Եկատերինա II
| Եկատերինա II ռուս.՝ Екатерина II Великая |
|||
| Եկատերինա Մեծը | |||
|
|||
|---|---|---|---|
| հուլիսի 9, 1762-ից — նոյեմբերի 17, 1796 (34 տարի, 131 օր) | |||
| Թագադրություն | Սեպտեմբերի 12, 1762 | ||
| Նախորդող | Պետրոս III | ||
| Հաջորդող | Պավել I | ||
| Ազգություն | Գերմանացի | ||
| Դավանություն | Բողոքականություն, հետագայում ուղղափառություն | ||
| Ծննդյան օր | մայիսի 2, 1729 | ||
| Ծննդավայր | Շտետտին, Պրուսիայի թագավորություն, Սրբազան Հռոմեական կայսրություն | ||
| Վախճանի օր | նոյեմբերի 17, 1796 (67 տարեկան) | ||
| Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, |
||
| Թաղված | Պետրոպավլովյան վանքային համալիր, Սանկտ Պետերբուրգ | ||
| Դինաստիա | Ռոմանովներ, Ասկանիի | ||
| Ի ծնե անուն | գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg | ||
| Հայր | գերմ.՝ Christian August von Anhalt-Zerbst | ||
| Մայր | Յոհաննա-Ելիզավետա Հոլնշտայն-Գոտտորպացի | ||
| Ամուսին | Պետրոս III | ||
| Զավակներ | Պավել I Աննա Պետրովնա Ալեքսեյ Բոբրինսկի Ելիզավետա Տյոմկինա |
||
| Ինքնագիր՝ | |||
Եկատերինա II (ռուս.՝ Екатери́на II Великая, նաև՝ Եկատերինա Ալեքսեևնա ռուս.՝ Екатерина Алексе́евна, ծնվելիս Սոֆյա Ավգուստա Ֆրեդերիկա ֆոն Անհալտ-Ցերբստ-Դոռնբուրգ, գերմ.՝ Sophie Auguste Friederike von Anhalt-Zerbst-Dornburg; 1729թ. ապրիլի 21 (մայիսի 2), Շտետտին, Պրուսիա — 1796թ. նոյեմբերի 6 (17), Ձմեռային Պալատ, Սանկտ Պետերբուրգ), Ռուսական կայսրության ամենաերկար կառավարող կայսրուհին: Ծնվել է Շտետտինում, Պրուսիա և իշխանության եկավ ամուսնու` Պետրոս III-ի սպանության հետևանքով: Եկատերինայի օրոք Ռուսական կայսրությունն էլ ավելի հզորացավ և ընդարձակվեց:
Նրա օրոք հարավում Ղրիմի խանությունը նվաճվեց, ջախջախվեց Օսմանյան կայսրությունը, գրավվեց Սև ծովի ափամերձ շրջանը: Արևմուտքում` Ռեչ Պոսոպլիտայի բաժանման հետևանքով մեծ տարածքներ անցան Ռուսաստանին: Իսկ արևելքում` Ալյասկայում հիմնադրվեց ռուսական գաղութ: Եկատերինայի օրոք շարունակվեցին բարեփոխումները, որոնք սկիզբ էին առել դեռևս Պետրոս Մեծի օրոք: Եկատերինա Մեծի Գահակալման շրջանը կամ Եկատերինյան Դարաշրջանը, երբեմն համարվում է Ռուսական կայսրության և ռուսական արիստոկրատիայի ոսկե դարաշրջանը: