունվարին Գերմանիան վերսկսեց սուզանավային պատերազմը, գիտակցելով, որ ԱՄՆ-ն կարող է ներքաշվել պատերազմին: Գերմանիայի արտգործնախարար Զիմերմանը հեռագրով հորդորեց Մեքսիկային միանալ պատերազմին, որպես Գերմանիայի դաշնակից ընդդեմ Միացյալ Նահանգներին: Գերմանիան պետք է հովանավորի Մեքսիկային վերադարձնի Տեխասը, Նյու Մեխիկոն և Արիզոնան:[128] Միացյալ Թագավորությունը իմացավ հաղորդագության մասին և փոխանցեց Լոնդոնում ԱՄՆ դեսպանատանը: Այնտեղից հաղորդագությունը ուղարկվեց Վիսլոնին, ով այն ցուցադրեց հանրությանը որպես casus belli: Վիլսոնը հայտարարեց, որ պատերազմը անխուսափելի է, և առանց պատերազմի մասնակցելու ԱՄՆ-ն ձայն չի ունենա միջազգային հարթակում:[129] ԱՄՆ-ի յոթ նավերի խորտակումից և Զիմենի հեռագրի հրապարակումից հետը Վիլսոնը պատերազմ հայտարարեց Գերմանիային,[130] ինչը ԱՄՆ կոնգրեսը հաստատեց 1917 թվականի ապրիլի 6-ին:

Միացյալ նահանգները երբեք չէր եղել որևէ դաշնության անդամ, բայց համարվում էր "Հզոր տերություն": Միացյալ նահանգները ուներ փոքրաթիվ բանակ, բայց 1917 թվականի զորահավաքից հետո այն դարձավ 2,8 միլիոն,[131] և 1918 թվականի ամռան դրությամբ ամեն օր Ֆրասնա էր ուղարկում 10.000 նոր զինվոր: 1917 թվականին ԱՄՆ կոնգեսը Պուերտո Ռիկացիների տվեց քաղաքացիություն, որպեսզի նրանք կարողանային մասնակցել պատերազմին: Գերմանիան սխալմամբ կարծում էր, որ ԱՄՆ-ն զորք կհավաքի միայն մի քանի ամսում, իսկ դրանց տեղափոխումը Եվրոպա կկանգնեցնեն Սուզանավերը:[132]

ԱՄՆ ռազմածովային ուժերը ուղարկեցին նավախումբ, որը պետք է օգներ բրիտանացիների կոնվոյներին: Մի քանի ռազմանավեր ուղարկվեցին Ֆրանսիա: Բրիտանացիները և ֆրանսիացիները ցանկանում էին, որպեսզի ամերիկացի զինվորները միանգամից ուժեղացնեին ռազմաճակատի դիրքերը, նրանք չեէին ցանկանում ժամանակ կորցնել այդ զինվորների պատրաստվածության վրա: Գեներալ Ջոն Պերշինգը հրաժարվեց տրամադրել ամերիկյան զինվորներին ֆրանսիացիների և բրիտանացիների հրամանատարությանը: Որպես բացառություն նա թույլատրեց Աֆրիկա-ամերիկյան գնդին գործել Ֆրանսիայի հրամանատարության ներքո: ԱՄՆ-ին տրամադրվեցին ճակատային այն գծեր որտեղ բրիտանացիները և ֆրանսիացիները անհաջողություններ էին ունեցել:[133]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Willmott 2003, p. 307
  2. Willmott 2003, pp. 10–11
  3. 3,0 3,1 3,2 3,3 Willmott 2003, p. 15
  4. Keegan 1998, p. 8
  5. Bade & Brown 2003, pp. 167–168
  6. 6,0 6,1 6,2 Taylor 1998, pp. 80–93
  7. Djokić 2003, p. 24
  8. Evans 2004, p. 12
  9. Martel 2003, p. xii ff
  10. «Were they always called World War I and World War II?»։ Ask History։ http://www.history.com/news/ask-history/were-they-always-called-world-war-i-and-world-war-ii։ Վերցված է 24 October 2013։ 
  11. Gail Braybon (2004)։ Evidence, History, and the Great War: Historians and the Impact of 1914–18։ Berghahn Books, 8։ ISBN 9781571818010։ 
  12. «great, adj., adv., and n.»։ Oxford English Dictionary։ http://www.oed.com/view/Entry/81104։ Վերցված է March 2012։ 
  13. Shapiro & Epstein 2006, p. 329
  14. Keegan 1998, p. 52
  15. 15,0 15,1 Willmott 2003, p. 21
  16. Prior 1999, p. 18
  17. Fromkin 2004, p. 94
  18. Keegan 1998, pp. 48–49
  19. Willmott 2003, pp. 2–23
  20. (1981) The last courts of Europe։ Dent, 247։ 
  21. (2010) One Morning In Sarajevo։ Hachette UK։ ISBN 9780297856085։ «He was photographed on the way to the station and the photograph has been reproduced many times in books and articles, claiming to depict the arrest of Gavrilo Princip. But there is no photograph of Gavro's arrest – this photograph shows the arrest of Behr.» 
