Անգլիկան եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անգլիկան եկեղեցի, բողոքական եկեղեցիներից մեկը։ Ծիսակատարությամբ և կազմակերպական սկզբունքներով ավելի մոտ է կաթոլիկականին, քան մյուս բողոքական եկեղեցիները։ Անգլիկան եեղեցին Անգլիայի պետական եկեղեցին է։ Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է Աստվածաշունչը և չի մերժում Ս. Ավանդույթների դեևը աստվածաշնչական ճշմարտությունները մեկնաբանելու գործում: Ձևավորվել է 16-րդ դարում, Ռեֆորմացիայի շրջանում։ Անգլիկան եկեղեցու առաջնորդը թագավորն է, գահերեցը՝ Քենտրբերիի արքեպիսկոպոսը։ Ինքնուրույն Անգլիկան եկեղեցներ կան նաև Շոտլանդիայում, Ուելսում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Անգլիկան եկեղեցին միավորում է շուրջ 30 մլն. հավատացյալների։

Գրականություն[խմբագրել]

  • Անկլիքան եկեղեցի և Աանոր հնութիւնը, հաւատքը, քահանայական պաշտօնը և պաշտամունքը, ԿՊ, 1847
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png