Եվրոպա
Եվրոպան աշխարհի 6 աշխարհամասերից մեկն է, կազմում է Եվրասիայի արևմտյան մասը։
«Եվրոպա» հունարեն բառը նշանակում է «արևմուտք»։ Եվրոպա անունը ծագել է հին հունական դիցաբանութան հերոս, փյունիկյան թագուհի Եվրոպայի անունից, ում փախցրել էր Զևսը: Հին հույներն այդպես էին անվանում Հունաստանից արևմուտք ընկած տարածքները։
Բովանդակություն |
Աշխարհագրական տվյալներ [խմբագրել]
Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է(10,180,000 քառակուսի կիլոմետր, այսինքն Երկրագնդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եվրոպայից փոքր է` Ավստրալիան է: Բնակչությունը կազմում է 731 մլն., այսինքն աշխարհի բնակչության 11 տոկոսը։ Եվրոպայի բնակչության խտությունը աշխարհի ամենամեծերից է։ Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են: Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը Վատիկանն է։
Մակերևույթ [խմբագրել]
Ջրագրություն [խմբագրել]
Եվրոպայում շատ են հարթավայրային լայն ու ջրառատ գետերը (ամենամեծերն են Վոլգան ու Դանուբը), կարճ ու սրնթաց լեռնային գետերը, անուշահամ ու աղի լճերը (ամենախոշոր լճերն են Լադոգան ու Օնեգան, ամենաղի լճերը` Էլտոնն ու Բասկունչակը)։ Եվրոպայի ափերը ողողող մեծաթիվ ծովերի ու ծոցերի ափերին կան նավերի կառանման համար հարմար շատ ծովախորշեր, ուր կառուցված են նավահանգիստներ: Աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկը Ռոտերդամը, գտնվում է եվրոպական փոքր երկրներից մեկում՝ Նիդերլանդներում։
Կլիմա [խմբագրել]
Եվրոպայի կլիման բազմաբնույթ է, հյուսիսում, հատկապես Բևեռային շրջանից այն կողմ, խստաշունչ է, Եվրոպայի մեծ մասում՝ չափավոր, Միջերկրական ու Սև ծովերի ափերին՝ մեղմ։
Բուսական և կենդանական աշխարհ [խմբագրել]
Եվրոպայի մշակված դաշտերում այսօր աճում են ցորեն, աշորա, վարսակ, գարի, հնդկացորեն, այգիներում՝ խաղող, ձիթենի, նարնջենի, խնձորենի, տանձենի, սալորենի և այլն*
Եվրոպական անտառներում ապրում են զանազան թռչուններ՝ կկու, փայտփորիկ, երաշտահավ, ճնճղուկ, ծիծեռնակ, ցախաքլոր, աքար, կաքավ, սոխակ, շիկահավ և այլ թռչնատեսակներ։ Իսկ ամռանը Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի զառիթափ ափերին, ժայռերի վրա, թռչունները ստեղծում են իրենց բնադրավայրերը՝ հսկայական թռչնաշուկաները, և ձագ հանում այնտեղ: Այստեղ ապրում են նաև զանազան կենդանիներ, մասնավորապես` աղվես, սկյուռ, գայլ, արջ, նապաստակ և այլն։
Տեղակայվածություն [խմբագրել]
Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով: Արևելքում Ասիայի հետ նրա ցամաքային սահմանն անցնում է նախկին Սովետական Միության տարածքով՝ հյուսիսից հարավ ձգվող Ուրալյան լեռներով, Էմբա և Մանիչ գետերով։
Պետություններ [խմբագրել]
Եվրոպայում կան ավելի քան 30 պետություն։ Նախկին ՍՍՀՄ-ի արևմտյան մասը նույնպես գտնվում է Եվրոպայում։ Եվրոպայում են նաև կապիտալիստական մի շարք խոշոր պետություններ, օրինակ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան։ Այս աշխարհամասում են գտնվում նաև գաճաճ պետությունները։ Եվրոպան շատ խիտ է բնակեցված, այնտեղ կան բարձր արդյունաբերությամբ բազմաթիվ քաղաքներ։
Եվրոպայի երկրները
| երկիր ու դրոշ | մակերես (կմ²) |
բնակչություն |
բնակչության խտությունը (1 մարդ կմ²) |
մայրաքաղաք |
|---|---|---|---|---|
| Ադրբեջան |
86,600 | 9,000,000 | 97 | Բաքու |
| Ալբանիա |
28,748 | 3,600,523 | 125.2 | Տիրանա |
| Անդորրա |
468 | 68,403 | 146.2 | Անդորա լա Վելյա |
| Ավստրիա |
83,858 | 8,169,929 | 97.4 | Վիեննա |
| Բելառուս |
207,600 | 10,335,382 | 49.8 | Մինսկ |
| Բելգիա |
30,510 | 10,274,595 | 336.8 | Բրյուսել |
| Բոսնիա և Հերցոգովինա |
51,129 | 3,843,126 | 75.2 | Սարաևո |
| Բուլղարիա |
110,910 | 7,621,337 | 68.7 | Սոֆիա |
| Դանիա |
43,094 | 5,564,219 | 129 | Կոպենհագեն |
| Էստոնիա |
45,226 | 1,415,681 | 31.3 | Տալլին |
| Խորվաթիա |
56,542 | 4,437,460 | 77.7 | Զագրեբ |
| Կիպրոս |
9,251 | 788,457 | 85 | Նիկոսիա |
| Հայաստան |
29,800 | 3,229,900 | 101 | Երևան |
| Չեխիա |
78,866 | 10,256,760 | 130.1 | Պրագա |
| Վրաստան |
69,700 | 4,661,473 | 64 | Թբիլիսի |
| Գերմանիա |
357,021 | 83,251,851 | 233.2 | Բեռլին |
| Թուրքիա |
783,562 | 71,517,100 | 93 | Անկարա |
| Իսլանդիա |
103,000 | 307,261 | 2.7 | Ռեյկյավիկ |
| Իռլանդիա |
70,280 | 4,234,925 | 60.3 | Դուբլին |
| Իսպանիա |
504,851 | 45,061,274 | 89.3 | Մադրիդ |
| Իտալիա |
301,230 | 58,751,711 | 191.6 | Հռոմ |
| Լատվիա |
64,589 | 2,366,515 | 36.6 | Ռիգա |
| Լեհաստան |
312,685 | 38,625,478 | 123.5 | Վարշավա |
| Լիխտենշտեյն |
160 | 32,842 | 205.3 | Վադուց |
| Լիտվա |
65,200 | 3,601,138 | 55.2 | Վիլնյուս |
| Լուքսեմբուրգ |
2,586 | 448,569 | 173.5 | Լուքսեմբուրգ |
| Հունաստան |
131,940 | 10,645,343 | 80.7 | Աթենք |
| Հունգարիա |
93,030 | 10,075,034 | 108.3 | Բուդապեշտ |
| Ղազախստան border|100px | 2,724,900 | 15,217,711 | 5.6 | Աստանա |
| Մալթա |
316 | 397,499 | 1,257.9 | Վալետա |
| Մակեդոնիա |
25,713 | 2,054,800 | 81.1 | Սկոպյե |
| Միացյալ Թագավորություն |
244,820 | 61,100,835 | 244.2 | Լոնդոն |
| Մոլդովա |
33,843 | 4,434,547 | 131.0 | Քիշնև |
| Մոնակո |
1.95 | 31,987 | 16,403.6 | Մոնակո |
| Մոնտենեգրո |
13,812 | 616,258 | 44.6 | Պոդգորիցա |
| Նիդերլանդներ |
41,526 | 16,318,199 | 393.0 | Ամստերդամ |
| Նորվեգիա |
324,220 | 4,525,116 | 14.0 | Օսլո |
| Շվեդիա |
449,964 | 9,090,113 | 19.7 | Ստոկհոլմ |
| Շվեյցարիա |
41,290 | 7,507,000 | 176.8 | Բեռն |
| Պորտուգալիա |
91,568 | 10,409,995 | 110.1 | Լիսաբոն |
| Ռումինիա |
238,391 | 21,698,181 | 91.0 | Բուխարեստ |
| Ռուսաստան |
17,075,400 | 142,200,000 | 8.3 | Մոսկվա |
| Սան Մարինո |
61 | 27,730 | 454.6 | Սան Մարինո |
| Սերբիա |
88,361 | 7,495,742 | 89.4 | Բելգրադ |
| Սլովակիա |
48,845 | 5,422,366 | 111.0 | Բրատիսլավա |
| Սլովենիա |
20,273 | 1,932,917 | 95.3 | Լյուբլյանա |
| Վատիկան Քաղաք |
0.44 | 900 | 2,045.5 | Վատիկան Քաղաք |
| Ուկրաինա |
603,700 | 48,396,470 | 80.2 | Կիև |
| Ֆինլանդիա |
336,593 | 5,157,537 | 15.3 | Հելսինկի |
| Ֆրանսիա |
547,030 | 63,182,000 | 115.5 | Փարիզ |
| հանրագումար | 10,180,000 | 731,000,000 | 70 |
Արևմտյան Եվրոպա [խմբագրել]
Արևմտյան Եվրոպա է կոչվում Եվրոպա աշխարհամասի արևմտյան հատվածը, որն ընկած է Հյուսիսային ծովի և Միջերկրական ծովի կենտրոնական հատվածի միջև: Արևմտյան Եվրոպայի երկրները ըստ պետական կառուցվածքի բաժանվում են երեք խմբի.
- սահմանադրական միապետություններ՝ Բելգիա, Լյուքսեմբուրգ, Նիդերլանդներ, Լիխտենշտեյն
- դաշնային խորհրդարանական հանրապետություններ՝ Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա
- ունիտար նախագահական հանրապետություն՝ Ֆրանսիա։
Արևմտյան Եվրոպան զբաղեցնում է 1.1 մլն քկմ տարածք։ Բնակչությունը 187 մլն է։
Արևմտյան Եվրոպան աչքի է ընկնում բազմատեսակ օգտակար հանածոների զգալի պաշարներով։ Հատկապես շատ են քարածխի պաշարները, նշանավոր է Ռուրի(Գերմանիա) ածխային ավազանը։ Համեմատաբար քիչ են նավթի պաշարները։ Գազի զգալի պաշարներ կան Նիդերլանդներում, երկաթի պաշարներ՝ Լոթարինգիայում (Ֆրանսիա)։ Կլիման մեղմ է. ձմեռը ցուրտ չէ, ամառն էլ զով է։ Որքան շարժվում ենք դեպի արևելք, այնքան թուլանում է օվկիանոսի ազդեցությունը, կլիման բարեխառն ծովայինից անցնում է բարեխառն ցամաքային: Արևմտյան Եվրոպան հարուստ է ջրառատ նավարկելի գետերով (Օդեր, Էլբա, Սեն, Լուարա, Հռենոս), որոնք իրար հետ կապված են նավարկելի ջրանցքներով։
Արևմտյան Եվրոպայի բնակչությունը աչքի է ընկնում ազգային կազմի խայտաբղետությամբ Երկրների մի մասը՝ Գերմանիան, Նիդերլանդները, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը միազգ պետություներ են։ Ֆրանսիան ունի նաև տեղաբնիկ ազգային փոքրամասնություններ։
Բելգիան, օրինակ երկազգ երկիր է, իսկ Շվեցարիայում բնակվում են երեք ազգություններ՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, իտալացիներ։ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների մեծ մասը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին, փոքր մասը՝ կելտական և ռոմանական լեզվախմբերին։ Երկրների մի մասը գտնվում է «ժողովրդական աշնան», մյուսները՝ «ժողովրդական ձմռան» փուլերում։ Շատ երկրներում բնակչության միջին խտությունն ավելին է, քան 200 մարդ/քկմ: Բնակչության 4/5 ապրում է քաղաքներում։
Արևմտյան Եվրոպայի երկրներն են Ավստրիան, Լուքսեմբուրգը, Բեգիան, Նիդերլանդները, Գերմանիան, Շվեցարիան, Լիխտենշտեյնը, Ֆրանսիան։
Արևմտյան Եվրոպայում բնակվում է երկրագնդի բնակչության միայն 3.3% -ը, բայց նրան բաժին է ընկնում համաշխարհային արդյունաբերական արտադրանքի 20%-ը։ Էներգետիկան խրախուսվում է ինչպես ներմուծվող, այնպես էլ սեփական ռեսուրսների վրա: Սեփական ռեսուրսներով ավելի լավ են ապահովված Գերմանիան, Շվեցարիան, Ֆրանսիան և այլ երկրներ։ Բելգիայի համար ավելի բնորոշ է մետաղատար մեքենաշինությունը և գունավոր մետալուրգիան, Լյուքսեմբուրգի համար՝ պողպատաձուլությունը, Շվեցարիայի և Նիդերլանդների համար՝ ճշգրիտ և նուրբ մեքենաշինությունը։ Շվեցարիային է բաժին ընկնում աշխարհում թողարկվող ժամացույցների 1/3-ը։
Արևմտյան Եվրոպայի երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը։ Հողագործության մեջ առաջատարը ցորենի մշակություննէ 50 ց/հա միջին բերքատվությամբ։ Նիդերլանդներում առանձնահատուկ զարգացում է ստացել և արտահանող ճյուղ է դարձել ծաղկաբուծությունը։ Արևմտյան Եվրոպան տրանսպորտի բոլոր տեսակներով ամենահագեցած շրջանն է։ Զարգացած է նաև խողովակաշարային տրանսպորտը։ Արտահանում է՝ ծովային նավեր, քիմիկատներ, արհեստական մանրաթելեր, անասնապահական մթերքներև այլն։ Ներմուծում է նավթ, գազ, կիսաֆաբրիկատներ, պարենամթերք և այլն։
Տես նաև [խմբագրել]