Հեղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Water drop 001.jpg

Հեղուկ, նյութի երեք ագրեգատային վիճակներից մեկն է։ Հեղուկը պահպանում է ծավալը, սակայն հեշտությամբ փոխում է ձևը։

Կառուցվածքը[խմբագրել]

Հեղուկների խտությունը զգալիորեն գերազանցում է գազերի խտությունը։ Պատճառն այն է որ հեղուկների մոլեկուլները համեմատաբար շատ մոտ են, որն էապես ազդում է մոլեկուլների շարժման վրա։ Քանի որ, հեղուկների մոլեկուլները իրար շատ մոտ են, ապա դրանց ավելի մոտեցնելը հանգեցնում է մոլեկուլների էլեկտրոնային թաղանթի վերադրման և հզոր վանողության ուժերի ի հայտ գալուն։