Քիմիա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Fullerene-C60.png

Քիմիան ճշգրիտ գիտություն է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունների, կառուցվածքի, բաղադրության, դրանց փոխարկումների, ուղեկից երևույթների, փոխարկումների ժամանակ առաջացած նյութերի հատկությունների մասին։ Այն ժամանակակից բնագիտության կարևորագույն և ընդարձակ բաժիններից մեկն է, որն ընդգրկում է օրենքների, սկզբունքների, ինչպես նաև տեսական պատկերացումների մի համակարգ, որը նկարագրում է նյութերի փոխարկումները և տալիս դրանց բացատրությունը։ Եվ վերջապես քիմիան գիտություն է քիմիական տարրերի, դրանց միացությունների, ինչպես նաև այն օրինաչափությունների մասին, որոնց ենթարկվում են քիմիական ռեակցիաները։

Քիմիան կազմված է երեք հիմնական ենթաբաժիններից` ընդհանուր, անօրգանական և օրգանական։ Օրգանական քիմիան հիմնականում ընդգրկում է ածխածնի միացությունների, իսկ անօրգանական քիմիան` մյուս բոլոր տարրերի միացությունների ուսումնասիրությունը։ Ընդհանուր քիմիայի ուսումնասիրման ոլորտը քիմիական բոլոր փոխարկումներին վերաբերվող օրինաչափություններն է։

Հետևյալ թեմաները նույնպես մշակման, շարադրման և խմբագրման կարիք ունեն


Այլ լեզուներով