Մոսկվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Մոսկվա
Մոսկվա
ռուս.՝ Москва
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Moscow collage.jpg
55°45′20.83″ հս. լ. 37°37′03.48″ ավ. ե. / 55.755786° հս. լ. 37.617633° աե. ե.
Երկիր Ռուսաստան
Երկրամաս Մոսկվա
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանին
Տարածք 1081 կմ²
Պաշտոնական լեզու Ռուսերեն
Բնակչություն 10 562 099 մարդ (2010)
Խտություն 9771 մարդ/կմ²
Ագլոմերացիա 14 500 000
Ազգային կազմ ռուսներ (84,83 %),
ուկրաինացիներ (2,44 %),
թաթարներ (1,6 %),
հայեր (1,3%),
ադրբեջանցիներ (0,92%),
հրեաներ (0,8%),
բելառուսներ (0,6%)[1]
Կրոնական կազմ ուղղափառություն
Տեղաբնականուն մոսկվացի
Ժամային գոտի UTC+3
Հեռախոսային կոդ 495
+7 499
ՍՎՏԲՀԴ 45
Պաշտոնական կայք հղում
##Մոսկվա (Ռուսաստան)
Red pog.png
##Մոսկվա (Մոսկվա)
Red pog.png

Մոսկվա (ռուս.՝ Москва) — Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք։ Դաշնային նշանակության քաղաք։ Կենտրոնական դաշնային շրջանի և Մոսկվայի շրջանի ադմինիստրատիվ կենտրոն, հերոս-քաղաք։ Բնակչության թվաքանակով Ռուսաստանի և Եվրոպայի խոշորագույն քաղաք։ Կարևորագույն տրանսպորտային նեղուց, ինչպես նաև երկրի քաղաքական, տնտեսական, մշակույթային և գիտական կենտրոն։ Քաղաքն սպասարկում են միջազգային «Դոմոդեդովո», «Շերեմետյեվո», «Վնուկովո» օդանավակայանները, 9 երկաթուղային կայարան, 3 գետային նավակայան (ելքեր կան դեպի Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրային տարածքներ)։ 1935 թվականից սկսած մայրաքաղաքում գործում է մետրոպոլիտեն։

Բովանդակություն

[խմբագրել] Մոսկվայի պատմությունը

[խմբագրել] Առաջին հիշատակումներ

Մոսկվայի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1147 թ.։ Համաձայն Իպատեվսկյան ժամանակագրության, ապրիլի 4-ին ոչ մեծ սահմանային բնակավայրում՝ Ռոստովո-Սուզդալյան և Չերնիգովսկյան մելիքությունների սահմանում սուզդալյան իշխան Յուրի Դոլգոռուկիի և նովգորոդ-սեվերսկի իշխան Սվետոսլավ Օլգովիչի միջև տեղի է ունեցել հանդիպում։ «Ինձ մոտ՝ Մոսկվա եկեք, եղբայրք», - այսպիսի խոսքերով է Յուրին դիմել իր դաշնակցին։ Ժամանակագրի տողերը ոչինչ չեն ասում այն մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում այն ժամանակվա Մոսկվան այն արդեն մեծ քաղաք է եղել, թե մեծ գյուղական բնակավայր։ Վստահաբար կարելի է ենթադրել, որ այն ժամանակվա Մոսկվան իրենից ներկայացնում էր բավականին զգալի դաստակերտ։ Այդ մասին վկայում է այն, որ անհրաժեշտ կլիներ բավականին երկար ժամանակ, որպեսզի ստեղծվեին բարեկամական իշխանություններ։

[խմբագրել] 1812 թ. Հրդեհը

Նոր հարյուրամյակի սկզբին Եվրոպայում Նապոլեոնի ղեկավարությամբ ձևավորվում է հզոր կայսրություն։ 1812 թ. Հայրենական պատերազմը Մոսկվայի համար լուրջ փորձարկում էր։

[խմբագրել] Բնակչություն

Մոսկվան բնակչության թվաքանակով համարվում է խոշորագույն քաղաքը Եվրոպայում։ Պաշտոնական տվյալներով, 2007 թ. սեպտեմբերի մեկի դրությամբ այն կազմել է 10 մլն. 454,4 հազար մարդ։ Այս թիվն իր մեջ չի ընդգրկում դրսից եկածներին, անօրեն ներգաղթածներին։ ՆԳՆ տվյալներով, տարանցման հաշվառման հոսքով և զբոսաշրջիկներով քաղաքում ամեն օր միջինը գտնվում են 20մլն. մարդ։

[խմբագրել] Ազգային կազմ

Մոսկվա քաղաքի բնակչության ազգությունների կազմը՝ 2002 թ. մարդահամարի համաձայն տեղաբախշվել է հետևյալ կերպ.

Ազգություններ Թիվ (մարդ) Տոկոսային հարաբերություն
Ռուսներ 8 մլն. 808 հազ. 009 84,83%
Ուկրաինացիներ 253 հազ. 644 2,44%
Թաթարներ 166 հազ. 083 1,6%
Հայեր 125 հազ. 000 1,3%
Ադրբեջանցիներ 95 հազ. 563 0,92%
Հրեաներ 79 հազ. 359 0,76%
Բելառուսներ 59 հազ. 353 0,57%
Վրացիներ 54 հազ. 387 0,52%
Չնշված ազգություններ 417 հազ. 126 4,02%

[խմբագրել] Քույր քաղաքներ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Մոսկվայի քույր և գործընկեր քաղաքներ:


[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. «Перепись 2002 года показала изменение национального состава населения Москвы»։ «Демоскоп» — Электронная версия бюллетеня «Население и общество». Институт демографии Государственного университета — Высшей школы экономики։ http://demoscope.ru/weekly/2007/0271/tema01.php։ Վերցված է 2009-01-13։  (ռուս.)


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով