Արծաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթ
Արծաթի բեկոր

Արծաթ - քիմիական տարր է, որի նշանն է Ag և ատոմային թիվը՝ 47։

Արծաթը գեղեցիկ, սպիտակ, փափուկ մետաղ է, խտությունը՝ 10,50 գ/սմ³, հալման ջերմաստիճան 960,5°C, կարծրությունը՝ 25 կգուժ/մմ², ըստ Մոսի՝ 2,5։ Արծաթը կտրվում է դանակով,1 գրամը ձգվում է շուրջ 1800 մետր և գլանվում մինչև 0,00025 մմ հաստությամբ նրբաթիթեղի, փայլեցվում է մինչև հայելափայլի, անդրադարձման գործակիցը 95-97% է, կայուն է հիմքերի, օքսիդների, կոռոզիայի նկատմամբ, բայց լուծվում է խիտ ազոտական թթվում, կալիումի ցիանիդի լուծույթում, անգամ օդի աննշան ծծմբային գազից սևանում է՝ ծածկվելով արծաթի սուլֆատի ¥AgS¤շերտով։ Արծաթի օրինականացված հարգերն են՝ 800,830,875,925,960։ Որքան ցածր է արծաթի հարգը, այնքան շուտ է այն սևանում։ Տարեկան հանույթը կազմում է 100000 տ, հիմնական արտահանողներն են Մեքսիկան, Կանադան, ԱՄՆ-ն։

Բնութագիր հատկանիշներ[խմբագրել]

Բոլոր մետաղներից ամենամեծ էլեկտրական հաղորդականությունը հենց արծաթն ունի, այն նույնիսկ բարձր է պղնձի հաղորդականությունից։ Բայց իր թանկարժեքության և լաքոտվելու հատկության պատճառով այն իր լայն կիրառությունը չի գտել էլեկտրական նպատակների համար։

Մաքուր արծաթը ունի ամենաբարձր ջերմային հաղորդականությունը, ամենասպիտակ գույնը, ամենաբարձր օպտիկական անդրադարձողականությունը։ Համեմատած այլ մետաղների հետ՝ արծաթը ունի ամենացածր կոնտակտ դիմադրողականությունը։