Դմիտրի Պոժարսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Պոժարսկի
ռուս.՝ Дми́трий Пожа́рский
Դիմանկար
Ծնվել էենթդ․ նոյեմբերի 1, 1577[1]
Մահացել էապրիլի 20 (30), 1642[1] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական թագավորություն
ԳերեզմանMonastery of Saint Euthymius
ՔաղաքացիությունՌուսական թագավորություն
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ և պետական գործիչ
ԵրեխաներՊիոտր Պոժարսկի, Ֆյոդոր Պոժարսկի և Իվան Պոժարսկի
 Dmitry Pozharsky Վիքիպահեստում

Դմիտրի Միխայլովիչ Պոժարսկի (ենթդ․ նոյեմբերի 1, 1577[1] - ապրիլի 20 (30), 1642[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն), ռուս իշխան, զորավար։ 1613 թվականից բոյար։ Մասնակցել է Բոլոտնիկովի ապստամբության ճնշմանը, 1608-1610 թվականներին եղել է ռուս ցարական Վ. Շույսկու համախոհը Կեղծ Դմիտրի II-ի դեմ պայքարում։ 1610 թվականից Զարայսկի վոյեվոդան էր։ 1611 թվականին մասնակցել է Առաջին ժողովրդական աշխարհազորին U. լեհ-լիտվական ինտերվենտների դեմ Մոսկվայի ապստամբությանը։ Եղել է երկրորդ ժողովրդական աշխարհազորի հրամանատարներից և ժամանակավոր կառավարության ղեկավարներից (1611 թվականի վերջից 1613 թվականի սկիզբ)։ 1615-1618 թվականներին կռվել է լեհ․ ինտերվենտների դեմ։ 1617-1640 թվականներին ղեկավարել է տարբեր պրիկազներ։ 1628-1630 թվականներին Նովգորոդի վոյեվոդան էր։ Պոժարսուն և Կուզմա Մինինին նվիրված հուշարձաններ կան Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պոժարսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 350