Պետրոս II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Peter II by unknown.jpg

Պետրոս II Ալեքսեևիչ (ռուս.՝ Пётр II Алексеевич, 1715թ. հոկտեմբերի 12 (նոր տոմարով` հոկտեմբերի 23) - 1730թ. հունվարի 19 (նոր տոմարով` հունվարի 30) ), Ռուսաստանի կայսր 1727թ. մայիսի 17-ից, հաջորդել է Եկատերինա I-ին: Պետրոս I-ի թոռը, արքայազն Ալեքսեյ Պետրովիչի և գերմանացի իշխանուհի Սոֆիա-Շառլոտա Բրաունշվեյգ-Վոլֆենբյուտերսի որդին, Ռոմանովների արքայական տան արական սեռի վերջին ներկայացուցիչը: Մահացել է ծաղկախտից 14 տարեկան հասակում: Չի հասցրել ցուցաբերել հետաքրքրություն պետական գործերի նկատմամբ և ինքնուրույն գրեթե չի կառավարել: Իրական իշխանությունը գտնվել է Գերագույն գաղտնի խորհրդի և հատկապես կայսրի ֆավորիտներ` Ալեքսանդր Մենշիկովի, այնուհետև` Դոլգորուկովների ձեռքերում: