Բոլոնիայի հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոլոնյան հռչակագիրից)

Բոլոնիայի հռչակագիրը Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղենշային փաստաթուղթն է, որը ստորագրվեց 1999 թվականի հունիսի 19-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում եվրոպական 29 երկրների կրթության նախարարների կողմից[1]:

Պատմություն[խմբագրել]

Մինչ 1998 թվականը ԱՄՆ-ն իր կրթական մոդելը հաջողությամբ արտահանում էր տարբեր երկրներ, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի երկրներ: Գործընթացն այնուհետև հաջողությամբ սկսվեց իրականացվել նաև Արևելյան Եվրոպայում, ինչն առաջացրեց Արևմտյան Եվրոպայի երկրների անհանգստությունը:

1998 թվականին եվրոպական մի շարք երկրների պատվիրակություններ հավաքվեցին Սորբոնում՝ նշելու Սորբոնի համալսարանի 800-ամյակը: Հենց այստեղ էլ որոշվեց ստեղծել եվրոպական միասնական կրթական դաշտ՝ ի հակադրում ամերկյան կրթական մոդելի:

1999 թվականի հունիսի 19-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում եվրոպական 29 երկրների ներկայացուցիչներ կնքեցին Բոլոնյան հռչակագիրը:

Հռչակագիրը ստորագրած պետություններ[խմբագրել]

Ավստրիա Ավստրիա Հունգարիա Հունգարիա
Բելգիա Բելգիա Մալթա Մալթա
Բուլղարիա Բուլղարիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Գերմանիա Գերմանիա Նիդերլանդներ Նիդերլանդներ
Դանիա Դանիա Նորվեգիա Նորվեգիա
Էստոնիա Էստոնիա Շվեդիա Շվեդիա
Իռլանդիա Իռլանդիա Շվեյցարիա Շվեյցարիա
Իսլանդիա Իսլանդիա Չեխիա Չեխիա
Իսպանիա Իսպանիա Պորտուգալիա Պորտուգալիա
Իտալիա Իտալիա Ռումինիա Ռումինիա
Լատվիա Լատվիա Սլովակիա Սլովակիա
Լեհաստան Լեհաստան Սլովենիա Սլովենիա
Լիտվա Լիտվա Ֆինլանդիա Ֆինլանդիա
Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Ֆրանսիա Ֆրանսիա[2]
Հունաստան Հունաստան

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]