Ագրեսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագրեսիա (այլ կիրառումներ)
Արու բենգալյան վագրերը գազանանոցում

Ագրեսիա, ճնշող, բռնի, գիտակցական կամ ենթագիտակցական մոտիվացիա ունեցող այնպիսի գործողություններ, որոնց նպատակը ուրիշին վնաս պատճառելն է։ Ագրեսիան կամ ագրեսիվ գործողությունները պայմանավորված են անձի կամ խմբի ֆրուստրացվածությամբ, բայց կարող են լինել նաև ընդօրինակման արդյունք։ Ռազմական ուժի՝ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունով հակաօրինական ցանկացած գոր­ծադրություն։ Երբեմն օգտագործվում է նաև նախահարձակում տերմինը։ Ագրեսիա հասկացության ընդհանուր ձևակերպումը տրվում է 19-4-ի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևով։ Ըստ այդ բանաձևի առաջ֊ին հոդվածի․ «Ագրեսիա է պետության կողմից այլ պետութ­յան ինքնիշխանաթյան, տարածքային անձեռնմխելխության կամ քաղաքական անկա­խության դեմ ռազմական ուժի գործադ­րումը կամ Միավորված ազգերի կազմա­կերպության Կանոնադրությանն անհա­րիր որևէ այլ գործողություն»։ Ագրեսիա որակելու համար պարտադիր է առաջինը կամ նախաձեռնող լինելու հատկանիշը (որևէ պետության կողմից ռազմական ուժն առաջինը գործադրելը)։ Ագրեսիան համարվում է իոսղադուբյան և մարդկության անվտանգության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։ Ըստ իրականաց­ման եղանակի՝ ագրեսիան կարոդ է լինել․

  • ուղղակի
  • անուղղակի

Ագրեսիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի ընդհանուր դիրքորոշում և հոգեվիճակ է, որոնց առկայության դեպքում անձն ունի ճնշող, բռնի գործողություններ կատարելու ձգտում։ Ագրեսիվություն դրսևորվում Է ինչպես միջանձնային փոխհարաբերություններում, այնպես էլ անշունչ առարկաների նկատմամբ։ Սխալ դաստիարակության և հոգեկան որոշ հիվանդությունների դեպքում ագրեսիվությունը խիստ ուժեղանում է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.