  22. «European powers maintain focus despite killings in Sarajevo — History.com This Day in History — 6/30/1914»։ History.com։ http://www.history.com/this-day-in-history/european-powers-maintain-focus-despite-killings-in-sarajevo։ Վերցված է 26 December 2013։ 
  23. Willmott 2003, p. 26
  24. (1992) Scholar, patriot, mentor: historical essays in honor of Dimitrije Djordjević։ East European Monographs, 313։ ISBN 978-0-88033-217-0։ «Following the assassination of Franz Ferdinand in June 1914, Croats and Muslims in Sarajevo joined forces in an anti-Serb pogrom.» 
  25. (1964) Reports Service: Southeast Europe series։ American Universities Field Staff., 44։ Վերցված է՝ 7 December 2013։ «... the assassination was followed by officially encouraged anti-Serb riots in Sarajevo ...» 
  26. Daniela Gioseffi (1993)։ On Prejudice: A Global Perspective։ Anchor Books, 246։ ISBN 978-0-385-46938-8։ Վերցված է՝ 2 September 2013։ «... Andric describes the "Sarajevo frenzy of hate" that erupted among Muslims, Roman Catholics, and Orthodox believers following the assassination on June 28, 1914, of Archduke Franz Ferdinand in Sarajevo ...» 
  27. Andrej Mitrović (2007)։ Serbia's Great War, 1914–1918։ Purdue University Press, 19։ ISBN 978-1-55753-477-4։ Վերցված է՝ 7 December 2013։ 
  28. Herbert Kröll (28 February 2008)։ Austrian-Greek encounters over the centuries: history, diplomacy, politics, arts, economics։ Studienverlag, 55։ ISBN 978-3-7065-4526-6։ Վերցված է՝ 1 September 2013։ «... arrested and interned some 5.500 prominent Serbs and sentenced to death some 460 persons, a new Schutzkorps, an auxiliary militia, widened the anti-Serb repression.» 
  29. Tomasevich 2001, p. 485
    Aquote1.png The Bosnian wartime militia (Schutzkorps), which became known for its persecution of Serbs, was overwhelmingly Muslim. Aquote2.png
  30. John R. Schindler (2007)։ Unholy Terror: Bosnia, Al-Qa'ida, and the Rise of Global Jihad։ Zenith Imprint, 29։ ISBN 978-1-61673-964-5։ 
  31. Velikonja 2003, p. 141
  32. Stevenson 1996, p. 12
  33. Willmott 2003, p. 27
  34. 34,0 34,1 Crowe, David (2001)։ The Essentials of European History: 1914 to 1935, World War I and Europe in Crisis։ Research & Education Assoc., 4–5։ ISBN 978-0-7386-7106-2։ 
  35. Dell, Pamela (2013)։ A World War I Timeline (Smithsonian War Timelines Series)։ Capstone, 10–12։ ISBN 978-1-4765-4159-4։ 
  36. Willmott 2003, p. 29
  37. «Daily Mirror Headlines: The Declaration of War, Published 4 August 1914»։ BBC։ http://www.bbc.co.uk/history/worldwars/wwone/mirror01_01.shtml։ Վերցված է 9 February 2010։ 
  38. Strachan 2003, pp. 292–296, 343–354
  39. Tucker & Roberts 2005, p. 172
  40. John R. Schindler (1 April 2002)։ «Disaster on the Drina: The Austro-Hungarian Army in Serbia, 1914»։ Wih.sagepub.com։ http://wih.sagepub.com/content/9/2/159.abstract։ Վերցված է 2013-03-13։ 
  41. Holmes, 2014, pp. 194, 211
  42. Tucker & Roberts 2005, pp. 376–8
  43. DONKO, Wilhelm M.: "A Brief History of the Austrian Navy" epubli GmbH, Berlin, 2012, page 79
  44. Keegan 1998, pp. 224–232
  45. Falls 1960, pp. 79–80
  46. Farwell 1989, p. 353
  47. Brown 1994, pp. 197–198
  48. Brown 1994, pp. 201–203
  49. <Please add first missing authors to populate metadata.>, Participants from the Indian subcontinent in the First World War, Memorial Gates Trust, http://www.mgtrust.org/ind1.htm, վերցված է 12 December 2008 
  50. Raudzens 1990, pp. 424
  51. Raudzens 1990, pp. 421–423
  52. Goodspeed 1985, p. 199 (footnote)
  53. Michael Duffy (22 August 2009)։ «Weapons of War: Poison Gas»։ Firstworldwar.com։ http://www.firstworldwar.com/weaponry/gas.htm։ Վերցված է 5 July 2012։ 
  54. Love 1996
  55. Dupuy 1993, pp. 1042
  56. Grant 2005, pp. 276
  57. Lichfield, John (21 February 2006). «Verdun: myths and memories of the 'lost villages' of France». The Independent. http://www.independent.co.uk/news/world/europe/verdun-myths-and-memories-of-the-lost-villages-of-france-467285.html։ Վերցված է 23 July 2013. 
