Էթնոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էթնոսը (հուն.՝ ἔθνος` ժողովուրդ), որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն, որն օժտված է ընդհանուր,համեմատականորեն կայուն լեզվական,մշակույթային ու հոգեկան առանձնահատկություններով,ինչպես նաև սեփական միասնության և նման այլ կազմավորումներից տարբերվելու գիտակցությամբ(ինքնագիտակցությամբ):


Էթնոսի պատմական ձևերից է ազգը, որը ձևավորվում և վերարտադրվում է տարածքի ընդհանրության, տնտեսական կապերի, լեզվի, մշակույթի, հոգեկերտվածքի հիմքի վրա(որոշ դեպքերում ազգը դիտվում է որպես մարդկանց համախմբություն հանդիսացող յուրահատուկ քաղաքական ուժ, որը միավորվում է հայրենիքի և նրա շահերի պաշտպանությամ ընդհանուր հիմքի վրա):