Հորդանան
Տես նաև Հորդանան (այլ կիրառումներ)
| اَلمَمْلَكَة اَلأُرْدُنِيَّة اَلهَاشِمِيَّة Ալ-Մամլակահ Ալ-Ուրդանիյահ Ալ-Հաշիմիյահ Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
|
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Նշանաբան՝ Արաբերեն: الله، الوطن، المليك Ալլահ, Ալ-Վատան, Ալ-Մալեկ "Աստված, Հայրենիք, Թագավոր" |
||||||
| Ազգային հիմն՝ عاش المليك Հորդանանի Թագավորական հիմնը ("Աս-սալամ ալ-մալակի ալ-ուրդոնի")1 Երկար ապրի թագավորը |
||||||
| Մայրաքաղաք | Ամման |
|||||
| Պետական լեզու(ներ) | Արաբերեն | |||||
| Շրջանային լեզու(ներ) | Անգլերեն, Ֆրանսերեն, Հայերեն, Պարսկերեն | |||||
| Կառավարում | Սահմանդրական միապետություն | |||||
| - | Թագավոր | Աբդուլլահ II | ||||
| - | Վարչապետ | Աուն ալ-Հասուանա | ||||
| Անկախություն | ||||||
| - | Բրիտանական մանդատի ավարտ | մայիսի 25 1946 |
||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 89,342 կմ² (112-րդ) 35,637 մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 0.8 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | հուլիս 2010 նախահաշիվը | 6,407,085 (106-րդ) | ||||
| - | հուլիս 2004 մարդահամարը | 5,611,202 | ||||
| - | Խտություն | 68.4 /կմ² (133-րդ) 138.8 /մղոն² |
||||
| ՀՆԱ (ԳՀ) | 2010 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $34.528 միլիարդ | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $5,956 | ||||
| ՀՆԱ (անվանական) | 2010 գնահատում | |||||
| - | Ընդհանուր | $27.527 միլիարդ | ||||
| - | Մեկ շնչի հաշվով | $4,499 | ||||
| Ջինի (2002–03) | 38.8 (միջին) | |||||
| ՄԶՀ (2010) | ▲ 0.681 (բարձր) (82-րդ) | |||||
| Դրամական միավոր | Հորդանանյան Դինար (JOD) |
|||||
| Ժամային գոտի | +2 (UTC+2) | |||||
| - | Ամռանը (DST) | +3 (UTC+3) | ||||
| Ինտերնետ | .jo, الاردن. | |||||
| Հեռախոսային կոդ | +962 | |||||
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կամ Հորդանան, պետություն Մերձավոր Արևելքում։ Մայրաքաղաքը՝ Ամման։
Հայերը Հորդանանում [խմբագրել]
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև հաստատվել են 1991-ին։
Հայերը Հորդանանի տարածքում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Նրանց թիվն ավելացել է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (XI-XIII դդ)։ Սակայն Հորդանանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ և հետո, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Հորդանանում։ 1948-ին հայերի թիվը շուրջ 6 հզ էր, 1980-ին՝ 3 հզ, 1995-ին՝ 2 հզ։ Հիմնականում բնակվում են Ամմանում, նաև Ագապա, Զարքա, Իրպիտ, Մատարա և Ռուսեյֆա քաղաքներում։ Նրանք արհեստավորներ են (հայտնի են հայ լուսանկարիչները, Ամմանի լուսանկարիչների 3/4-ը հայեր են), առևտրականներ (ոսկերիչ-գոհարավաճառներ), կան մտավորականներ։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ամմանում հայերն ապրում են հայկական թաղամասում, որտեղ գործում է Սուրբ Թադևոս եկեղեցին։ Հորդանանում աշխատանք են ծավալում ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ մասնաճյուղերը, Ազգային մարզական միությունը (Տիկնանց հանձնախմբով), մարզական (բասկետբոլի) խմբեր, «Մասիս» նվագախումբը։ Հայերը հաճախում են Յուզպաշյան ազգային վարժարան, գործում է Կյուլպենկյան մանկապարտեզը։ Գրեթե մարել է հայ կաթոլիկների Սահակ-Մեսրոպ վարժարանը (հաճախում են օտարները)։ 1993-ից լույս է տեսնում «Անդրադարձ» ամսաթերթը։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հորդանան կատեգորիայում։ |
|
|
||
|---|---|---|
| Անկախ պետություններ | ||
| Մասամբ ճանաչված պետություններ | ||
| Չճանաչված պետություններ | ||
| Այլ չճանաչված պետական կազմավորումներ | ||
| 1Մասամբ գտնվում են Եվրոպայում ըստ տարբեր բնույթի դասակարգումների։ | ||
|
|
|
|---|---|