Պղինձ
Պղնձի ենթախմբում գտնվում են պղինձ(Cu), արծաթ(Ag) և ոսկի(Au) տարրերը: Հանդիսանում են ազնիվ մետաղներ: Սրանք բնութագրվում են մեծ խտությամբ, հալման և եռման բարձր ջերմաստիճաններով, լավ ջերմա-էլեկտրահաղորդիչներ են: Քիմիապես քիչ ակտիվ են.կարգաթվի մեծացման հետ ակտիվությունը նվազում է: Պղինձը բնության մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ միացությունների ձևով: Նրանցից առավել կարևոր, արդյունաբերական նշանակություն ունեն պղնձի կոլչեդանը կամ խալկոպիրիտը (CuFeS2), խալկոզինը կամ պղնձի փայլը(Cu2S), մալախիտը(CuCO3 . Cu(OH)2 կամ (CuOH)2CO3), կովելլինը(CuS) և ազուրիտը(2CuCO3 . Cu(OH)2): Այն կարմիր, կոտրվածքներում վարդագույն մետաղ է: Ստանում են խալկոպիրիտից հատուկ վառարաններում.
- 2CuFeS2+2SiO2+5O2=2Cu+2FeSiO3+4SO2
Ստացված պղնձից, որը պարունակում է տարբեր խառնուրդներ, մաքուր պղինձ ստանում են էլեկտրաքիմիական եղանակով` նրա ռաֆինացումից: Սովորական պայմաններում պղինձը չի փոխազդում թթվածնի հետ: Տաքացման պայմաններում առաջացնում է Cu2O կամ CuO օքսիդներ.
- 4Cu+O2=2Cu2O(վառ կարմիր)
- 2Cu+O2=2CuO(սև)
Հեշտությամբ փոխազդում է հալոգենների (J2-հետ` տաքացման պայմաններում) հետ.
- Cu+F2=CuF2
- Cu+Cl2=CuCl2
- 2Cu+J2=2CuJ
Ծծմբի գոլորշիներում այրվում է.
- Cu+S=CuS
Քանի որ ունի ջրածնից մեծ օքսիդացման պոտենցիալ. այն թթուներից H2 չի անջատում: Փոխազդում է ազոտական և խիտ ծծմբական թթուների հետ.
- 4HNO3(խիտ)+Cu=Cu(NO3)2+2NO2+2H2O
- 8HNO3(նոսր)+3Cu=3Cu(NO3)2+2NO+4H2O
- 2H2SO4(խիտ)+2Cu=CuSO4+SO2+H2O
- 2H2SO4(նոսր)+2Cu+O2=2CuSO4+2H2O
Միավալենտ պղինձը հանդես է գալիս CuCl, Cu2S չլուծվող միացությունների կամ[Cu(NH3)2]OH, [Cu(NH3)2]Cl լուծվող կոմպլեքս միացությունների ձևով: Պղնձի(I) քլորիդը ստացվում է CuCl2-ի և պղնձի փոխազդեցությամբ խիտ աղաթթվի ներկայությամբ տաքացնելիս.
- CuCl2+Cu=2CuCl
Այն լուծվում է խիտ ամոնիակաջրում.
- CuCl+2NH3= [Cu(NH3)2 ]Cl
Պղնձի(II) օքսիդը`CuO, սև, ջրում չլուծվող պինդ նյութ է: Տիպիկ հիմնային օքսիդ է.
- CuO+2HCl=CuCl2+H2O
Հեշտությամբ վերականգնվում է.
- CuO+CO=Cu+CO2
- 3CuO+2NH3=3Cu+N2+3H2O
- CuO+H2=Cu+H2O
Պղնձի (II) հիդրօքսիդը (Cu(OH2) կապույտ, ջրում չլուծվող միացություն է: Այն տիպիկ հիմք է, տաքացնելիս քայքայվում է.
- Cu(OH)2+H2SO4=CuSO4+2H2O
- Cu(OH)2=CuO+H2O
Ստանում են պղնձի(II) աղերի և ալկալիների փոխազդեցությամբ.
- CuSO4+2NaOH=Cu(OH)2+Na2SO4
Պղինձը լայնորեն օգտագործվում է էլեկտրատեխնիկայում, ջերմատեխնիկայում, մեքենաշինությունում: Միացություններից առավել կարևորն է պղնձարջասպը`CuSO4 . 5H2O, որն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, որպես վնասատուների դեմ պայքարի միջոց:
| Մենդելեևի պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| H | He | ||||||||||||||||||||||||||||||
| Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
| Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
| K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
| Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
| Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
| Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Uut | Uuq | Uup | Uuh | Uus | Uuo |