Միջազգային հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգերի Պալատ

Միջազգային հարաբերություններ, դիսցիպլինա է, որը ուսումնասիրում է, երկրների միջև հարաբերությունները, ինքնիշխան պետությունների, միջկառավարական կազմակերպությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակլերպությունների և միջազգային ձեռնարկությունների դերը: Միջազգային հարաբերություննեը գիտական և հանրային քաղաքականության ոլորտ է, և այն կարող է լինել պոզիտիվ և նորմատիվ, քանի որ վերլուծում և սահմանում է պետության արտաքին քաղաքականությունը: Որպես քաղաքական գործունեություն՝ միջազգային հարաբերությունները հայտնի են դեռևս հույն պատմաբան Թուկիդիդեսի ժամանակվանից (մոտ. Ք.Ա 460-395): 20-րդ դարի սկզբին միջազգային հարաբերությունները դարձան գիտության առանձին ճյուղ քաղաքագատության մեջ: Թերևս այն իր մեջ ներառում է նաև այլ գիտությունների տարրեր:[1]

Բացի քաղաքագիտությունից, միջազգային հարաբերությունների ոլորտը ընդգրկում է գաղափարներ տեխնոլիգիայից և ճարտարագիտությունից, տնտեսագիտությունից և պատմությունից, միջազգային իրավունքից, փիլիսոփայությունից, աշխարհագրությունից և սոցիոլոգիայից, մարդաբանությունից, քրեաբանությունից, հոգեբանությունից, մշակութաբանությունից և արևստագիտությունից: Միջազգային հարաբերությունները ուսումնասիրում են նաև գլոբալիզացիան, պետությունների ինքնիշխանությունը, միջազգային անվտանգությունը, բնապահպանական կայունությունը, միջուկային զենքի տարածումը, ազգայնականությունը, տնտեսական զարգացումը և համաշխարհային ֆինանսները, ահաբեկչությունը և կազմակերպված հանցագործությունը, արտաքին միջամտությունը և մարդու իրավունքները:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. (Ֆրանսերեն) François Modoux, "La Suisse engagera 300 millions pour rénover le Palais des Nations", Le Temps, Friday 28 June 2013, page 9.