Ֆատյանովյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆատյանովյան մշակույթ, բրոնզի դարի (մ․ թ․ ա․ II հազարամյակի 1-ին կես) հնագիտական մշակույթ։ Տարածված է Մերձբալթիկայից մինչև Վոլգա-Կամա, կենտրոնը՝ Վոլգա-Օկա միջագետքը։

Անվանվել է ըստ Յարոսլավլի մարզի Դանիլովի շրջանի Ֆասյանովո գյուղի մոտ գտնվող դամբարանադաշտի։ Հիմնական հուշարձաններն են սովորաբար բլուրների վրա գտնվող հիմնահողային դամբարաններն ու տոհմային գերեզմանոցները։ Դամբարաններից հայտնաբերվել են զենքերր (քարե ու պղնձե կացիններ, նիզակների շեղբեր, նետասլաքներ և այլն), ոսկրե, քարե, սակավ՝ պղնձե գործիքներ (սեպաձև կացիններ, դանակներ, ասեղներ և այլն), զարդեր, բազմաթիվ կավանոթներ և այլն։ Ֆատյանովյան մշակույթի ցեղերն զբաղվել են հիմնականում անասնապահությամբ (խոզ, ոչխար, ձի, խոշոր եղջերավորներ), հավանաբար՝ նաև երկրագործությամբ։

Որսորդությունը, ձկնորսությունն ու հավաքչությունը ունեցել են օժանդակ նշանակություն։ Տոհմավագների դամբարանները տարբերվել են չափերով ու գույքի հարստությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Крайнов Д․ А․, Древнейшая история Boлго - Окского междуречья․ Фатьяновская культура II тыс․ до н․ э․, М., 1972․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։