Ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուժի օինակներ

Ուժ, մեխանիկայում՝ նյութական մարմինների մեխանիկական փոխազդեցության չափն արտահայտող վեկտորական մեծություն։ Փոխազդեցությունը կարող է տեղի ունենալ կամ անմիջական հպման (միմյանց սեղմված մարմինների ճնշում, շփում), կամ էլ փոխազդող մարմինների ստեղծած դաշտերի (ծանրության դաշտ, էլեկտրամագնիսական դաշտ) միշոցով։

ժամանակի յուրաքանչյուր տվյալ պահին մարմնի վրա ազդող ուժը որպես վեկտոր բնութագրվում է մոդուլով, տարածության մեջ ուղղությամբ և կիրառման կետով։ Այն ուղիղը, որով ուղղված է ուժը, կոչվում է ուժի ազդման գիծ։ Եթե մարմինը կարելի է դիտել որպես չդեֆորմացվող (բացարձակ պինդ), ապա կարելի է համարել, որ ուժը կիրառված է իր ազդման գծի ցանկացած կետում։

Ուժի չափման միավորներ[խմբագրել]

Ուժի չափման միավորներն են 1 նյուտոնը, որը հավասար է 1 կգ զանգվածին 1 մ/վրկ² արագացում հաղորդող ուժին, ինչ պես նաև 1 դինը, որը հավասար է 10−5 նյուտոնի, կամ 1 կգ ≈ 9, 81 նյուտոնի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png