Փիլիսոփայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։

Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում։ Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին։ Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն։

Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին։ Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները։ Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ։

Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/։ Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /գոյաբանություն/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /իմացաբանություն/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/։ Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների։

Բովանդակություն

Փիլիսոփայության Դավիթ Անհաղթի սահմանումները [խմբագրել]

Հայ նշանավոր փիլիսոփա Դավիթ Անհաղթը իր «Սահմանք իմաստասիրության» երկում տալիս է փիլիսոփայության հետևյալ վեց սահմանումները.

  1. Փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին։
  2. Փիլիսոփայությունը գիտություն է աստվածային և մարդկային իրողությունների մասին։
  3. Փիլիսոփայությունը խորհրդածություն է մահվան մասին։
  4. Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության։
  5. Փիլիսոփայությունը արվեստների արվեստն է և գիտությունների գիտությունը։
  6. Փիլիսոփայությունը սեր է իմաստության (ճշմարտության) հանդեպ[1]։

Հիմնական փլիսոփայական համակարգերը, ուղղությունները և հայեցակարգերը [խմբագրել]

Նշանավոր փիլիսոփաներ [խմբագրել]

Ա [խմբագրել]

Բ [խմբագրել]

Գ [խմբագրել]

Դ [խմբագրել]

Ե [խմբագրել]

Զ [խմբագրել]

Է [խմբագրել]

Թ [խմբագրել]

Ժ [խմբագրել]

Ի [խմբագրել]

Լ [խմբագրել]

Կ [խմբագրել]

Հ [խմբագրել]

Մ [խմբագրել]

Յ [խմբագրել]

Ն [խմբագրել]

Շ [խմբագրել]

Պ [խմբագրել]

Ջ [խմբագրել]

Ռ [խմբագրել]

Ս [խմբագրել]

Վ [խմբագրել]

Օ [խմբագրել]

Ֆ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝

Այցելեք Նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Է. Ա. Կյուրեղյան, Փիլիսոփայություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2004, էջ 41