Ընդունակություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդունակություններ —անհատական հոգեբանական առանձնահատկություններ և գործունեության ներհոգեկան պայմաններ, որոնցով մարդիկ տարբերվում են միմյանցից։ Ընդունակությունների բարձրագույն դրսևորումներն են տաղանդը և հանճարեղությունը։

Անձի ընդունակությունների խումբը կազմում է նրա ենթակառուցվածքներից մեկը։ Ընդունակություններն այնպիսի առանձնահատկություններն են, որոնք հնարավոր են դարձնում որոշակի գործունեության հաջող կատարումը։ Ընդունակությունը չի հանգեցնում գիտելիքների ու հմտությունների, բայց բացատրում է դրանց ձեռք բերման դինամիկան (արագությունը, ծավալը, հեշտությամբ մտապահելը և այլն)։ Որոշ տարրական հոգեկան ընդունակություններ (կամ գործառույթներ) պայմանավորված են ժառանգականությամբ (օրինակ` զգայնականությունը, որով պայմանավորված են խոսելու, տարրական շարժողական հմտություններ ձեռք բերելու, տարրական խնդիրներ լուծելու, դիտելու, մտապահելու հնարավորությունները և այլն)[1]։

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Ա. Ա. Նալչաջյան, Հոգեբանական բառարան, Երևան, «Լույս», 1984, էջ 71
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով