Միջմոլեկուլային փոխազդեցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջմոլեկուլային փոխազդեցություն, էլեկտրականապես չեզոք մոլեկուլների կամ ատոմների փոխազդեցություն։ Միջմոլեկուլային փոխազդեցությամբ է որոշվում հեղուկների և մոլեկուլային բյուրեղների գոյությունը և իրական ու իդեալական գազերի տարբերությունը։ Միջմոլեկուլային փոխազդեցությունը առաջինը հաշվի է առել Վան-դեր-Վալսը (1873) իրական գազերի և հեղուկների հատկությունները բացատրելու համար։ Վան-դեր-Վալսի պատկերացումների համաձայն՝ փոքր հեռավորությունների վրա գործում են վանողական ուժեր, որոնք վերածվում են ձգողականի, երբ հեռավորությունը մոլեկուլների միջև մեծանում է։ Միջմոլեկուլային փոխազդեցությունը մոլևկուլային ուժերի, այսինքն՝ վանողական և տարբեր բնույթի (դիրքորոշման, ինդուկցիոն և դիսպերսիոն) էլեկտրական ձգողական ուժերի արդյունք է։ Դիրքորոշման ուժերը գործում են բևեռային մոլեկուլների միջև, ինդուկցիոն կամ բևեռացման ուժերը՝ բևեռային և ոչ բևեռային մոլեկուլների միջև, իսկ դիսպերսիոն ուժերը՝ ոչ բևեռային մոլեկուլների միջև։ Այդ փոխազդեցության բնույթի բացատրությունը հնարավոր եղավ միայն քվանտային մեխանիկայի ստեղծումից հետո։ Միջմոլեկուլային փոխազդեցությունը կախված է մոլեկուլների միջև եղած հեռավորությունից, փոխադարձ դիրքից և նկարագրվում է փոխազդեցության պոտենցիալ էներգիայով։ Այդ էներգիան մեծ հեռավորությունների վրա համեմատական է -ին։ Վանողական ուժերը գործում են շատ փոքր հեռավորությունների վրա, երբ ատոմների լրացված էլեկտրոնային թաղանթները ծածկում են միմյանց։ Վանողական ուժերի պոտենցիալ էներգիան համեմատական է -ին, այսինքն՝ շատ արագ աճում է, երբ հեռավորությունը ատոմների միջև փոքրանում է։ Միջմոլեկուլային փոխազդեցությունը նկարագրվում է տարբեր փորձնական բանաձևերով, մասնավորապես, այսպես կոչված, Լենարդ-Ջոնսի պոտենցիալով՝

:

Բանաձևի մեջ մտնող և պարամետրերը որոշվում են փորձնական ճանապարհով։ Է․ Չուբարյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 593