Քվակերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քվակերներ (անգլերեն՝ quakers) բառացի՝ ցնցվողներ, ինքնանվանումը՝ Բարեկամների միություն) 17-րդ դարի կեսին Անգլիայում առաջացած բողոքական աղանդի հետևորդներ։ Ըստ Քվակերների դավանաբանության` աստված գտվում է յուրաքանչյուր մարդու հոգում և մատնանշում է բարոյական կատարելագործման ուղին, որին պետք է հասնել «սուրբ հոգու պայցառացմամբ», «ներքին լույսով», որի հիմնական պայմանը անտրտունջ աղոթքն է։ Սկզբում Քվակերների սոցիալական կազմը զուտ մանրաբուրժուազ էր։ Հետագայում նրանց համայնքներ մուտք գործեցին խոշոր կապիտալիստներ։ Քվակերների սոցիալական հայացքները էությամբ բուրժուազիական և հետադիմական են. հասարակության հեղափոխական վերափոխմանը հակասում է անձի բարոյական ինքնակատարելագործումը։ Քվակերների համայնքներ կան ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Արևելյան Աֆրիկայի երկրներում, ընդհանուր առմամբ մոտ 200.000մարդ։