Կապիտալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտալիզմ, տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին: Ձեռնարկությունները արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ: Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ: Սակայն իդեալական տարբերակով կապիտալիզմ գոյություն չունի ոչ մի պետությունում: Այսպես կոչված արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ մրցակցության և պետական վերահսկողության խառնուրդ: Այս ձևակերպումը վերցվել է Ամերիկյան հանրագիտարանից[1]:

Գոյություն ունեն կապիտալիզմի տարբեր սահմանումներ և մոտցեւմներ: ՀՍՀ-ում հետևյալ ձևակերպումն է տրված.«Կապիտալիզմը հասարակական-տնտեսական ֆորմացիա է, որը հիմնված է արտադրության միջոցների մասնավոր սեփականության և կապիտալի կողմից վարձու աշխատանքի շահագործման վրա, հաջորդում է ֆեոդալիզմին, նախորդում՝ սոցիալիզմին»:

Ծանոթագրություններ[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png