Մորդվաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորդվա աղջիկներ

Մորդվաներ, ազգ, Մորդովիայի հիմնական բնակիչներ։ Բնակվում են նաև ՌԴ Սարատովի, Պենզայի, Ուլյանովսկի, Գորկու, Օրենբուրգի, Կույբիշևի մարզերում, Թաթարական, Չուվաշական, Բաշկիրական հանրապետություններում, Սիբիրում, Միջին Ասիայում և եռավոր Արևելքում։ Ընդհանուր թիվը՝ 850 հզ․ (2020)։ Բաժանվում են 2 հիմնական խմբի՝ մորդվաներ-էրզյաներ և մորդվաներ-մոկշաներ, որոնցից յուրաքանչյուրը պահպանում է իր ինքնանվանումը, նյութական մշակույթի և ժող. ստեղծագործության որոշ առանձնահատկություններ։ Նրանց լեզուները գրական են, կազմում են ուզրա-ֆիննական լեզուների հատուկ խումբ, որոնցով հրատարակվում են գիտական ու գեղարվեստական գրականություն, թերթեր և այլն (դպրությունը ստեղծվել է խորհրդային շրջանում)։ Հավատացյալ մորդվաներն ուղղափառներ են։ Խորհրդային իշխանության տարիներին մորդվաները ստացան ինքնավարություն (1930

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 52
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորդվաներ» հոդվածին։