  58. Harris 2008, pp. 271
  59. Tucker & Roberts 2005, p. 854
  60. Keegan 1998, pp. 325–326
  61. Strachan 2003, pp. 244
  62. Taylor 2007, pp. 39–47
  63. Keene 2006, p. 5
  64. Halpern 1995, p. 293
  65. Tucker & Roberts 2005, pp. 619–24
  66. 66,0 66,1 66,2 66,3 Sheffield, Garry, The First Battle of the Atlantic, BBC, http://www.bbc.co.uk/history/worldwars/wwone/battle_atlantic_ww1_01.shtml, վերցված է 11 November 2009 
  67. Gilbert 2004, p. 306
  68. von der Porten 1969
  69. Jones 2001, p. 80
  70. Nova Scotia House of Assembly Committee on Veterans' Affairs (9 November 2006), Committee Hansard, http://nslegislature.ca/index.php/committees/committee_hansard/C11/va_2006nov09, վերցված է 12 March 2013 
  71. Roger Chickering, Stig Förster, Bernd Greiner; German Historical Institute (2005), A world at total war: global conflict and the politics of destruction, 1937–1945, Washington, D.C.: Cambridge University Press, ISBN 0-521-83432-5 
  72. Price 1980
  73. "Բալկանյան պատերազմները և Առաջին աշխարհամարտը": Կոնգրեսի երկրների պատմության գրադարան:
  74. (1 January 2005) World War One։ ABC-CLIO, 241–։ ISBN 978-1-85109-420-2։ 
  75. Neiberg 2005, pp. 54–55
  76. Tucker & Roberts 2005, pp. 1075–6
  77. Neiberg 2005, pp. 108–10
  78. Fawaz, Leila Tarazi. A Land of Aching Hearts: The Middle East in the Great War (2014)
  79. (2003) The Middle East and Islamic world reader, 4th pr., New York: Grove press, 119–120։ ISBN 0-8021-3936-1։ 
  80. (2007) Genocide : modern crimes against humanity։ Minneapolis, Minn.: Twenty-First Century Books, 14։ ISBN 0-7613-3421-1։ 
  81. (2013) The Holocaust and Genocides in Europe.։ New York: Continuum Publishing Corporation, 80–1։ ISBN 1-4411-9478-9։ 
  82. Arthur J. Barker, The Neglected War: Mesopotamia, 1914–1918 (London: Faber, 1967)
  83. John Crawford and Ian McGibbon (2007)։ New Zealand's Great War: New Zealand, the Allies and the First World War։ Exisle Publishing, 219–20։ 
  84. Fromkin 2001, p. 119
  85. 85,0 85,1 Hinterhoff 1984, pp. 499–503
  86. a b c The Encyclopedia Americana, 1920, v.28, p.403
  87. a b c d e f g (Northcote 1922, pp. 788)
  88. Sachar 1970, pp. 122–138
  89. Hanioglu, M. Sukru (2010), A Brief History of the Late Ottoman Empire, Princeton University Press, ISBN 978-0-691-13452-9 
  90. Professor Hall Gardner (2015)։ The Failure to Prevent World War I: The Unexpected Armageddon։ Ashgate, 120։ 
  91. Thomas Nelson Page (1920)։ Italy and the world war։ Scribners, 142–208։ 
  92. Marshall, S. L. A.։ The American Heritage History of World War I։ New York: American Heritage, 108։ 
  93. Thompson, Mark։ The White War: Life and Death on the Italian Front, 1915–1919։ London: Faber and Faber, 163։ 
  94. Giuseppe Praga, Franco Luxardo. History of Dalmatia. Giardini, 1993. Pp. 281.
  95. 95,0 95,1 Paul O'Brien. Mussolini in the First World War: the Journalist, the Soldier, the Fascist. Oxford, England, UK; New York, New York, USA: Berg, 2005. Pp. 17.
