Էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կայծակը ուժեղ էլեկտրական դաշտերից առաջացած օդի էլեկտրական ճեղքումն է, և էներգիայի հոսք է ցուցադրում: Մթնոլորտի էլեկտրական պոտենցիալ էներգիան փոխակերպվում է ջերմության, լույսի և ձայնի, որոնք էներգիայի այլ ձևեր են:

Էներգիան ֆիզիկական մեխություն է, որը բնորթագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը: Ֆիզիկայի մեջ, էներգիա (հունարեն՝ ἐνέργεια, գործունեություն, աշխատանք, հունարեն ἐνεργός (էներգոս) բառից, գործունյա, աշխատող[1]) սկալյար ֆիզիկական մեծություն է: Էներգիան առարկաների և համակարգերի մի որոշիչ է, որ մի պահպանման օրենքի ենթակա է: Էներգիայի տարբեր ձևերից են կինետիկ, պոտենցիալ, ջերմային, գրավիտացիոն, ձայնային, առաձգական, էլեկտրամագնիսական էներգիաները: Էներգիայի ձևերը հաճախ անվանվում են վերաբերվող ուժից հետո:

Որևէ էներգիայի ձև կարելի է փոխակերպվի այլ ձևի, սակայն ընդհանուր էներգիայի չափը միշտ նույնն է մնում: Այս սկզբունքը, էներգիայի պահպանման օրենքըը, առաջին անգամ կանխադրվել է վաղ 19-րդ դարում, և վերաբերվում է որևէ մեկուսացված համակարգի: Նյոտերի թեորեմի համաձայն, էներգիայի պահպանման օրենքը այն փաստի հետևանքն է, որ ֆիզիկայի օրենքները ժամանակի ընթացքում չեն փոխվում:[2]

Թեև որևէ համակարգի ընդհանուր էներգիան ժամանակի ընթացքում չի փոփոխվում, իր չափը կարելի է տեղեկանքի կոորդինատային համակարգից կախված լինի: Օրինակ՝ շաժվող օդանավի մեջ նստած ուղևորը օդանավի հարաբերմամբ զրո կինետիկ էներգիա ունի, սակայն նրա կինետիկ էներգիան Երկրի հարաբերմամբ ոչ-զրո է:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Էներգիա բառը գալիս է հունարեն ἐνέργεια (էներգեյա) բառից, որն առաջին անգամ հանդիպվում է արիստոտելի «Նիկոմաքեական Էթիկա» գործում[3], մ.թ.ա. 4-րդ դարում:

Չափում [խմբագրել]

Կալորիմետր -- մի գործիք, որն օգտագործվում է ֆիզիկոսների կողմից էներգիան չափելու համար

Էներգիայի բացարձակ չափելու ձև չկա, որովհետև էներգիան բացատրվում է որպես այն աշխատանքը, որ մի համակարգ անում է (կամ կարող է անել) մյուսի վրա: Այսպիսով, միայն մի համակարգի փոխակերպվումը մի համակարգից մյուս կարող է բացատրվել և չափվել:

Մեթոդներ [խմբագրել]

Էներգիայի չափման մեթոդները հաճախ այլ մեթոդների են ծավալվում նույնիսկ ավելի հիմնական գիտական հասկացություններ չափելու համար, օրինակ նյութ, հեռավորություն, ճառագայթում, ջերմություն, ժամանակ, էլեկտրական լիցք և էլեկտրական հոսանք:

Սովորաբար ամենահաճախ գործածվող տեխնիկան կալորիմետրին է, մի ջերմուժականությունջերմուժականական տեխնիկա, որում չափվում է ջերմությունը՝ ջերմաչափի կամ ճառագայթման պայծառությունը՝ բոլոմետրի օգնությամբ:

Միավորներ [խմբագրել]

Գիտության պատմության մեջ, էներգիան տարբեր միավորներով է արտահայտվել, ինչպիսին են էրգերը և կալորիները: Ներկայում, էներգիայի չափման ընդունված միավորը Ստանդարտների ԻնստիտուտՍԻ-ի էներգիայի միվոր՝ ջոուլն է: Բացի ջոուլ, էներգիայի մյուս միավորներից են կիլովատ.ժամը (կՎժ) և բրիտանական ջերմային միավորը (British thermal unit կամ Btu): Սրանք երկուսն էլ ավելի մեծ միավորներ են ջոուլից: Մեկ կՎժ-ը հավասար է 3.6 միլիոն ջոուլի, իսկ մեկ Btu-ն հավասար է 1055 ջոուլի:[4]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հարպեր, Դուգլաս։ «Էներգիա»։ Online Etymology Dictionary (անգլերեն)։ http://www.etymonline.com/index.php?term=energy։ Վերցված է մայիսի 1 2007։ 
  2. Լոֆտզ, Գ.; ՕԿիՖ Դ. և այլն (2004)։ "11 — Mechanical Interactions", Ջակարանդայի Ֆիզիկա 1 (Jacaranda Physics 1) (անգլերեն), 2, Միլտոն, Քուինզլանդ, Ավստրալիա: John Willey & Sons Australia Ltd., 286։ ISBN 0 7016 3777 3։ 
  3. Aristotle, "Nicomachean Ethics", 1098b33, at Perseus
  4. Ristinen, Robert A., and Kraushaar, Jack J. Էներգիան և Միջավայրը (անգլերեն՝ Energy and the Environment): New York: John Wiley & Sons, Inc., 2006.