Երկաթ
Երկաթ - քիմիական տարր է որի նշանն է Fe և ատոմային թիվը՝ 26
Երկաթը պարբերական համակարգի ութերորդ խմբի տարր է: Այն սպիտակ-արծաթափայլ մետաղ է: Բնության մեջ տարածվածությամբ (4,65%) զբաղեցնում է չորրորդ տեղը: Գտնվում է հիմնականում միացությունների ձևով, որոնցից կարևորներն են գորշ երկաթաքարը (HFeO2 . nH2O), կարմիր երկաթաքարը (Fe2O3), մագնիսական երկաթաքարը (Fe3O4), սիդերիտը (FeCO3) և այլն:
Ստանում են ածխածնով կամ ածխածնի օքսիդով օքսիդներից վերականգնման միջոցով.
- FeO + C → Fe + CO
- Fe2O3 + 3C → 2Fe + 3CO
Օդում, խոնավության առկայությամբ, հեշտությամբ օքսիդանում է (ժանգոտում է).
- 4Fe + 3O2 + 6H2O → 4Fe(OH)3
Հեշտությամբ փոխազդում է հալոգենների, աղաթթվի, նոսր ծծմբական թթվի հետ.
- 2Fe + 3Cl2 → 2FeCl3
- Fe + 2HCl → FeCl2 + H2
- Fe + H2SO4 → FeSO4 + H2
Տաքացնելիս փոխազդում է նաև խիտ ազոտական և ծծմբական թթուների հետ`օքսիդանալով մինչև Fe3(+) 2Fe+6H2SO4=Fe2(SO4)3+3SO2+6H2O Fe+6HNO3=Fe(NO3)3+3NO2+3H2O Ծծմբի հետ տաքացնելիս առաջացնում է սուլֆիդ, իսկ ածխածնի հետ`բազմաթիվ միացություններ, որոնցից կարևորը ցեմենտիտն է(Fe3C). Fe+S=FeS 3Fe+C=Fe3C Երկաթի (II) օքսիդը և հիդրօքսիդը հիմնային են. FeO+2HCl=FeCl2+H2O Fe(OH)2+H2SO4=FeSO4+2H2O Fe(OH)2=FeO+H2O Օդի թթվածնից Fe(OH)2-ը (բաց կանաչ ) ջրում օքսիդանում է մինչև Fe(OH)3 (գորշ). 4Fe(OH)2+O2+2H2O=4Fe(OH)3
[խմբագրել] Տես նաև
| Մենդելեևի պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| H | He | ||||||||||||||||||||||||||||||
| Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
| Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
| K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
| Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
| Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
| Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Uut | Uuq | Uup | Uuh | Uus | Uuo |