  96. Hickey 2003, pp. 60–65
  97. Tucker 2005, pp. 585–9
  98. Michael B. Barrett, Prelude to Blitzkrieg: 1916 թվականի Ավստրո-Գերմանիայի արշավանքը Ռումինիա (2013)
  99. «The Battle of Marasti (July 1917)»։ WorldWar2.ro։ 22 July 1917։ http://www.worldwar2.ro/primulrazboi/?language=en&article=116։ Վերցված է 8 May 2011։ 
  100. Cyril Falls, The Great War, p. 285
  101. Clark, Charles Upson (1927). Bessarabia. New York City: Dodd, Mead.
  102. Béla, Köpeczi, Erdély története, Akadémiai Kiadó, http://mek.oszk.hu/02100/02109/html/571.html 
  103. Béla, Köpeczi, History of Transylvania, Akadémiai Kiadó, ISBN 84-8371-020-X, http://mek.niif.hu/03400/03407/html/429.html 
  104. Erlikman, Vadim (2004), Poteri narodonaseleniia v XX veke : spravochnik, Moscow, ISBN 5-93165-107-1 
  105. Prit Buttar, Collision of Empires: The War on the Eastern Front in 1914 (2014)
  106. Tucker 2005, p. 715
  107. Meyer 2006, pp. 152–4, 161, 163, 175, 182
  108. 108,0 108,1 Smele
  109. Schindler 2003
  110. Wheeler-Bennett 1956
  111. Mawdsley 2008, pp. 54–55
  112. Kernek 1970, pp. 721–766
  113. Stracham (1998), p. 61
  114. Marshall, 292.
  115. Heyman 1997, pp. 146–147
  116. Kurlander 2006
  117. Shanafelt 1985, pp. 125–30
  118. Erickson, Edward J. (2001)։ Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War: Forward by General Hüseyiln Kivrikoglu, No. 201 Contributions in Military Studies։ Westport Connecticut: Greenwood Press, 163։ OCLC 43481698։ 
  119. Moore, A. Briscoe (1920)։ The Mounted Riflemen in Sinai & Palestine: The Story of New Zealand's Crusaders։ Christchurch: Whitcombe & Tombs։ OCLC 156767391page=67։ 
  120. Falls, Cyril (1930)։ Military Operations Egypt & Palestine from June 1917 to the End of the War, Maps by A. F. Becke, Official History of the Great War Based on Official Documents by Direction of the Historical Section of the Committee of Imperial Defence, London: HM Stationery Office, 59։ OCLC 644354483։ 
  121. Wavell, Field Marshal Earl [1933] (1968)։ "The Palestine Campaigns", A Short History of the British Army, 4th, London: Constable & Co., 153–5։ OCLC 35621223։ 
  122. «Text of the Decree of the Surrender of Jerusalem into British Control»։ First World War.com։ Արխիվացված օրիգինալից 14 June 2011-ին։ https://web.archive.org/web/20110614214531/http://www.firstworldwar.com/source/jerusalemdecree.htm։ Վերցված է 13 May 2015։ 
  123. Bruce, Anthony (2002)։ The Last Crusade: The Palestine Campaign in the First World War։ London: John Murray, 162։ ISBN 978-0-7195-5432-2։ 
  124. «Who's Who – Kress von Kressenstein»։ First World War.com։ http://www.firstworldwar.com/bio/kressenstein.htm։ Վերցված է 13 May 2015։ 
  125. «Who's Who – Otto Liman von Sanders»։ First World War.com։ http://www.firstworldwar.com/bio/liman.htm։ Վերցված է 13 May 2015։ 
  126. Erickson, Edward J. (2001)։ Ordered to Die: A History of the Ottoman Army in the First World War: Forward by General Hüseyiln Kivrikoglu, No. 201 Contributions in Military Studies։ Westport Connecticut: Greenwood Press, 195։ OCLC 43481698։ 
  127. Brands 1997, p. 756
  128. Tuchman 1966
  129. Karp 1979
  130. "Woodrow Wilson Urges Congress to Declare War on Germany" (Wikisource)
  131. «Selective Service System: History and Records»։ Sss.gov։ http://www.sss.gov/induct.htm։ Վերցված է 27 July 2010։ 
  132. Wilgus 1931, p. 52
  133. Millett & Murray 1988, p. 143