Վան-Դեր-Վալսյան ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վան-Դեր-Վալսյան ուժեր (Յոհանես Դիդերիկ վան դեր Վալսի անունով), էլեկտրականապես չեզոք ատոմների կամ մոլեկուլների փոխազդեցության ուժերի տարածված անվանումը։ Ունեն էլեկտրամագնիսական, ձգողական բնույթ։ Վան-դեր-վալսյան ուժերը պայմանավորում են հեղուկների և մոլեկուլային բյուրեղների գոյությունը, իրական ու իդեալական գազերի տարբերությունը։ Վան-դեր-վալսյան ուժերի կարևոր հատկությունը ադիտիվությունն է, այսինքն՝ երկու ատոմների կամ մոլեկուլների միջև ձգողության ուժերի անկախությունը այլ ատոմների կամ մոլեկուլների ներկայությունից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 270